Յաննիս Ծառուխիս
| Ծնվել է | հունվարի 13, 1910[1][2][3][…] |
|---|---|
| Ծննդավայր | Պիրեյոս, Հունաստան |
| Վախճանվել է | հուլիսի 20, 1989[1][3][4] (79 տարեկան) |
| Մահվան վայր | Աթենք, Հունաստան |
| Ազգություն | հույն |
| Քաղաքացիություն | |
| Կրթություն | Աթենքի գեղարվեստի դպրոց |
| Մասնագիտություն | նկարիչ, թատերական ռեժիսոր, բեմանկարիչ, հագուստ ձևագծող և նկարազարդող |
| Ոճ | 30-ականների սերունդ |
| Ժանր | դիմապատկեր |
| Թեմաներ | գեղանկարչություն[5], գրքային գրաֆիկա[5] և բեմանկարչություն[5] |
| Ուսուցիչ | Ֆոտիս Կոնտօգլու |
| Աշակերտներ | Dimitris Papaioannou? և Nikos Giorgos Papoutsidis? |
| Ներշնչվել է | Հենրի Մետիս Ալբերտո Ջիակոմետի |
| Կայք | tsarouchis.gr |
| ստորագրություն | |
Յաննիս Ծառուխիս (հուն․՝ Γιάννης Τσαρούχης , հունվարի 13, 1910[1][2][3][…], Պիրեյոս, Հունաստան - հուլիսի 20, 1989[1][3][4], Աթենք, Հունաստան), հույն նկարիչ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Յաննիս Ծառուխիսը ծնվել է Պիրեյում։ 1929–1935 թվականներին սովորել է Աթենքի գեղարվեստի դպրոցում, եղել է Ֆոտիոս Կանտողլու աշակերտը, ով նրանց ծանոթացրել է բյուզանդական իկոնագրաֆիային։ Դմիտրի Պիկոնիսի, Կոնտողլու և Անգելիկի Հաթզիմիչալի հետ միասին հիմնել է գեղանկարչության մեջ հույն ավանդույթների ներդրման շարժումը։
1935-1936 թվականներին այցելել է Ստամբուլ, Փարիզ, Իտալիա, ծանոթացել է վերածննդի ժամանակաշրջանի արվեստին և իմպրեսիոնիզմին։
Գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1936 թվականին Ծառուխիսը վերադառնում է Հունաստան, երկու տարի անց բացում իր առաջին անհատական ցուցահանդեսն Աթենքում։ 1940 թվականին մասնակցում է հույն-իտալական պատերազմին։ 1949 թվականին մի խումբ արվեստագետների հետ հիմնում է «Արմոս» արվեստի խումբը։ 1951 թվականին ցուցահանդեսներ է ունեցել Լոնդոնում և Փարիզում։ 1958 թվականին մասնակցել է Վենտիկի Բիենալեին։ 1967 թվականին տեղափոխվել է Փարիզ։
Ծառուխիսի կտավներում առկա են խոցելի տղամարդկանց և ուժեղ կանանց կերպարներ[6]
Կառույցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]1982 թվականին Աթենքում բացվել է Մարուսիի Յաննիս Ծառուխիս թանգարանը, որը տեղակայված է նկարչի տանը։ Գործում է նաև Ծառուխիս հիմնադրամը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 Internet Movie Database — 1990.
- 1 2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- 1 2 3 4 Ioannis Tsarouchis (նիդերլ.)
- 1 2 Tsigakou F. Tsarouhis [Tsarouchis, Yannis] // Grove Art Online / J. Turner — [Oxford, England], Houndmills, Basingstoke, England, New York: OUP, 2017. — doi:10.1093/GAO/9781884446054.ARTICLE.T086416
- 1 2 3 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ Gianoulis, Tina (2002). «Tsarouchis, Yannis (1910-1989)». glbtq.com. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ ապրիլի 18-ին. Վերցված է 2007 թ․ հունիսի 3-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յաննիս Ծառուխիս» հոդվածին։ |
| ||||||||||||