Յոզեֆ Հորա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox auteur.png
Յոզեֆ Հորա
Josef Hora.jpg
Ծնվել է հուլիսի 8, 1891({{padleft:1891|4|0}}-{{padleft:7|2|0}}-{{padleft:8|2|0}})
Ծննդավայր Դոբրժին, Լիտոմերիցեի շրջան, Ústí nad Labem Region, Չեխիա
Վախճանվել է հունիսի 21, 1945({{padleft:1945|4|0}}-{{padleft:6|2|0}}-{{padleft:21|2|0}}) (53 տարեկանում)
Վախճանի վայր Պրահա, Չեխոսլովակիա
Մասնագիտություն գրող, լեզվաբան, բանաստեղծ, հրատարակիչ, գրական քննադատ, լրագրող և թարգմանիչ
Լեզու չեխերեն, ռուսերեն և սլովեներեն
Ազգություն Չեխեր
Քաղաքացիություն Չեխոսլովակիա
Ավստրո-Հունգարիա
Կրթություն Q12018640?
Կուսակցություն Չեխոսլովակիայի կոմունիստական կուսակցություն
Պարգևներ ժողովրդական արտիստ և Թոմաս Մասարիկի շքանշան
Josef Hora-podpis.gif
Josef Hora Վիքիպահեստում

Յոզեֆ Հորա (չեխ․՝ Josef Hora, հուլիսի 8, 1891({{padleft:1891|4|0}}-{{padleft:7|2|0}}-{{padleft:8|2|0}}), Դոբրժին, Լիտոմերիցեի շրջան, Ústí nad Labem Region, Չեխիա - հունիսի 21, 1945({{padleft:1945|4|0}}-{{padleft:6|2|0}}-{{padleft:21|2|0}}), Պրահա, Չեխոսլովակիա), չեխ բանաստեղծ, արձակագիր։ Չեխոսլովակիայի մշակույթի վաստակավոր գործիչ (հետմահու, 1945 թ.)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Josef Hora-deska Jindřišská.jpg

Յոզեֆ Հորան ծնվել է 1891 թվականին Բոհեմնիայի Լիտոմերիցեի շրջանի Դոբրին գյուղի ագարակում, որն այժմ նրա պատվին դարձել է թանգարան[1]: Հայրը վաճառել է գյուղի տունը, և ընտանիքը տեղափոխվել է Պրահա[2]: 1896 թվականին ծնողներն ամուսնալուծվել են, և Յոզեֆը մոր հետ վերադարձել է նախ Դոբրին, ապա՝ Ռոուդնիցե և սովորել է տեղի գիմնազիայում։ Այստեղ նա փորձել է գրել բանաստեղծություններ և իր փորձերը նույնիսկ հրատարակել է կանանց ամսագրում[3]: 1910 թվականին ընդունվել է Պրահայի Կարլի համալսարանի իրավաբանական ֆակուլտետ[4]: 1912 թվականին միացել է Չեխիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցությանը և սկսել է գրել կուսակցական թերթերում ու ամսագրերում[4]: Դարձել է տեղական թերթի խմբագիր, որտեղ էլ հանդիպել է Զդենկա Յանուշկովին, և նրանք 1919 թվականին ամուսնացել են և ունեցել մեկ աղջիկ[5]:

Մահացել է Պրահայում, Չեխոսլովակիայի ազատագրումից հետո, 53 տարեկան հասակում։ Թաղված է Պրահայի Սլավին գերեզմանատանը։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրական ասպարեզ է մտել առաջին համաշխարհային պատերազմի նախօրյակին («Բանաստեղծություններ», 1911-1914 թթ., հրատ., 1915 թ.)[6]: Հորայի բանաստեղծական տաղանդն ամբողջ թափով զարգացում է ապրել 1920-ական թվականներին, երբ նա ակտիվ կերպով համագործակցել է չեխական կոմունիստական կուսակցության հետ, եղել է «Ռուդե պրավո» թերթի խմբագիրներից, հրատարակել է հեղափոխական լիրիկային վերաբերող ժողովածուներ՝ «Բանվորական օր» (1920 թ.), «Աշխարհի սիրտն ու ունայնությունը» (1922 թ.), «Հախուռն գարուն» (1923 թ.), «Սոցիալիստական հույս» (1922 թ., վեպ)։

Հորայի 1930-ական թվականների լիրիկայում «Քո ձայնը» (1931 թ.), «Մարող ստվերներ» (1933 թ.), «Լռության երկու րոպե» (1934 թ.), նկատելի են իրական կյանքից խույս տալու մոտիվներ։ Միաժամանակ այն շրջանում, երբ Չեխոսլովակիայի գլխին կախված էր ֆաշիստական ներխուժման սպառնալիքը, Հորան նորից դարձ է կատարում դեպի ժողովուրդը («Հայրենիք» 1938 թ., բանաստեղծությունների ժողովածու)։

Թարգմանություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թարգմանություններ է կատարել Ալեքսանդր Պուշկինից, Մաքսիմ Գորկուց, Միխայիլ Լերմոնտովից, Սերգեյ Եսենինից, Իլյա Էրենբուրգից, Լև Տոլստոյից, Յոհան Վոլֆգանգ ֆոն Գյոթեից:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Webpage of the birth home of Josef Hora
  2. Marie Baboráková: Josef Hora
  3. Šárka Nevidalová: Josef Hora
  4. 4,0 4,1 Czech edition of Who was who
  5. ed. Milan Blahynka: Čeští spisovatelé 20. století, Praha, Československý spisovatel
  6. Չեխ և սլովակ բանաստեղծներ, Երևան, 1966, «Հայաստան» հրատարակչություն

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]