Jump to content

Յակով Լազարև

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յակով Լազարև
Ծնվել էփետրվարի 28, 1912(1912-02-28)[1]
ԾննդավայրԹիֆլիս, Ռուսական կայսրություն[1]
Մահացել էանհայտ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Ազգությունհայ
ԿրթությունՌուսաստանի ԱԳՆ դիվանագիտական ակադեմիա (1947)[1]
Մասնագիտությունդիվանագետ
ԱշխատավայրԽՍՀՄ Արտաքին գործերի նախարարություն
Պարգևներ և
մրցանակներ

Յակով Արկադիի Լազարև (փետրվարի 28, 1912(1912-02-28)[1], Թիֆլիս, Ռուսական կայսրություն[1] - անհայտ), հայ խորհրդային դիվանագետ, ունեցել է արտակարգ և լիազոր դեսպանի աստիճան (դեկտեմբերի 11, 1970

Աշխատանքային գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է ԽՍՀՄ արտաքին գործերի մինիստրության բարձրագույն դիվանագիտական դպրոցը (1947, Մոսկվա)։ Աշխատել է Թուրքիայի սովետական դեսպանությունում (1947-1952), ԽՍՀՄ արտաքին գործերի մինիստրության Մերձավոր և Միջին Արևելքի երկրների և Աֆրիկայի բաժիններում (1952-1967՝ ընդմիջումներով)։ 1955-1957 թվականներին եղել է ՎԴՀ-ում սովետական դեսպանության առաջին քարտուղար, 1959-1962 թվականներին՝ խորհրդական Լիբանանում, 1967-1974 թվականներին՝ ԽՍՀՄ դեսպան Վերին Վոլտա Հանրապետությունում։ 1974 թվականից աշխատել է ԽՍՀՄ արտաքին գործերի մինիստրության կենտրոնական ապարատում։

Մասնակցել է ՄԱԿ1958 թվականի Գլխավոր ասամբլեայի արտահերթ նստաշրջանին, ՅՈԻՆԵՍԿՕ-ի 1964 թվականի 4-րդ տարածաշրջանային (արաբական երկրներ) կոնֆերանսին։

Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի, «Պատվո նշան» շքանշաններով։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 469