Յոզեֆ Մատեյ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յոզեֆ Մատեյ
Հիմնական տվյալներ
Ծնվել էփետրվարի 19, 1922(1922-02-19)[1][2][3][…]
Brušperk[4][5]
Երկիր Չեխիա
Մահացել էմարտի 28, 1992(1992-03-28)[1][2][3][…] (70 տարեկան)
Frýdlant nad Ostravicí[2][4][5]
ԳերեզմանQ107044704?[6]
Ժանրերդասական երաժշտություն
Մասնագիտությունկոմպոզիտոր, խմբավար, տրոմբոնահար և երգեհոնահար
Պարգևներ

Յոզեֆ Մատեյ (փետրվարի 19, 1922(1922-02-19)[1][2][3][…], Brušperk[4][5] - մարտի 28, 1992(1992-03-28)[1][2][3][…], Frýdlant nad Ostravicí[2][4][5]), չեխ կոմպոզիտոր, երաժիշտ և խմբավար։ Առավել ճանաչված է «Մուսա լեռան 40 օրը» օպերայով։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Յոզեֆ Մատյեյը ծնվել է երաժշտի ընտանիքում։ Հայրը մանկուց սովորեցրել է տրամբոն նվագել։ 15 տարեկանում մեկնել է Օստրավա, ուր Երգի և երաժշտության ինստիտուտն ավարտելուց հետո երկու տարի ներգրավվել է իբրև տրամբոնիստ թատերական նվագախմբում։ Այնուհետև ընդունվել է Պրահայի կոնսերվատորիա, որտեղ, բացի Յեզեֆ Կուհնի մոտ երգեհոնային արվեստ ուսանելուց, այցելել է նաև կոմպոզիտորական քոլեջ Էմիլ Հլոբիլի և Զդենկ Հուլի մոտ։ 1947 թ. Յոզեֆ Մատեյն ընդունվել է Երգարվեստի ակադեմիա և ուսանել Յարոսլավ Ռիդկեի մոտ։ Հետագայում դասավանդել է երաժշտական տեսություն և մելոդրամա Երգարվեստի ակադեմիայի թատերական ֆակուլտետում, աշխատել որպես տրամբոնիստ տարբեր երաժշտական համույթներում։ Եղել է Union երաժշտական կազմակերպության խմբավարը։ Իբրև կոմպոզիտոր նա համագործակցել է Վիտ Նեյեդլեի բանակային համույթի, ներգին գործերի նախարարության երգչախմբի և հիմնականում զինվորական փողային նվագախմբի, իսկ ավելի ուշ առաջատար սիմֆոնիկ նվագախմբերի հետ։

Նրա եղբայրը՝ Վլադիմիր Մատեյը (1920-2005), նույնպես երաժիշտ էր։ Եղել է Կարլովի Վարիի սիմֆոնիկ նվագախմբի դիրիժոր։ 1968 թ գաղթել է Շվեդիա, որտեղ և մահացել է։

Ստեղծագործական ոճ[խմբագրել | խմբագրել կոդը]

Յոզեֆ Մատեյի ստեղծագործական ոճը հիմնված է ժողովրդական երգերի վրա և մեծապես կրում է այլ ազգերի ժողովրդական երաժշտության ազդեցությունը, սակայն, երբեք չի կորցրել ազգայինի արմատները։ Սակայն Յոզեֆ Մատեյի գլուխգործոցը համարվում է «Մուսա լեռան 40 օրը» օպերան։ Խորապես ոգեշնչված Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան 40 օրը» բարոյափիլիսոփայական վեպով՝ Մատեյը ստեղծել է համանուն օպերան։ Այն հագեցած է հայկական, բալկանյան և լեհական ժողովրդական երաժշտությամբ և ներկայանում է ունկնդրին իբրև մի ոճային սինթեզ (2-րդ, 3-րդ և 5-րդ սիմֆոնիա, ջութակի և նվագախմբի համար կոնցերտ, եռակի կոնցերտ շեփորի, տրոմբոնի և փողի համար, 2-րդ լարային կվարտետ՝ նվիրված Ֆ. Վերֆելի հիշատակին և այլն)։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սիմֆոնիկ ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Երեք պար Բեսկիդի լեռների ստորոտից (1951)
  • Երեք սիմֆոնիկ պար (1952)
  • Առաջին սիմֆոնիա սոլի համար, երգչախումբ և նվագախումբ (1953-55)
  • Երկրորդ սիմֆոնիա (1959-60)
  • Երրորդ դրամատիկական սիմֆոնիա (1969-1970)
  • Չորրորդ սիմֆոնիա (1974)
  • Հինգերորդ սիմֆոնիա (1977)
  • Ծաղիկը Մամաևյան կուրգանի գերեզմանին։ Սիմֆոնիկ երեվակայություն (1987) 18.

Համերգային ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Համերգ տրոմբոնի և նվագախմբի համար (1947-51), SU, r SU 22'
  • Համերգ բասային տրոմբոնի և նվագախմբի համար (1952), CHF 22'
  • Կամերային սոնատ հոբոյի և կամերային նվագախմբի համար (1955), SU, r SU 24'
  • Համերգ ջութակի և նվագախմբի համար (1961), PA, r PA 24'
  • Ռապսոդիա ալտի և նվագախմբի համար (1962), CHF 22'
  • Համերգ շեփորի և նվագախմբի համար (1963), SU, r SU 14'
  • Համերգ տրոմբոնի և աղեղի համար (1965), PA, r SU 15'
  • Համերգ ֆլեյտայի և կլավիկորդով լարային նվագախմբի համար (1967), CHF, PA, r PA 16'
  • Համերգ կլարնետի, դաշնամուրի և լարային նվագախմբի համար (1970), SU, r SU 20'
  • Համերգ թավջութակի և նվագախմբի համար (1972),SU, r PA 20'
  • Եռակի համերգ շեփորի, հորնի, տրամբոնի և կամերային նվագախմբի համար (1974), PA, r PA 18'

Կամերային ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Առաջին լարային քառյակ (1947-48), ČHF 22'
  • Կախարդանք չորս տրոմբոնի համար (1950) 14'
  • Մելոդիկա (1955-56) 10'
  • Երկրորդ լարային քառյակ (1966), SU, r SU 19'
  • Սոնատ ջութակի և դաշնամուրի համար (1971), SU 18'
  • Երաժշտություն հինգ փողային գործիքների համար, «Օմագիոն և Լեոշ Յանաչեկը» (1978), ČHF, r PA 20'
  • Per organo երեվակայություն (1981) 12'

Վոկալ ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Փշոտ երկինք» ցիկլը երեք երգով և Դ. Հիլարովի բառերի ու Իլս Վեբերի գերմանական տեքստերի հիման վրա, արիա սոպրանոյի ու կամերային նվագախմբի համար (1967), ČHF 30' Մոնոգրամ մեծ երգչախմբի, մենակատարների, ասմունքողի և մեծ նվագախմբի համար (1968), ČHF 26' «Օֆելյա» երեք վոկալային որմնանկարներ սոլո սոպրանոյի, կանանց երգչախմբի և գորխիքային խմբի համար, Վիտեսլավ Նեզվալի թարգմանությամբ Արտուր Ռիմբաուդի բանաստեղծության հիման վրա (1974), ČHF, PA, r PA 12' «Ստեղծագործողներ» կանտատա՝ երգչախմբի և մեծ նվագախմբի համար, Ֆրանտիշեկ Հրուբինի տեքստի հիման վրա (1985-86), CHF, r PA 14'

Օպերա[խմբագրել | խմբագրել կոդը]

«Մուսա լեռան քառասուն օրը»՝ Ֆրանց Վերֆելի համանուն վեպի մոտիվներով, լիբրետո - Ֆրանվ Կաֆկա և Յարմիլա Կրուլիշով (1983)

Ստեղծագործություններ մեծ նվագախմբի համար[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Վալչիկովի ֆանտազիա՝ «Հանդիպում Փարիզում» (1964), ČHF 8'
  • Հայ ժողովրդական երգ «Պար իմ սիրելիի համար» (1975), CHF 9'
  • «Ուր է թաղվել թխկիի տերևն աշնանը» (1976), ČHF 7'
  • «Հրաժեշտ ծաղիկներին», բալետի երաժշտություն (1977), CHF 14 '

Ուսանելի ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինֆորմատորիում տրոմբոնի համար (ad lib. ֆագոտ, կոնտրաբաս, էֆոնիում, ալտ, շեփոր, կլարնետ) և դաշնամուր (1964) Տաս երկձայներ և տաս եռաձայներ երկու, նաև երեք տրոմբոնի համար (ad lib. ֆագոտ, էֆոնիում, կոնտրաբաս) (1967)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]