Յարոսլավա Բլաժկովա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Յարոսլավա Բլաժկովա
Ծնվել էնոյեմբերի 15, 1933(1933-11-15)[1]
ԾննդավայրՎելկե-Մեզիրժիչկի, Զդար-նադ-Սազավոուի շրջան, Վիսոչինի ծայրամաս, Չեխիա
Վախճանվել էփետրվարի 20, 2017(2017-02-20)[2] (83 տարեկանում)
Վախճանի վայրԳուելֆ, Wellington County, Օնտարիո, Կանադա[3]
Մասնագիտությունգրող, լրագրող և մանկագիր
Լեզուսլովակերեն
ՔաղաքացիությունFlag of the Czech Republic.svg Չեխոսլովակիա
Flag of Canada.svg Կանադա

Յարոսլավա Բլաժկովա (սլովակ.՝ Jaroslava Blažková, նոյեմբերի 15, 1933(1933-11-15)[1], Վելկե-Մեզիրժիչկի, Զդար-նադ-Սազավոուի շրջան, Վիսոչինի ծայրամաս, Չեխիա - փետրվարի 20, 2017(2017-02-20)[2], Գուելֆ, Wellington County, Օնտարիո, Կանադա[3]), սլովակ բանաստեղծուհի, հրապարակախոս և լրագրող: Հիմնական ստեղծագործությունները գրված են երեխաների և պատանիների համար:

Կենսագրություն և կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Յարոսլավա Բլաժկովան ծնվել է 1933 թվականի նոյեմբերի 15-ին չեխական Վելկե-Մեզիրժիչկի քաղաքում: Մանկությունն անցկացրել և՛ Չեխիայում, և՛ Սլովակիայում: 1948 թվականից ապրել է Բրատիսլավայում: Նախնական կրթությունը ստացել է Բրատիսլավայի գիմնազիայում: Այնուհետև Բլաժկովան Կոմենսկու անվան համալսարանում սովորել է փիլիսոփայության ֆակուլտետում: Ուսումը կիսատ թողնելով՝ 1954 թվականին հեռանում է համալսարանից: Դեռև գիմնազիայում սովորելու տարիներին Յարոսլավան սկսել է աշխատել Չեխոսլովակիայի ռադիոյում: Ավելի ուշ աշխատանքի է անցել թերթի խմբագրությունում: Այստեղից 1956 թվականին նրան վտարել են՝ քաղաքական հայացքների պատճառով: Յարոսլավա Բլաժկովան զբաղվել է այգեգործությամբ: Սկսած 1959 թվականից, նա գործունեություն է ծավալում գրականության ասպարեզում: 1968 թվականից 2010 թվականներն ընկած ժամանակահատվածում ապրել և ստեղծագործել է Կանադայում, որտեղ արտագաղթել էր ընտանիքի հետ միասին: 2010 թվականին վերադառնում է Սլովակիա և ապրում Վալասկա-Բելա ավանում:

Երեխաների համար գրված ստեղծագործությունների համար Միավորված ազգերի Կրթության, գիտության և մշակույթի կազմակերպության կողմից պարգևատրվել է Հանս Քրիստիան Անդերսենի անվան մրցանակով:

Յարոսլավա Բլաժկովան իր մահկանացուն կնքել է 2017 թվականի փետրվարի 20-ին Գուելֆում (Օնտարիո, Կանադա):

Ստեղծագործական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամենաշատ թվով ստեղծագործություններ Յարոսլավա Բլաժկովան գրել է Չեխոսլովակիայում ապրելու տարիներին: 1989 թվականից հետո լույս են տեսել միայն ստեղծագործությունների վերահրատարակությունները: Բանաստեղծուհու ստեղծագործություններն աչքի են ընկնում յուրահատուկ հումորով, սենտիմենտալությամբ: Հիմնականում Յարոսլավա Բլաժկովան իր գրվածքներում վեր է հանել դեռահասների խնդիրները:

Գրականություն մեծերի համար[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1961 - Նեյլոնե լուսին
  • 1964 - Գառնուկն ու գրանդին
  • 1968 - Իմ հիանալի եղբայրը, վեպ
  • 1997 - ...ինչպես շնորհավորական բացիկից (ընտիր արձակ)
  • 2001 - Հարսանիք Գալիլիայի Կանայում, պատմվածքների ժողովածու
  • 2005 - Հեփիենդ
  • 2013 - Այս երեխան խելագար է

Գրականություն երեխաների և պատանիների համար[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Տոնոն, ես ու մրջյունները
  • Գաշաշար կապիտանի կղզին
  • Հրավառություն պապիկի համար
  • Ինչպես կատուներն իրենց համար հեռուստացույց գնեցին
  • Հեքիաթներ կարմիր գուլպայից
  • Մինկան և պիժաման
  • Երեք քաջարիներն ու Միգելի ոգին
  • Կատուները պարկի մեջ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]