Յան Լինդբլադ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Յան Լինդբլադ
Դիմանկար
Ծնվել էհուլիսի 19, 1932(1932-07-19)[1]
ԾննդավայրԷրեբրու
Մահացել էապրիլի 5, 1987(1987-04-05)[1] (54 տարեկան)
Մահվան վայրՍտոկհոլմ, Շվեդիա
ՔաղաքացիությունFlag of Sweden.svg Շվեդիա[2]
Մասնագիտությունլուսանկարիչ, գրող և կինոպրոդյուսեր

Յան Վիկտոր Արմաս Լինդբլադ (շվեդերեն՝ Jan Lindblad, հուլիսի 19, 1932(1932-07-19)[1], Էրեբրու - ապրիլի 5, 1987(1987-04-05)[1], Ստոկհոլմ, Շվեդիա), շվեդ բնագետ, կենդանաբան, գրող, լուսանկարիչ, կինոօպերատոր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Յան Լինդբլադը ծնվել է 1932 թվականի հուլիսի 19-ին, Շվեդիայի Էրեբրու քաղաքում։ Հոր նախնիները ունեցել են սաամական արմատներ և ծագումով եղել են Հյուսիսային Լապլանդիայի Վեստերբոտեն լենից[3]։ Գիմնազիան ավարտելուց հետո որպես պարուհի աշխատել է Ստոկհոլմի օպերային թատրոնի ստատիստների խմբում։ 1956 թվականին ավարտել է Ստոկհոլմի համալսարանի կենսաբանության ֆակուլտետը։ Բեմական դեբյուտը կատարել է 1950-ականների սկզբին՝ տարբեր ռևյուներում հանդես գալով որպես աճպարար և գեղարվեստական սուլոցների վարպետ և 1970-ականներին շատ սիրված է եղել իր հայրենիքում։ Ամենանշանավոր նվաճումներից մեկը եղել է 1977 թվականին ձայնագրված ամերիկյան Oh Shenandoah ժողովրդական երգի սուլոցային մեկնությունը։ Նրան մեծ համբավ են բերել վայրի բնության մասին «Վայրի բնության թագավորություն» (Ett vildmarksrike, 1964), «Գվիանա - թռչունների մայրցամաք» (Guyana – vattnens land, 1975), «Ջունգլիների գրքի աշխարհ» (Djungelboken värld, 1980) վավերագրական ֆիլմերի թողարկումը։ Իր վավերագրական ֆիլմերի համար 1970 թվականին արժանացել է Stora Journalistpriset մրցանակի[4]։ Ստոկհոլմի համալսարանը 1980 թվականին նրան շնորհել է պատվավոր կոչում[5]։

Լինդբլադը եղել է նաև ակտիվիստ և պայքարել է վայրի կենդանիներին նեղ վանդակներում պահելու դեմ։ 1970-ականների սկզբին Լինդբլադն ուսումնասիրել է Սուրինամի հարավում բնակվող անտառային հնդկական Ակուրիո ցեղի մարդաբանական առանձնահատկությունները, նյութական մշակույթը և սովորույթները, որոնք ներկայումս անհետացել են։ 8 տարեկանից տառապել է շաքարային դիաբետով, իսկ Շրի Լանկա այցելելուց հետո հիվանդացել է արևադարձային հիվանդությամբ։

Յան Լինդբլադը մահացել է երիկամային անբավարարությունից Ստոկհոլմում, 1987 թվականին[6]։ Նրա հիշատակին նվիրված Շվեդիայի փոստային ծառայությունը 1998 թվականին թողարկել է 2 փոստային նամականիշ, որոնցում պատկերված են ինքը և ձեռնասուն վագրի ձագերը՝ Լիլիան և Ռանին[7]։

Մատենագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Ճանապարհորդություն դեպի կարմիր քաջահավերի մոտ», 1966
  • «Բուի թագավորությունում», 1967
  • Իմ կանաչ դրախտը, 1969
  • «Սպիտակ գետակինճ և այլ ձեռնասուն կենդանիներ», 1972
  • «Գվիանա - Արևադարձային թավուտ», 1975
  • «Քարե դարաշրջանը և սպիտակ հնդիկները», 1977
  • «Ջունգլիների գրքերի աշխարհ», 1979
  • «Վագրեր - մեր հրապուրիչ հեքիաթը», 1982
  • «Իմ արևադարձային աշխարհները», 1984
  • «Մարդը- դու, ես և նախաստեղծը», 1987

Ռուսերեն հրատարակություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Линдблад Ян. Белый тапир и другие ручные животные / Пер. со швед. Л. Л. Жданова. — М.: Мир, 1976. — 184 с.: ил.
  • Линдблад Ян. Мир книги джунглей / Пер. со швед. Л. Л. Жданова. — М.: Мир, 1983. — 128 с.: ил.
  • Линдблад Ян. Человек — ты, я и первозданный / Пер. со швед. Л. Л. Жданова. — М.: Прогресс, 1991. — 264 с. — ISBN 5-01-002693-7.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]