Յան Մոլբյու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Football pictogram.svg
Յան Մոլբյու
Jan Mølby
Jan Molby.jpg
Անձնական տվյալներ
Ազգությունը դանիացի
Քաղաքացիությունը Դանիա Դանիա
Ծննդյան ամսաթիվ հուլիսի 4, 1963(1963-07-04)[1] (56 տարեկան)
Ծննդավայր Կոլդինգ, Հարավային Դանիա տարածաշրջան, Դանիա, Դանիա
Հասակ 180 սանտիմետր
Քաշ 78 կիլոգրամ
Դիրք կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ ավարտել է կարիերան
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1981-1982 Դանիա «Կոլդինգ ԻՖ» 40 (?)
1982-1984 Նիդերլանդներ «Այաքս» 57 (11)
1984-1996 Անգլիա «Լիվերպուլ» 218 (44)
1995  Անգլիա «Բարնսլի» 5 (0)
1995  Անգլիա «Նորվիչ Սիթի» 3 (0)
1996-1998 Անգլիա «Սուոնսի Սիթի» 41 (8)
Ազգային հավաքական
1979 Դանիա Դանիա (միչև 16) 6 (2)
1980-1981 Դանիա Դանիա (միչև 19) 9 (0)
1981-1983 Դանիա Դանիա (միչև 21) 7 (0)
1982-1990 Դանիա Դանիա 33 (2)
Մարզչական կարիերա
1996-1997 Անգլիա Սուոնսի Սիթի
1999-2002 Անգլիա Կիդերմենստեր Խարիերս
2002-2003 Անգլիա Հալլ Սիթի
2003-2004 Անգլիա Կիդերմենստեր Խարիերս
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Յան Մոլբյու (դան․՝ Jan Mølby; հուլիսի 4, 1963(1963-07-04)[1], Կոլդինգ, Հարավային Դանիա տարածաշրջան, Դանիա, Դանիա), դանիացի ֆուտբոլիստ և նախկին մարզիչ։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Յան Մոլբյուն սկսել է իր ֆուտբոլայաին պրեֆեսիոնալ կարիերան հայրենի քաղաք Կոլդինգի «Կոլդինգ ԻՖ» ակումբի կազմում։ 19 տարեկան հասակում նա դարձել է «Կոլդինգ ԻՖ» ակումբի ավագը։

1982 թվականին Յանը տեղափոխվել է Նիդերլանդներ և դարձել Ամստերդամի «Այաքսի» խաղացող։ Նա դարձավ երրորդ դանիացի ֆուտբոլիստն ակումբի պատմության մեջ՝ Սեռենա Լերբյուից և Իյեսպերա Օլսենաից հետո[2]։ Հուլիսի 19-ին Վեստլանդի սիրողական ակումբի դեմ ընկերական խաղում Մոլբյուն կատարել է իր դեբյուտը Այաքսի կազմում, և անմիջապես դարձել է գոլի հեղինակ[3]։ Այաքսի կազմում առաջին մրցաշրջանի ընթացքում Յանը մասնակցել է 29 հանդիպման և դարձել է 6 գոլի հեղինակ, թիմի հետ դառնալով նիդերլանդների առաջնության չեմպիոն և նիդերլանդների գավաթի խաղարկության հաղթող։ 1983/84 թվականների մրցաշրջանում նա կրկին հանդես է եկել Այաքսի կազմում և մասնակցել է 28 խաղի՝ դառնալով 5 գոլի հեղինակ։

Երիտասարդ կիսապաշտպանի շատ լավ խաղը նկատել է անգլիական «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Ջո Ֆեգանը և խաղացողին առաջարկել է ստորագրել պայմանագիրը:  1984 թվականի օգոստոսի 22-ին Յան Մոլբյուն պայմանագիր է կնքել «Լիվերպուլի» հետ, իսկ «Այաքսի» և «Լիվերպուլ»-ի միջև գործարքը  կազմում էր £ 200 հազար եվրո։ Պայմագրից երեք օր անց՝ օգոստոսի 25-ին «Նորվիչ Սիթիի» դեմ խաղում, Յան կատարեց իր դեբյուտը թիմի կազմում, իսկ խաղն ավարտվել է 3: 3 հաշվով:  Իր առաջին գոլը «Լիվերպուլի» կազմում Յանը խփեց 1984 թվականի դեկտեմբերի 1-ին Լոնդոնի «Չելսիի» դեմ խաղում, իսկ խաղն ավարտվեց «Լիվերպուլի» պարտությամբ 3: 1։ «Լիվերպուլի» հետ առաջին մրցաշրջանում Մոյլբուն 22 խաղ անցկացրեց Անգլիայի առաջին դիվիզիոնում խփելով 1 գոլ, ինչպես նաև մասնակցել է մեկ հանդիպում Լիգայի գավաթում: 

1985 թվականին «Լիվերպուլի» մարզիչ դարձավ շոտլանդացի Կեննի Դալգիշը, որի շնորհիվ Մոյբուն խաղացել է «Լիվերպուլի» կամզում։ Իր առաջին ձեռքբերումը Լիվերպուլի կազմում Յանը նվաճել է 1986 թվականին, դառնալով առաջին դիվիզոնի և Անգլիայի գավաթի հաղթող, եզրափակչում խաղալով «Էվերթոնի» հետ, հաղթելով 3։1 հաշվով։ Յանն այդ հանդիպմանը մասնակցեց մինչև վերջին րոպեն, իսկ ընդհանուր Անգլիայի գավաթի 1985-1986 մրցաշրջանում Մոլբյուն մասնակցել է 8 խաղի և դարձել 3 գոլի հեղինակ։ 1986/87 մրցաշրջանում Անգլիայի գավաթի խաղարկության «Լիվերպուլի» և «Էվերտոնի» միջև, որն ավարտվել է ոչ ոքի, 1: 1, այնպես որ, երկու թիմերն էլ հաղթել են սուպերգավաթը, 1989-1990 թվականներին Յան դարձավ Անգլիայի Սուպերգավաթի մրցանակակիր։

«Մանչեսթեր Յունայթեդի» դեմ խաղի ժամանակ ստացած վնասվածքից հետո 1992/93 թվականներին Մոլբյուն չխաղալով ունեցավ ավելցուկային քաշ։ Վնասվածքը բուժելու համար երեք ամիս էր պահանջվել, երեք տարիների ընթացքում Պրեմիեր լիգայում, Յանն անցկացրել է ոչ ավելի, քան 30 խաղ:  1995/1996 մրցաշրջանի  սկզբին «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Ռոյ Էվանսը Յանին հանձնեց վարձակալական ակումբ «Բարնսլիին» և ապա «Նորվիչ Սիթիի», որտեղ Մոլբյուն գրեթե չէր խաղում: Լիվերպուլ վերադառնալիս Յանը 1996 թվականի փետրվարից դուրս է եկել ակումբից և միացել է «Սուոնսի Սիթի» ստանձնելով խաղային մարզչի դերը:

Կարիերան ազգային հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դանիայի ազգային հավաքականում Յանն իր դեբյուտը կատարել է 1982 թվականի հունիսի 15-ին, 18 տարեկան հասակում Նորվեգիայի ազգային հավաքականի հետ խաղում, նրա հետ դեբյուտ կատարեց մեկ այլ երիտասարդ կիսապաշտպան՝ Մախաել Լաուդուրպին։  Ընդհանուր առմամբ ազգային հավաքականի կազմում Մոլբյուն 33 խաղ է անցկացրել և 2 գոլ է խփել, ազգային հավաքականի կազմում Յանը մասնակցել է 1984 թվականի եվրոպայի առաջնությանը և 1986 թվականի Աշխարհի առաջնությանը։

Մարզչական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Դառնալով «Սուոնսի Սիթի» գլխավոր մարզիչը, 1996-1997 թվականներին թիմի իր ղեկավարության տարիներին անցկացրել է 41 խաղ, խփել է 8 գոլ: 1997 թվականին Սուոնսի Սիթի գլխավոր մարզիչը Միքի Ադամսն էր, իսկ Յանը և օգնականն ազատվեցին իրենց զբաղեցրած պաշտոնից:  Դրանից հետո Մոլբյուն որոշեց ավարտել իր խաղային կարիերան և նամբողջովին նվիրվել է մարզչական գործունեությանը: 1999 թվականին Մոլբյուն գլխավորեց «Կիդերմենստեր Խարիերս » ակումբը, որը խաղացել է Կոնֆերանս կոչվող ամենացածր անգլիական դիվիզոններից մեկում:  Յանն առաջին մրցաշրջանում դարձավ այդ առաջնության հաղթող իր թիմի հետ 1999/2000 մրցաշրջանում։ «Կիդերմենստեր Խարիերսում» Մոլբյունն աշխատել է մինչև 2002 թվականը, այնուհետև Յանը դարձել է «Հալլ Սիթի» ակումբի գլխավոր մարզիչը, որը խաղացել է ամենացածր դիվիզոններից մեկում:  Մեկ տարի աշխատելուց հետո Հալլ Սիթիում վերադարձավ իր նախկին ակումբը Կիդերմենստեր Խարիերս, որտեղ նա ևս մեկ տարի աշխատել է:

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

Նիդերլանդներ «Այաքս»

  • Նիդերլանդների չեմպիոն – 1982/83
  • Նիդերլանդների գավաթի մրցանակակիր – 1983

Անգլիա «Լիվերպուլ»

Մարզչական[խմբագրել | խմբագրել կոդը]

Անգլիա «Կիդերմենստեր Խարիերս»

  • Կոնֆերանսի գավաթի չեմպիոն – 2000

Ֆուտբոլից դուրս[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոլբյունը մարզչական կարիերան ավարտելուց հետո աշխատել է որպես TV3 + հեռուստաընկերության մեկնաբան, ինչպես նաև դանիական «TV2» հեռուստաալիք և անգլիական «BBC Radio 5 Live» անդամ է դարձել:

«Four Four Two» ամսագրի հարցման համաձայն, Անգլիայի առաջնությունում երբևէ խաղացած լավագույն օտարերկրացիների ցանկում 100-ից 30-րդ տեղն զբաղեցրեց Յանը:

Նա Լիվերպուլի գլխավոր վետերաններից է, ով ակտիվորեն մասնակցում է «Sky Sports» խաղերին: Վերջին մի քանի տարիների ընթացքում նա մասնակցել է մի քանի պոկերի մրցաշարերին:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com — 2000.
  2. «Ajax actief op transfermarkt.» (հոլանդերեն)։ kranten.kb.nl։ Արխիվացված է օրիգինալից 2012-08-18-ին։ Վերցված է 11.8.2012 
  3. «Eerste winst voor Ajax en Haarlem.» (հոլանդերեն)։ kranten.kb.nl։ Արխիվացված է օրիգինալից 2012-08-18-ին։ Վերցված է 11.8.2012 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]