Յինդրժիխ Հոնջլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Յինդրժիխ Հոնջլ
չեխ․՝ Jindřich Honzl
Դիմանկար
Ծնվել էմայիսի 14, 1894(1894-05-14)[1][2][3][…]
ԾննդավայրՀումպոլեց, Պելհրժիմովի շրջան, Q3509827?, Չեխոսլովակիա[2][4][5]
Մահացել էապրիլի 20, 1953(1953-04-20)[1][2][3][…] (58 տարեկան)
Մահվան վայրՊրահա, Չեխոսլովակիա[2][4][5]
ՔաղաքացիությունFlag of the Czech Republic.svg Չեխոսլովակիա
Մասնագիտությունռեժիսոր, թարգմանիչ, կինոռեժիսոր և թատերագետ
ԱշխատավայրOsvobozené divadlo?, Ազգային թատրոն և Faculty of Theatre, Academy of Performing Arts in Prague?
ԱնդամությունDevětsil?
Commons-logo.svg Jindřich Honzl Վիքիպահեստում

Յինդրժիխ Հոնջլ (չեխ․՝ Jindřich Honzl, մայիսի 14, 1894(1894-05-14)[1][2][3][…], Հումպոլեց, Պելհրժիմովի շրջան, Q3509827?, Չեխոսլովակիա[2][4][5] - ապրիլի 20, 1953(1953-04-20)[1][2][3][…], Պրահա, Չեխոսլովակիա[2][4][5]), չեխ թատերական գործիչ, ռեժիսոր, թատերագետ, քննադատ։

1920 թվականին եղել է «Դեվետսիլ» («Արվեստի աշխատողների կոմունիստական ավանգարդ») միավորման կազմակերպիչներից, գլխավորել 1925 թ.-ին միավորմանը կից ստեղծված «Ազատագրված թատրոն»-ը։ 1940—1941 թթ.-ին, 1943 թ.-ին Պրաhայում ընդհատակում ղեկավարել է հակաֆաշիստական «Թատրոն 99 տեղով»-ը։ 1945 թ.-ից եղել է Ազգային թատրոնի դիրեկցիայի անդամ և նրա ստուդիայի գեղարվեստական ղեկավարը։ 1948 թ.-ից՝ դրամատիկ խմբի տնօրենը և գեղարվեստական ղեկավարը։ Յուլիուս Ֆուչիկի հետ չեխական «Թատերական ավանգարդ»-ի առաջավոր գործիչներից էր։ Մշակել է թատերական գեղագիտությանը և չեխական թատրոնի պատմությանը վերաբերող խնդիրներ, գրել սովետական թատրոնի մասին։ Եղել է 2 ամսագրի գլխավոր խմբագիր, զբաղվել մանկավարժությամբ (1951 թ.-ից պրոֆեսոր)։


Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 544 CC-BY-SA-icon-80x15.png