Յալթայի կաթոլիկ տաճար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յալթայի կաթոլիկ տաճար
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի
ԵրկիրՂրիմ Ղրիմ
ՏեղագրությունՌուսաստան / Ուկրաինա[1]
Հիմնական ամսաթվերը1898
Ժառանգության կարգավիճակՌուսաստանի մարզային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտ
Հիմնադրված1898
Քարտեզ
Քարտեզ
 Immaculate Conception church in Yalta Վիքիպահեստում
yaltakatolik.ru

Ամենասուրբ Կույս Մարիամի անարատ հղիության հռոմեակաթոլիկ տաճար (ռուս.՝ Римско-Католический Храм Непорочного Зачатия Пресвятой Девы Марии), հռոմեակաթոլիկ տաճար Ղրիմի Յալթա քաղաքում։ Հիմնադրվել է 1898 թվականին։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

19-րդ դարի 80-ական թվականների վերջին Յալթայի հռոմեակաթոլիկ համայնքը բաղկացած էր մոտ 500 հոգուց, որոնք աղոթքի համար հավաքվում էին մի փոքրիկ տնակում։ Յալթայի գավառի առաջին կաթոլիկ քահանան հայր Նիկոլայ Սուխոդոլսկին էր։ Ծուխը բազմազգ էր և բաղկացած էր լեհերից, չեխերից, գերմանացիներից, լիտվացիներից, ֆրանսիացիներից և իտալացիներից։

1888 թվականին համայնքը դիմեց Ռուսաստանի ներքին գործերի նախարարություն՝ խնդրելով թույլ տալ քաղաքում կառուցել կաթոլիկ մատուռ։ Շինարարության թույլտվությունը ստացվեց միայն տասը տարի անց՝ 1898 թվականին։ Ճարտարապետ, հետագայում ճարտարապետության ակադեմիկոս, Լիվադիական կայսերական պալատի նախագծի հեղինակ Նիկոլայ Պետրովիչ Կրասնովը, ճարտարապետ Կոմոռնիցկու հետ մատուռի փոխարեն նախագծեց ինքնատիպ եկեղեցի։ Շինարարությունն ընթացավ մեծ դժվարությամբ՝ միջոցների բացակայության պատճառով։

Տաճարում սկսվեցին անցկացվել ժամերգություններ, իսկ ծխականները, քաղաքագլուխ Տրեպովի աջակցությամբ, շարունակում էին միջոցներ փնտրել՝ շինարարությունն ավարտին հասցնելու համար։ Վանահայրն էր քահանա Ռաֆայիլ Շեֆերը։ Հայտնի է նաև, որ 1913 թվականին ծխի ադմինիստրատորն էր Մատվեյ Գուդայտիսը։

1927 թվականի հոկտեմբերի 20-ին հանձնաժողովը, երկրաշարժից հետո ուսումնասիրելով տաճարի շենքը, հայտնաբերեց ճաքեր և սվաղի վնասված։ Տաճարը փակվեց մինչև վերականգնելը։ «Վերականգնումը» ձգվեց մինչև 1920-ական թվականների վերջ, երբ կաթոլիկ համայնքը լուծարվեց իշխանությունների կողմից։ Միաժամանակ փակվեցին նաև Ղրիմի բոլոր կաթոլիկ եկեղեցիները։ Տաճարի շենքում 1930-ական թվականների սկզբին գործում էին մարզադահլիճ և հրաձգարան, իսկ 1945 թվականից՝ գավառագիտական թանգարան։

1989 թվականին ճարտարապետ Ա. Գրաուժիսի նախագծով եկեղեցու շենքը վերականգնվեց և բացվեց երգեհոնային դահլիճ։

1991 թվականի հոկտեմբերի 6-ին տեղի ունեցավ վերածնված կաթոլիկ համայնքի առաջին հանդիպումը, որին մասնակցեց 12 հոգի։ Նույն տարվա հոկտեմբերի 20-ին հայր Զիգմունտ Կոզարը տաճարի շենքում անցկացրեց առաջին ժամերգությունը։ Այդ ժամանակից ի վեր ժամերգությունները կատարվում են պարբերաբար։

1993 թվականի փետրվարի 25-ին եկեղեցու շենքը վերադարձվեց Յալթայի հռոմեական կաթոլիկ ծխին, իսկ 1993 թվականի մարտի 28-ին Կամենեց-Պոդոլսկի թեմի եպիսկոպոս Յան Օլշանսկին կրկին օծեց տաճարը։

Ժամերգություններն անցկացվում են ռուսերեն, ուկրաիներեն և լեհերեն։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Տվյալ աշխարհագրական օբյեկտը տեղայակված է Ղրիմի թերակղզում, որի մեծ մասը տարածքային վեճի առարկա է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև։ Համաձայն Ռուսաստանի վարչատարածքային բաժանման՝ թերակղզում տեղակայված են ՌԴ Ղրիմի Հանրապետության սուբյեկտները և դաշնային նշանակություն ունեցող Սևաստոպոլ քաղաքը։ Համաձայն Ուկրաինայի վարչատարածքային բաժանման՝ Ղրիմում գտնվում են Ուկրաինայի կազմի մեջ մտնող Ղրիմի Ինքնավար Հանրապետությունը և հատուկ կարգավիճակ ունեցող Սևաստոպոլ քաղաքը։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]