Յան Գիլդմիստերի պատկերասրահը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յան Գիլդմիստերի պատկերասրահը
տեսակգեղանկար
նկարիչԱդրիան դե Լելի[1]
տարի1790[2]
բարձրություն63,7 սանտիմետր[3]
լայնություն85,7 սանտիմետր[3]
ժանրկենցաղային ժանր
նյություղաներկ[1] և փայտե տախտակ[3]
գտնվում էQ123684011?[4]
հավաքածուՊետական թանգարան[1][5] և Ամստերդամի պատմական թանգարան[6]
սեփականատերՅան Գիլդմիստեր և Art gallery of Jan Gildemeester Jansz. (1744-1799) in his house at the Herengracht in Amsterdam?
պատվիրատուՅան Գիլդմիստեր
https://www.wga.hu/frames-e.html?/html/l/lelie/artgaller.html, https://hart.amsterdam/nl/collectie/object/amcollect/48090, https://www.europeana.eu/de/item/90402/SK_A_4100 կայք
Ծանոթագրություններ
 The Art Gallery of Jan Gildemeester Jansz by Adriaan de Lelie Վիքիպահեստում

Յան Գիլդմիստերի պատկերասրահը (անգլ.՝ The Art Gallery of Jan Gildemeester Jansz), հոլանդացի նկարիչ Ադրիան դե Լելիի 1794-1795 թվականներին ստեղծած կտավը, որը գտնվում է Ամստերդամի պետական թանգարանում։ Կտավն ունի 63,7 սմ լայնություն, 85,7 սմ բարձրություն։ Նկարում պատկերված է Յան Գիլդմիստերը՝ շրջապատված ընկերներով և կտավների իր հավաքածուով։ Ամստերդամի պետական թանգարանը նկարը ձեռք է բերել 1964 թվականին[21], մինչ այդ կտավը ընդգրկված է եղել ֆրանսիական մասնավոր հավաքածուում[22]։

Պատմությունն[խմբագրել | խմբագրել կոդը]

17-րդ դարի ֆլամանդական «konstkamer»-ի (արվեստի սենյակներ) օրինակ, Դավիդ Կրտսեր Տենիրս, «Վիլհելմ Ավստրիացին Բրյուսելի իր պատկերասրահում», Վիեննա, 1650

Konstkamers (արվեստի սենյակներ)[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ արվեստաբան Ս. Ջ. դե Բրույն Նոպսի՝ նկարի թեման, որը ներկայացնում է արվեստի հավաքորդին տանը՝ ընկերներին իր հավաքածուն ցուցադրելիս, նիդերլանդական նկարչության մեջ 1800-ական թվականներին նորույթ է եղել, մինչդեռ այս ժանրը բնորոշ է ֆլամանդական նկարչությանը, հատկապես 17-րդ դարի նկարիչներին (Վիլհեմ վան Հաշտ, Դավիդ Կրտսեր Տենիրս, Գիլիս վան Տիլբորշ, Գոնսալես Քոքս)։ Ադրիան Լելին նման աշխատանքներ տեսել էր, հավանաբար, Անտվերպենում սովորելու տարիներին։ Ինչևէ ֆլամանդական արվեստի սենյակները (konstkamers) միանգամայն այլ տեսք ունեին, նրանք արտացոլում էին երևակայական ճարտարապետություն և ոչ թե այն իրականությունը, որը նկարիչը տեսնում էր։ «Յան Գիլդմիստերի պատկերասրահը» նկարում, ընդհակառակը, հստակորեն պատկերված է իրական տարածք։

Յոհան Ցոֆանի, «Թագավորական ակադեմիայի անդամները», 1772, Լոնդոնի թագավորական հավաքածու: Յան Գիլդմիստերն ունեցել է այս նկարի փորագրությունը, ինչը հավանաբար ոգեշնչել է Ադրիան դե Լելին

Կենցաղային տեսարաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ադրիան դե Լելին հետևել է կենցաղային տեսարաններ ստեղծելու ավանդույթին, որը բնորոշ էր 17-րդ դարի Հյուսիսային Նիդերլանդներին։ Նման ժանրի ստեղծագործություններում, սովորաբար, կեցվածքը չի ընդունվում, սակայն, Յան Գիլդմիստերի պատկերասրահի այցելուները շատ բնական տեսք ունեն, կարծես տեղյակ չեն, որ նկարիչը իրենց նկարում է։ Ըստ երևույթին, դե Լելին ոգեշնչվել է անգլիացի ժամանակակից նկարիչներով. Յան Գիլդմիստերն ունեցել է 1773 թվականի Յոհան Ցոֆանիի ստեղծած խմբակային նկարի փորագրություն, որը ծանոթ է եղել դե Լելին։

Տարածք, մարդիկ, արվեստի գործեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Herengracht 475, 2005

Կտավում պատկերված երկու սենյակները դեռևս գոյություն ունեն։ Առջևի մեծ սենյակը և հետևի պլանի պատուհաններով սենյակը գտնվում են Յան Գիլդմիստերի տանը (1792 թվականից), այժմ՝ Ամստերդամի Herengracht 475 Rijksmonument (Ռեյկսմոնումենտ) պատմամշակութային ժառանգության վայրում։ Առաջին սենյակի առաստաղը (Յակոբ դե Վիտ, 1731), դռան վերևի ռելիեֆը և այլ դեկորացիաներ վերականգնվել են 20-րդ դարում կատարված վերանորոգման ժամանակ[21]։

Յան Գիլդմիստերը կանգնած է կտավի կենտրոնում։ Ադրիան դե Լելին հավանաբար իրեն պատկերել է ծնկի իջած աջ կողմում։ Կտավում պատկերված անձանց շարքում են ամստերդամցի արվեստի վաճառական Պիեռ Ֆոքեն, հոլանդացի ֆիզիկոս Կոռնելի Ռուդոլֆ Թեոդոր Կրայոնհոֆը (եռանկյունաձև գլխարկով), նկարիչ Ջուրիան Անդրիսենը, առևտրական Անտոնի Դալը և նրա կինը Մարան Դալ-Դոհրմանը (նստած է ձախ կողմի պատկերակալի հետևում), արվեստի հավաքորդ և գրող Բերնարդուս դե Բոշ Ջերոնիմոսը[22] - ըստ Ս. Ջ. Դե Բրույն Նոպսի, RKD և պատկերասրահի կայքի, սակայն այս կարծիքը կասկածի տակ է դրվում այլոց կողմից[23]։

Նկարում կտավները դասավորված են շարքերով, պատին իրար մոտ փակցված։ Շատ հավանական է, որ տեսանելի կտավները ընտրվել են կոլեկցիոների և նկարչի կողմից մասնավորապես այս կտավի համար և համարվում են Գիլդմիստերի հավաքածուի կորիզը[24]։ Առաջին սենյակում պատկերված կտավներից շատերը հստակ երևում են։ Գիլդմիստերի հավաքածուն նրա մահից հետո 1800 թվականին հանվեց աճուրդի և աճուրդային կատալոգում[25] կային կտավների մասին մանրամասն տվյալներ։ Որպես արվեստի հավաքորդ Գիլդմիստերի ճաշակը համընկնում էր իր ժամանակակիցների ճաշակին։ Նրա հավաքածուում կային ժանրային կտավներ, ծովանկարներ, բնանկարներ, կենդանիների նկարներ, նատյուրմորտ։ Գիլդմիստերի ավելի վաղ ձեռքբերումների շարքում կային գծանկարներ, տպագրական գործեր[21]։

Արվեստի գործեր Ներկայիս հավաքածու (եթե հայտնի է)
1 Լյուդոլֆ Բաքհեյզեն, «The Princess Mary Moored off Durgerdam», 1688[24] Մասնավոր հավաքածու
2 Գերարդ Տերբորխ, «Նամակը», 1660-1665[21] Թագավորական հավաքածու[26]
3 Գերարդ Դաու, «Կլավիկորդ նվագող երիտասարդ կինը», 17-րդ դար[21] Մասնավոր հավաքածու[27]
4 Յակոբ Օխտերվելտ, «Նարդի խաղացողները», 1667-1669[21] E.G. Bührle հիմնադրամ[28]
5 Ադրիան վան դե Վելդե «Բնանկար. կով կթող կինը», 1669[21] Cannon Hall թանգարան[29]
6 Յակոբ վան Ռյոյսդալ, «Բնանկար. հողմաղացը քաղաքի խրամի մոտ», 1650[21] Մասնավոր հավաքածու
7 Նիկոլաս Պիտերս Բերհեմ, «Գյուղացիները և անձրևանոցով զույգը իտալական նավահանգստում», 1660[24] Earl of Haddington մասնավոր հավաքածու, Մելերստեյն։ 1981 թվականին առևանգվել է և ,հավանաբար, այրվել
8 Դըրք վան դեր Բերգեն, «Գերեզմանաքարի մոտ հանգստացող կենդանիներ», 1670-1689[21] Rijksdienst voor het Cultureel Erfgoed[30]
9 Պիտեր Պաուլ Ռուբենս, «Mercury escorting Psyche to Mount Olympus«[21] Duke of Sutherland հավաքածու[21] (ըստ 1965 թվականի Դե Բրույն Կոպսի հոդվածի, ներկայիս հավաքածուն՝ անհայտ)
10 Գաբրիել Մետսյու, «The Pancake Baker», 1655-1658[21] Gemäldegalerie Berlin, երկարաժամկետ գտնվում է մասնավոր հավաքածուում[31]
11 Դավիդ Կրտսեր Տենիրս, «Boerendeel»[21] Անհայտ
12 Պիտեր դե Հոոխ, «Կինը հաց ու կարագ է պատրաստում տղայի համար», 1660-1663[21] Ջ. Պոլ Գեթի թանգարան[32]
13 Ֆրանց վան Միրիս (ավագ), «Կինը հայելու առջև», 1662-1664[24] Մասնավոր հավաքածու, Duke of Sutherland[33]
14 Ռեմբրանդ վան Ռեյն, «Բազկաթոռին նստած ծերունու դիմանկարը», 1637[21] Մասնավոր հավաքածու, Duke of Sutherland
15 Նախկինում վերագրվում էր Պիտեր Պաուլ Ռուբենսին, այժմ՝ Յան Բոքհորստին, «Երիտասարդը բազեի հետ», 1630[21] Թագավորական հավաքածու[34]
16 Մեյնդերտ Հոբբեմա, «Անտառի եզրը», 1660[21] Wallace հավաքածու[35]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 http://europeana.eu/portal/record//90402/SK_A_4100.html
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 2,8 http://hdl.handle.net/10934/RM0001.COLLECT.12124
  3. 3,0 3,1 3,2 http://collectie.amsterdammuseum.nl/amonline/advanced/Details/collect/48090
  4. https://www.rijksmuseum.nl/nl/collectie/SK-A-4100
  5. 5,00 5,01 5,02 5,03 5,04 5,05 5,06 5,07 5,08 5,09 5,10 Kops K. d. B. De Amsterdamse verzamelaar Jan Gildemeester Jansz (նիդերլ.) // Bulletin van het RijksmuseumRijksmuseum Amsterdam, 1965. — Vol. 13, Iss. 3. — P. 79—114. — ISSN 0165-9510
  6. https://hart.amsterdam/nl/collectie/object/amcollect/48090
  7. 7,0 7,1 https://archive.org/stream/catalvan00schl#page/91/mode/1up
  8. 8,0 8,1 https://archive.org/stream/catalvan00schl#page/16/mode/1up
  9. 9,0 9,1 https://archive.org/stream/catalvan00schl#page/13/mode/1up
  10. 10,0 10,1 https://archive.org/stream/catalvan00schl#page/120/mode/1up
  11. 11,0 11,1 https://archive.org/stream/catalvan00schl#page/115/mode/1up
  12. 12,0 12,1 12,2 12,3 https://archive.org/stream/catalvan00schl#page/94/mode/1up
  13. 13,0 13,1 https://commons.wikimedia.org/w/index.php?title=File:Catalogus_van_het_kabinet_van_schilderyen,_nagelaaten_door_den_kunstminnaar_Jan_Gildemeester_Jansz.djvu&page=23
  14. 14,0 14,1 https://archive.org/stream/catalvan00schl#page/n22/mode/1up
  15. 15,0 15,1 https://archive.org/stream/catalvan00schl#page/n20/mode/1up
  16. 16,0 16,1 https://archive.org/stream/catalvan00schl#page/n24/mode/1up
  17. 17,0 17,1 https://archive.org/stream/catalvan00schl#page/36/mode/1up
  18. 18,0 18,1 https://archive.org/stream/catalvan00schl#page/38/mode/1up
  19. 19,0 19,1 https://archive.org/stream/catalvan00schl#page/65/mode/1up
  20. 20,0 20,1 https://archive.org/stream/catalvan00schl#page/68/mode/1up
  21. 21,00 21,01 21,02 21,03 21,04 21,05 21,06 21,07 21,08 21,09 21,10 21,11 21,12 21,13 21,14 21,15 21,16 De Bruyn Kops, C. J. (1965 թ․ հունվարի 1). «De Amsterdamse verzamelaar Jan Gildemeester Jansz». Bulletin van het Rijksmuseum. 13 (3): 79–114.
  22. 22,0 22,1 «Explore Adriaan de Lelie». rkd.nl. Վերցված է 2016 թ․ ապրիլի 29-ին.
  23. van Eeghen, I.H. (February 1972). «De restauratie van Herengracht 475» (PDF). Amstelodamum. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ սեպտեմբերի 17-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 28-ին.
  24. 24,0 24,1 24,2 24,3 van der Linden, Yuri (2002 թ․ հունվարի 1). «Twee schilderijen geïdentificeerd in Gildemeesters kunstzaal». Bulletin van het Rijksmuseum. 50 (3): 358–363.
  25. Schley, Philippe van der; Jean de Bosch; Jean Yver; R. Meurs Pruyssenaar (1800 թ․ հունվարի 1). Catalogus van het kabinet van schilderyen, nagelaaten door den kunstminnaar Jan Gildemeester Jansz. Amsterdam : Philippe van der Schley.
  26. «Explore Gerard ter Borch (II)». rkd.nl. Վերցված է 2016 թ․ ապրիլի 29-ին.
  27. «Explore Gerard Dou». rkd.nl. Վերցված է 2016 թ․ ապրիլի 29-ին.
  28. «Jacob Ochtervelt: The Backgammon Players». Foundation E.G. Bührle Collection. Վերցված է 2016 թ․ ապրիլի 29-ին.
  29. «Landscape: Woman Milking a Cow | Art UK». artuk.org. Վերցված է 2016 թ․ ապրիլի 29-ին.
  30. «DiMCoN | Digitale Museale Collectie Nederland - Landschap met herder en vee nabij graftombe». www.digitalecollectienederland.nl. Վերցված է 2016 թ․ ապրիլի 29-ին.
  31. «Explore Gabriël Metsu». rkd.nl. Վերցված է 2016 թ․ ապրիլի 29-ին.
  32. «A Woman Preparing Bread and Butter for a Boy (Getty Museum)». The J. Paul Getty in Los Angeles. Վերցված է 2016 թ․ ապրիլի 28-ին.
  33. «Explore Frans van Mieris (I)». rkd.nl. Վերցված է 2016 թ․ ապրիլի 29-ին.
  34. «Attributed to Jan van Boeckhorst: A Young Man with a Falcon». Թագավորական հավաքածու. Վերցված է 2016 թ․ ապրիլի 29-ին.
  35. «Wallace Collection Online - The Outskirts of a Wood». wallacelive.wallacecollection.org. Վերցված է 2016 թ․ ապրիլի 29-ին.(չաշխատող հղում)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յան Գիլդմիստերի պատկերասրահը» հոդվածին։