Յոժեֆ Դուդաշ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Յոժեֆ Դուդաշ
հունգ.՝ József Dudás
Ծնվել է սեպտեմբերի 22, 1912(1912-09-22)
Ծննդավայր Տըրգու Մուրեշ, Mureș County, Ռումինիա
Մահացել է հունվարի 19, 1957(1957-01-19) (44 տարեկանում)
Մահվան վայր Բուդապեշտ, Հունգարիա
Քաղաքացիություն Flag of Romania.svg Ռումինիա
Ռումինիայի թագավորություն
Հունգարիայի Թագավորություն
Հունգարական Ժողովրդական Հանրապետություն
Մասնագիտություն քաղաքական գործիչ
Աշխատանք քաղաքական գործիչ
Քաղաքական կուսակցություն Socialist Alliance Party, Independent Smallholders, Agrarian Workers and Civic Party և Ռումինիայի կոմունիստական կուսակցություն
József Dudás Վիքիպահեստում
Դուդաշի մարտիկները Բուդապեշտի փողոցներում

Յոժեֆ Դուդաշ (հունգ.՝ József Dudás, 22 սեպտեմբերի, 1912, Տիրգու Մուրեշ, Հունգարական թագավորություն (ներկայում գտնվում է Ռումինիայում19 հունվարի, 1957, Բուդապեշտ), հունգարացի և ռումինացի արմատական քաղաքական գործիչ: 1956 թվականի Հունգարական հեղափոխության ժամանակ նրա ղեկավարած խումբը կազմակերպել է պետանվտանգության աշխատակիցների սպանություններ ու զանգվածային կոտորածներ[1]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երիտասարդ տարիքում անդամակցել է այդ ժամանակ Ռումինիայի կազմում գտնվող Տրանսիլվանիայի ոչ օրինական կումունիստական կուսակցությանը: 1933 թվականին ձերբակալվել է ռումինական իշխանությունների կողմից և դատապարտվել ինը տարվա ազատազրկման: Երբ Վիեննայի երկրորդ արբիտրաժի արդյունքում Տրանսիլվանիան 1940 թվականին անցնում է Հունգարիայի տիրապետության տակ, Յոժեֆ Դուդաշն ազատվել է ու տեղափոխվել Բուդապեշտ: Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում եղել է ընդհատակյա կոմունիստական շարժման կապավորը: Կոմունիստների հետ նրա կապի մասին հայտնի է դարձել Միկլոշ Հորթիի՝ հականացիստական տրամադրություններ ունեցող կողմնակիցներին, և Դուդաշն ընդգրկվել է Գեզա Լակատոշի պատվիրակության կազմում, որ Մոսկվայում բանակցություններ է վարել խաղաղության հաստատման համար: Դուդաշը եղել է նաև Հունգարիայի ազգային ապստամբության Ազատագրական կոմիտեի հիմնադիր անդամներից մեկը[2]:

1945 թվականի վերջում Յոժեֆ Դուդաշը դարձել է Մանր սեփականտերերի անկախ կուսակցության անդամ և ընտրվել է Բուդապեշտի ղեկավարության անդամ: Սակայն այն բանից հետո, երբ Հունգարիայի աշխատավորական կուսակցությունն իր ձեռքն է վերցրել երկրի իշխանությունը, Դուդաշը ձերբակալվել է և 1951 թվականին փոխանցվել Ռումինիայի իշխանությանը, որը ձերբակալել է նրան պատերազմի տարիներին սադրիչ գործողություններ իրականացնելու մեղադրանքով: Ազատ է արձակվել 1954 թվականին և վերադարձել է Հունգարիա: 1954-1956 թվականներին աշխատել է որպես սառնարանային տեխնիկայի մասնագետ:

1956 թվականի հոկտեմբերի 23-ին, երբ սկսել են բողոքի առաջին ցույցերը, որոնք հետագայում վերաճել է Հունգարական հեղափոխության, Յոժեֆ Դուդաշը եղել է այն հռետորների շարքում, ովքեր կոչ են արել տապալել կոմունիստական իշխանությունը: Նա կազմակերպել է մոտ 400 մարտիկներից բաղկացած խմբավորումներ, որոնք հարձակվել են Հունգարիայի պետական բանկի վրա[1]՝ հափշտակելով շուրջ մեկ միլիոն ֆորինտ: Այդ գումարը ծախսվել է նոր կողմնակիցների հավաքագրման վրա: Յոժեֆ Դուդաշը նաև գլխավորել է Բուդապեշտի Երկրորդ շրջանի Ազգային կոմիտեն, որ հանդես է եկել 25 կետից բաղկացած ծրագրով՝ պահանջելով Հունգարիայում ներմուծել իսկապես բազմակուսակցական համակարգ և ապահովել քաղաքական չեզոքություն: Յոժեֆ Դուդաշն սկսել է հրատարակել «Հունգարական անկախություն» (հունգ.՝ Magyar Függetlenség) թերթը, որի առաջի խորագրերից մեկը հետևյալն էր. «Մենք չենք ճանաչում ներկայիս իշխանությունը» (վարչապետ Իմրե Նադին): Թերթը տպագրվել է Հունգարիայի աշխատավորական կուսակցության գլխավոր օրգանի՝ «Ազատ ժողովուրդ» (Szabad Nép) թերթի կենտրոնական տպագրատանը, որը գրավվել էր Դուդաշի մարտիկների կողմից:

Dudás József és Szabó János sírja.jpg

Շուտով Յոժեֆ Դուդաշը հեղափոխականների շրջանում ձեռք է բերել բացասական հեղինակություն, քանի որ սկսել է բանակցել խորհրդային զորքերի հետ՝ պնդելով, որ իրեն ճանաչեն Հունգարիայի ղեկավար Իմրե Նադի փոխարեն[2]: Նրա խումբը նա իրականացրել է հունգարակա պետանվտանգության աշխատակիցների մասսայական սպանություններ առանց դատավարության: Հաճախ պետանվտանգության աշխատակիցների՝ Դուդաշին չենթարկվող հեղափոխականների կողմից ձերբակալվելը եղել է Դուդաշի կողմնակիցներից նրանց պաշտպանելու միակ միջոցը:

Յոժեֆ Դուդաշը շարունակել է հրատարակել իր թերթը՝ նրա էջերում քննադատելով Իմրե Նադին, մինչև իր իսկ մարտիկների կողմից իշխանությունից հեռացվելը նոյեմբերի 3-ին: Նույն օրը նա հանձնվում է կառավարական զորքերին: Նոյեմբերի 4-ին նա վիրավորվել է և տեղափոխվել հիվանդանոց:

1956 թվականի նոյեմբերի 21-ին Յոժեֆ Դուդաշը Հունգարիայի խորհրդարանի տարածքում ձերբակալվել է խորհրդային զորքերի կողմից: Նրան մեղադրել են հակախորհրդային դավադրության կազմակերպման մեջ ու դատապարտել են մահվան 1957 թվականի հունվարի 14-ին: Մահապատիժն ի կատար է ածվել 1957 թվականի հունվարի 19-ին:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]