Յարգ
Յարգ | |
---|---|
Տեսակ | բրիտանական պանիր |
Առաջացման երկիր | Միացյալ Թագավորություն |
Տարածաշրջան | Կոռնուոլ |
Կաթ | կովի կաթ |
Անունով | Gray? |
Յարգ (անգլ.՝ Cornish Yarg, Եղինջով պանիր[1]), անգլիական կիսակարծր պանիր, որը պատրաստում են կովի պաստերիզացված կաթից։ Պանիրը պատրաստում են Միացյալ Թագավորության Կոռնուոլ կոմսությունում[2]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մի շարք պատմաբաններ ենթադրում են, որ յարգ պանիրը Մեծ Բրիտանիայի տարածքում հայտնվել է շուրջ 1000 տարի առաջ։ Պանրի գրավոր բաղադրատոմսը թվագրվում է XIII դարին, իսկ XVI դարից պանրի մասին հիշատակություններ կան տեղեկագրքերում։ «Անգլիական տնային տնտեսուհի» (անգլ.՝ The english housewife) թերթում, որը տպագրվել է XVII դարում, յարգ են անվանել այդ ժամանակի ամենահայտնի պանիրներից մեկը[3]։ Պանրի անվանումն առաջացել է Գրեյ (անգլ.՝ Gray) ազգանունից, եթե այն կարդանք հակառակ կողմից։ Ալան և Ջեննի Գրեյները 1970 թվականին վերականգնեցին եղինջով պանրի արտադրությունը ըստ միջնադարի բաղադրատոմսի[4]։ XXI դարում պանիրն արտադրվում է Կոռնոուլ կոմսությունում։
Պատրաստում
[խմբագրել | խմբագրել կոդը]Յարգ պանիրը պատրաստելիս հատուկ աղաջրի մեջ են պահում, որից հետո պանրային մակարդը տեղավորում են գլանաձև կաղապարներում։ Մամլումից հետո պանիրը հանում և եղինջի տերևներով են պատում։ Նախկինում եղինջի տերևները կիրառում էին, որ պանիրը չչորանա ու սնկային համ և առավել փափկություն փոխանցի։ Շնորհիվ այդ տերևների, պանիրն ունենում է ուտելի կեղև, որը պարունակում է բորբոս։ Յարգը հասունանում է 6-12 շաբաթում։
Նկարագիր
[խմբագրել | խմբագրել կոդը]Պանրի կազմությունը կարող է լինել և՛ փխրուն, և՛ փափուկ։ Իր բնորոշ համի համար պանիրը պարտական է եղինջին․ այն տալիս է նուրբ սնկահամ։ Հնեցված պանրագլխի կեղևն ունի սև գույն և պարունակում է քիչ քանակությամբ բորբոս։ Տարեկան արտադրվում է մոտ 200 տոննա յարգ։ Պանրի յուղայնությունը 45 % է։ Յարգը հրամցնում են սիդրով, աղենդերային և սպիտակ գինով։ Օգտագործվում է կարտոֆիլի և ձկնային ճաշատեսակների հետ և կիրառվել որպես լցոն թխվածքների համար[5]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Cornish Yarg Buy Cornish Yarg online from Lynher Dairies» (բրիտանական անգլերեն). Վերցված է 2023 թ․ օգոստոսի 28-ին.
- ↑ «Ярг (Yarg)». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հունվարի 4-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 3-ին.
- ↑ «Пять сыров, которые обязательно стоит попробовать». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հունվարի 4-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 3-ին.
- ↑ Mason, Laura; Brown, Catherine (1999) From Bath Chaps to Bara Brith. Totnes: Prospect Books; pp. 12—13
- ↑ «Корнуэльский сыр Ярг». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հունվարի 4-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 3-ին.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Juliet Harbutt (Hrsg.): Käse der Welt. Dorling Kindersley 2011. S. 298 und 299. ISBN 978-3-8310-1733-1
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Յարգ կատեգորիայում։ |