Յանաչեկի թատրոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յանաչեկի թատրոն
Տեսակօպերային թատրոն և թատրոն
Երկիր Չեխիա
Գտնվելու վայրըBrno-město?[1]
Հիմնադրման ամսաթիվ1965
Անվանված էԼեոշ Յանաչեկ
ՃարտարապետJan Víšek?[2], Vilém Zavřel?[2], Libuše Žáčková-Pokorová?[2] և Otakar Oplatek?[2]
Կայքndbrno.cz(չեխ.), ndbrno.cz/en/(անգլ.) և ndbrno.cz/de/(գերմ.)
 Janáčkovo divadlo Վիքիպահեստում

Լեոշ Յանաչեկի անվան թատրոն (չեխ․՝ Janáčkovo Divadlo), թատրոն չեխական Բռնո քաղաքում։ Թատրոնը գտնվում է Բռնոյի ազգային թատրոնի կազմում։ Կրում է չեխ կոմպոզիտոր Լեոշ Յանաչեկի անունը (1854-1928): Գտնվում է Ռուզվելտի փողոց, 31/7,602 00, Բռնո, (Չեխիա) հասցեում։ Հանդիսանում է Բռնոյի ազգային թատրոնի օպերային բեմ, իրականում` օպերայի և բալետի թատրոն, որը հիմնադրվել է 1965 թվականին, աշխատում է 1961-1965 թվականներին կառուցված ժամանակակից գործառութային շենքում։ Դահլիճը նախատեսված է 1383 հոգու համար։ Թատրոնի առաջին բեմադրությունը կայացել է 1965 թվականի հոկտեմբերի 2-ին, դա եղել է Լեոշ Յանաչեկի «Խաբեբա աղվեսիկի արկածները» ստեղծագործությունը[3]։ Իր գոյության ընթացքում թատրոնը ունեցել է ավելի քան 20 օպերային և բալետի ներկայացումներ[4]։ Լեոշ Յանաչեկի հուշարձանը դրված է նրա անվան թատրոնի դիմաց։

Լ. Յանաչեկի արձանն իր անունը կրող թատրոնի դիմաց

Լեոշ Յանաչեկի անունը կրող թատրոնի շենքն ամենանոր շենքն է Բռնոյի ազգային թատրոնում, որի շինարարությունը նախագծվել է XX դարի սկզբում։ 1910 թվականից մինչև 1957 թվականը տեղի է ունեցել յոթ ճարտարապետական մրցույթ` թատրոնի շենքի լավագույն դիզայնի ու նախագծի համար, որին մասնակցել է գրեթե 150 ճարտարապետ, այդ թվում` չեխական արվեստի և ճարտարապետության այնպիսի հայտնի ներկայացուցիչներ, ինչպիսիք են Բոգուսլավ Ֆուկսը, Յոզեֆ Գոչարը, Պավել Յանակը և ուրիշներ։ Առաջարկվող նախագծերը ընդգրկում էին XX դարի առաջին կեսի ճարտարապետական ոճերի բազմազանություն, ինչպիսիք են մոդեռնը, էլեկտրիկը, կուբիզմը, մոդեռնիզմ, ֆունկցիոնալիզմը, սոցիալիստական ռեալիզմը, կլասիցիզմը և նեոֆունկցիոնալիզմը։

Յանաչեկի անվան թատրոնը գիշերով

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Památkový katalog NPÚ
  2. 2,0 2,1 2,2 2,3 European Theatre ArchitectureArts and Theatre Institute.
  3. «Historie budovy Janáčkova divadla» (Czech). Национальный театр в Брно. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 8-ին. Վերցված է 18 августа 2017-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  4. «Historie Janáčkova divadla» (Czech). Национальный театр в Брно. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունիսի 6-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 19-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յանաչեկի թատրոն» հոդվածին։