Յակիր Ահարոնով
Յակիր Ահարոնով եբրայերեն՝ יַקִּיר אהַרוֹנוֹב | |
---|---|
![]() | |
Ծնվել է | օգոստոսի 28, 1932[1] (90 տարեկան) Հայֆա, Իսրայել |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Մասնագիտություն | ֆիզիկոս և համալսարանի դասախոս |
Հաստատություն(ներ) | Թել Ավիվի համալսարան, Չեփմենի համալսարան, Ջորջ Մեյսոնի համալսարան, Եշիվա համալսարան, Հարավային Կարոլինայի համալսարան և Բրանդեյսի համալսարան |
Գործունեության ոլորտ | քվանտային մեխանիկա[2], քվանտային ֆիզիկա[2] և Դաշտի քվանտային տեսություն[2] |
Անդամակցություն | ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա, Եվրոպական գիտությունների և արվեստների ակադեմիա, Իսրայելի բնական և հումանիտար գիտությունների ակադեմիա և Ամերիկյան ֆիզիկական ընկերություն |
Ալմա մատեր | Բրիստոլի համալսարան (1960) և Տեխնիոն - Իսրայելի տեխնոլոգիական ինստիտուտ |
Տիրապետում է լեզուներին | անգլերեն[3][2] և ժամանակակից եբրայերեն |
Գիտական ղեկավար | Դեվիդ Բոմ |
Եղել է գիտական ղեկավար | Avshalom Elitzur?, Sandu Popescu? և Avi Marchewka?[4] |
Պարգևներ | |
![]() |
Յակիր Ահարոնով (եբրայերեն՝ יקיר אהרונוב, օգոստոսի 28, 1932[1], Հայֆա, Իսրայել), իսրայելցի ֆիզիկոս-տեսաբան, Իսրայելի Գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս (1990), ԱՄՆ գիտությունների ազգային ակադեմիայի անդամ (1993)[5][6]։ Արժանացել է ԱՄՆ Ազգային գիտական մեդալի (2009), Վոլֆի մրցանակի դափնեկիր է (1998)։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Դպրոցն ավարտել է 1950 թվականին։ 1950-1952 թվականներին ծառայել է բանակում, զորացրվել է լեյտենանտի կոչումով (Սեգեն միշնե)[7]։ 1952-1956 թվականներին սովորել է Տեխնիոնում (Հայֆա), այն ավարտելով բակալավրի աստիճանով։ Ուսումը շարունակել է Բրիստոլի համալսարանում (Մեծ Բրիտանիա) Դեյվիդ Բոմի ղեկավարությամբ, որտեղ 1960 թվականին ստացել է փիլիսոփայության դոկտորի աստիճան (PhD): 1960-1961 թվականներին աշխատել է Բրանդեյսի համալսարանում (ԱՄՆ), 1961-1967 թվականներին՝ Իեշիվա համալսարանում (ԱՄՆ), (1961-1964 թվականներին` պրոֆեսորի ասիստենտ, 1964-1967 թվականներին դոցենտ)։ 1967 թվականից մինչև 1973 թվականը նա միաժամանակ եղել է Իեշիվա համալսարանի և Թել Ավիվի համալսարանի պրոֆեսոր։ 1973 թվականից մինչև 2006 թվականը եղել է Թել Ավիվի համալսարանի և Հարավային Կարոլինայի նահանգի համալսարանի պրոֆեսոր։ 2006-2008 թվականներին եղել է Ջորջ Մեյսոնի համալսարանի պրոֆեսոր (ԱՄՆ)։ 2008 թվականից Չեփմենի համալսարանի պրոֆեսոր է (ԱՄՆ)։
Յակիր Ահարոնովի գիտական ուսումնասիրությունները ընդգրկում են քվանտային մեխանիկայի և դաշտի քվանտային տեսության ոչ տեղային, տոպոլոգիական ազդեցությունների բնագավառները։ Նրա հետաքրքրությունների ոլորտում է նաև քվանտային մեխանիկայի մեկնաբանության հարցերը։
1959 թվականին նա (իր գիտական ղեկավար Դեյվիդ Բոմի հետ համատեղ) տեսականորեն կանխատեսեց ոչ տեղային քվանտոմեխանիկական ազդեցության էֆեկտը (հետագայում կոչվեց Ահարոնով-Բոհմի էֆեկտ)[8]։ Էֆեկտի առաջին փորձնական հաստատումը ի հայտ եկավ արդեն 1960 թվականին[9]։ 1998 թվականին այս տեսական հայտնագործության համար Յակիր Ահարոնովը պարգևատրվեց ֆիզիկայի բնագավառում Վոլֆի մրցանակով։ 1988 թվականին, Դավիդ Ալբերտի և Լև Վայդմանի համահեղինակությամբ առաջարկվեց քվանտոմեխանիկական չափումների նոր տարատեսակ, թույլ չափումներ, ինչը հնարավորություն է տալիս որոշակի հավանականությամբ չափել ալիքային ֆունկցիայի աստիճանական զարգացումը, առանց դրա տատանում առաջացնելու[10]։
Յակիր Ահարոնովը հանդիսանում է Ամերիկյան ֆիզիկական ընկերության իսկական անդամ (1978)[11], Տեխնիոնի (1992), Հարավային Կարոլինայի նահանգի համալսարանի (1993), Բրիստոլի համալսարանի (1997) և Բուենոս Այրեսի համալսարանի (1999), գիտությունների պատվավոր դոկտոր։
Պարգևներ և ճանաչում[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1983 - Ռոտշիլդյան մրցանակ ֆիզիկայի բնագավառում
- 1984 - Վեյցմանի մրցանակ ֆիզիկայի բնագավառում
- 1989 - Իսրայելի Պետական մրցանակ ճշգրիտ գիտությունների բնագավառում
- 1991 - Էլլիոտ Կրեսսոնի մեդալ Ֆրանկլինի ինստիտուտից (ԱՄՆ)
- 1995 - «Հյուլլետ-Պակարդ» մրցանակ
- 1998 - Վոլֆի մրցանակ ֆիզիկայի բնագավառում
- 2006 - ԵՄԵՏ մրցանակ ճշգրիտ գիտությունների բնագավառում (Իսրայել)
- 2009 - Thomson Reuters Citation Laureate
- 2009 - ԱՄՆ Ազգային գիտական մեդալ
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Квантовые парадоксы. Квантовая теория для растерянных (совместно с Даниэлем Рорлихом) / Yakir Aharonov, Daniel Rohrlich. Quantum paradoxes. Quantum theory for the perplexed. Wiley-VCH, 2005. ISBN 3-527-40391-4, ISBN 978-3-527-40391-2
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 Czech National Authority Database
- ↑ https://plus.si.cobiss.net/opac7/conor/74277219
- ↑ Mathematics Genealogy Project — 1997.
- ↑ New Members Named to National Academy of Sciences // Physics Today 46, 7, 103 (1993) (անգլ.)
- ↑ Yakir Aharonov (անգլ.)
- ↑ «יקיר אהרונוב» (եբրայերեն)։ academy.ac.il։ Վերցված է 2018-12-5
- ↑ Y. Aharonov and D. Bohm (1959)։ «Significance of Electromagnetic Potentials in the Quantum Theory»։ Phys. Rev. 115 (3): 485–491։ doi:10.1103/PhysRev.115.485
- ↑ R. G. Chambers (1960)։ «Shift of an Electron Interference Pattern by Enclosed Magnetic Flux»։ Phys. Rev. Lett. 5 (1): 3–5։ doi:10.1103/PhysRevLett.5.3
- ↑ Y. Aharonov, D.Z. Albert, L. Vaidman, "How the result of a measurement of a component of the spin of a spin-1/2 particle can turn out to be 100," Physical Review Letters, 1988. [1]
- ↑ APS Fellow Archive (անգլ.)
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Якир Ахаронов՝ հոդվածը Հրեական էլեկտրոնային հանրագիտարանում
- Страница Якира Ааронова на сайте университета штата Южная Каролина (անգլ.)
- Страница Якира Ааронова на сайте Тель-Авивского университета (անգլ.)
|
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Յակիր Ահարոնով կատեգորիայում։ |
- Օգոստոսի 28 ծնունդներ
- 1932 ծնունդներ
- Ապրող անձինք
- Հայֆա քաղաքում ծնվածներ
- Բրիստոլի համալսարանի շրջանավարտներ
- Իսրայելի պետական մրցանակի դափնեկիրներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Պատվավոր դոկտորներ
- ԱՄՆ-ի գիտությունների ազգային ակադեմիայի անդամներ
- Իսրայելցի ֆիզիկոսներ
- Ամերիկացի ֆիզիկոսներ
- Հրեա գիտնականներ