Մսյո Ազնավուր (ֆիլմ)
Երկիր | Ֆրանսիա[1] |
---|---|
Ժանր | կենսագրական ֆիլմ[1][2], դրամա[1][2] և երաժշտական ֆիլմ[2] |
Թվական | սեպտեմբերի 6, 2024[3], սեպտեմբերի 12, 2024[3], հոկտեմբերի 23, 2024[1][3] և նոյեմբերի 14, 2024[3] |
Լեզու | ֆրանսերեն[1] |
Ռեժիսոր | Գրանդ Քորփս Մալադե[1] և Մեհդի Իդիր[1] |
Պրոդյուսեր | Ժան-Ռաշիդ Կալուշ և Էրիկ և Նիկոլաս Ալթմայեր |
Սցենարի հեղինակ | Գրանդ Քորփս Մալադե[1] և Մեհդի Իդիր[1] |
Դերակատարներ | Տահար Ռահիմ[1], Բաստիեն Բույոն[1], Մարի Ժյուլի Բո[1], Հովնաթան Ավետիքյան[1], Լյուք Անթոնի[1], Վիկտոր Մյոտելետ[1], Լիոնել Սեսիլիո[1], Պետրա Սիլանդեր[1], Ջոուի Օմիցիլ[1], Նիկոլաս Չապին[1], Սոֆյան Գերաբ[1], Լաուրա դ'Արիստա Ադամ[1], Քրիստոֆ Ֆավր[1], Էննի Մերսյե[1], Էլիզաբեթ Դուդա[1], Ժերեմի Պետրուս[1] և Շերոն Ման[1] |
Երաժշտություն | Վարդա Կակոն |
Մոնտաժ | Լաուրա Գարդետտե |
Տևողություն | 133 րոպե[1][2][4] |
Բյուջե | 26 000 000 €[2] |
«Մսյո Ազնավուր» (ֆր.՝ Monsieur Aznavour), ֆրանսիական կենսագրական ֆիլմ, ռեժիսորներ Գրանդ Քորփս Մալադե և Մեհդի Իդիր։ Գլխավոր դերակատարը Տահիր Ռահիմն է։
Ֆիլմի պրեմիերան կայացել է 2024 թվականի հոկտեմբերի 23-ին։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմի սյուժեն ներկայացնում է Շառլ Ազնավուրի փառքի ուղին 1950-ական թվականներին[5]։
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ռահիմ Թահիր — Շառլ Ազնավուր
- Կամիլա Մուտավակիլ — Աիդա Ազնավուր
- Գուլիա Ավետիսյան — Մելինե Մանուշյան
- Բաստյեն Բույոն — Պիեռ Ռոշ
- Մարի-Ժյուլի Բաուպ — Էդիտ Պիաֆ
- Լիոնել Սեսիլիո — Ժիլբեր Բեկո
- Պետրա Սիլանդեր — Ուլա Թորսել
- Ռուպերտ Ոինն-Ջեյմս — Ֆրենկ Սինատրա
Արտադրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2020 թվականի սկզբին երգչի որդին՝ Միշա Ազնավուրը, հայտարարել է, որ եղբոր՝ Նիկոլա Ազնավուրի հետ արդեն տևական ժամանակ է աշխատում են Ազնավուրի կենսագրական ֆիլմի նախագծի շուրջ, և սցենարի հեղինակը և ռեժիսորը Գրանդ Քորփս Մալադե և Մեհդի Իդիրն են լինելու[6], որոնց ընտրել է Շառլ Ազնավուրը[7]։
Ֆիլմի բյուջեն կազմել է 26 միլիոն եվրո[8]։ Ժան-Ռաշիդ Կալուշը՝ Ազնավուրի դստեր՝ Կատյա Ազնավուրի ամուսինը, Variety-ին տված հարցազրույցում հիշում է․ «Մահից առաջ՝ 2018 թվականին, Ազնավուրը տպավորված էր «Հիվանդներ» ֆիլմով, և երբ նրան ասացի, որ կցանկանայի երբևէ ֆիլմ ստեղծել իր մասին, նա վստահաբար պատասխանեց՝ այո»[9][10]։ Ապրիլին Միշա Ազնավուրը հավանության է արժանացրել նախագիծը․ «Ես ծանոթացա սցենարի նախնական տարբերակին։ Ֆիլմի գաղափարը հետաքրքիր է, այս առիթով ոչինչ չեմ կարող ասել (…) Գրանդ Քորփս Մալադեն իրեն հրաշալի է դրսևորել ինչպես երաժշտության մեջ, այնպես էլ կինոյում։ Դա հաջող ընտրություն է»[11]։
2023 թվականի փետրվարի 15-ին գլխավոր դերակատար է ընտրվել Տահիր Ռահիմը։ «Շառլ Ազնավուրի դերի համար իդեալական դերասան է», - ասում է Ժան-Ռաշիդ Կալուշը, - «նույնն է զգայունությունը, մոտիվացիան և կիրքը աշխատանքի հանդեպ, նույնն է խիստ հայացքը»[12]։ Գլխավոր դերակատարը ինքն է կատարել Ազնավուրի երգերից մի քանիսը, «երգեցողություն, ֆորտեպիանո նվագել է սովորել։ Ամիսներ շարունակ ջանք է թափել», - ասել է Գրանդ Քորփս Մալադեն[13]։
Նկարահանումները սկսվել են 2023 թվականի մայիսի 30-ին՝ Նորմանդիայում[7][14]։ Նկարահանումները մասամբ անցկացվել են Փարիզի 6-րդ շրջանում և Մեսյե Պրենս փողոցում, որտեղ բնակվել է արտիստը, ինչպես նաև 8-րդ շրջանի Դյու Ռոշե փողոցում։ Նկարահանման հրապարակում միայն Peugeot 302 և Renault KZ22 ավտոմեքենաների նոր մոդելներ են եղել[15]։ Որոշ դրվագներ նկարահանվել են Ռուանում, Էվրում և Բուլղարիայում[16]։ Նկարահանումներն ավարտվել են հոկտեմբերին[17]։
2023 թվականի հունիսին Pathé Films-ը հայտարարել է, որ ֆիլմը Ֆրանսիայում վարձույթի է դուրս գալու 2024 թվականի նոյեմբերի 27-ին, ապա տեղափոխվել է հոկտեմբերի 23-ը[18]։
Հայաստանյան պրեմիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]2024 թվականի նոյեմբերի 18-ին Հայաստանում կայացել է ֆիլմի փակ պրեմիերան՝ ֆիլմի ստեղծագործական կազմի մասնակցությամբ[19]։
Ֆիլմը հայաստանյան կինովարձույթում է 2024 թվականի դեկտեմբերի 5-ից։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 1,16 1,17 1,18 1,19 1,20 1,21 1,22 1,23 1,24 1,25 1,26 1,27 Blanc J. AlloCiné (ֆր.) — 1993.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Internet Movie Database — 1990.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 Letterboxd — 2011.
- ↑ FilmAffinity — 2002.
- ↑ AlloCine (2023-02-16). «L'un des meilleurs acteurs français va incarner Aznavour au cinéma !». AlloCiné (ֆրանսերեն). Արխիվացված օրիգինալից 2023-03-06-ին. Վերցված է 2024-02-08-ին.
- ↑ «Charles Aznavour : un biopic en préparation avec Grand Corps Malade (EXCLU)». www.chartsinfrance.net (ֆրանսերեն). Արխիվացված օրիգինալից 2023-11-28-ին. Վերցված է 2024-02-08-ին.
- ↑ 7,0 7,1 Keslassy, Elsa (2023-05-17). «Playtime Boards Buzzy Biopic 'Monsieur Aznavour' Starring Tahar Rahim as Legendary Crooner (EXCLUSIVE)». Variety (ամերիկյան անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2023-06-04-ին. Վերցված է 2024-02-08-ին.
- ↑ «Playtime-ը կզբաղվի «Մսյե Ազնավուր» կենսագրական ֆիլմի արտադրական աշխատանքներով». style.news.am. Արխիվացված օրիգինալից 2023-11-19-ին. Վերցված է 2024-02-08-ին.
- ↑ ««Մսյո Ազնավուր» ֆիլմը Երևանում». Hetq.am. 2024-11-18. Վերցված է 2024-12-24-ին.
- ↑ Keslassy, Elsa (2023-02-15). «Tahar Rahim to Play French Music Legend Charles Aznavour in Biopic 'Monsieur Aznavour' (EXCLUSIVE)». Variety (ամերիկյան անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2024-02-10-ին. Վերցված է 2024-02-08-ին.
- ↑ «Mischa Aznavour : «Tahar Rahim en Charles Aznavour, c'est la classe !»». Le Figaro (ֆրանսերեն). 2023-04-05. Արխիվացված օրիգինալից 2024-02-10-ին. Վերցված է 2024-02-08-ին.
- ↑ Keslassy, Elsa (2023-02-15). «Tahar Rahim to Play French Music Legend Charles Aznavour in Biopic 'Monsieur Aznavour' (EXCLUSIVE)». Variety (ամերիկյան անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2024-02-10-ին. Վերցված է 2024-02-08-ին.
- ↑ AlloCine (2023-11-12). «Monsieur Aznavour avec Tahar Rahim : sortie, casting, intrigue... Tout savoir sur le biopic français le plus spectaculaire de 2024 !». AlloCiné (ֆրանսերեն). Արխիվացված օրիգինալից 2023-11-19-ին. Վերցված է 2024-02-08-ին.
- ↑ Eckian, Jean (2023-06-25). «'Monsieur Aznavour' Biopic Filming Begins». The Armenian Mirror-Spectator (ամերիկյան անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2023-11-19-ին. Վերցված է 2024-02-08-ին.
- ↑ Caradisiac.com (2023-08-16). «Pourquoi un quartier de Paris se retrouve envahi de très vieilles voitures». Caradisiac.com (ֆրանսերեն). Արխիվացված օրիգինալից 2023-11-20-ին. Վերցված է 2024-02-08-ին.
- ↑ AlloCine (2023-09-25). «"Il est allé au-delà de ce qu'on s'imaginait" : pourquoi Grand Corps Malade a choisi Tahar Rahim pour incarner Aznavour ?». AlloCiné (ֆրանսերեն). Արխիվացված օրիգինալից 2024-01-27-ին. Վերցված է 2024-02-08-ին.
- ↑ AlloCine (2023-11-12). «Monsieur Aznavour avec Tahar Rahim : sortie, casting, intrigue... Tout savoir sur le biopic français le plus spectaculaire de 2024 !». AlloCiné (ֆրանսերեն). Արխիվացված օրիգինալից 2023-11-19-ին. Վերցված է 2024-02-08-ին.
- ↑ «Pathé cale la sortie du biopic sur Charles Aznavour». Le Film Français (ֆրանսերեն). Արխիվացված օրիգինալից 2023-11-21-ին. Վերցված է 2024-02-08-ին.
- ↑ Peyotto.com. ««Ազնավուրը, վստահաբար, կսիրեր այս ֆիլմը». կայացել է «Մսյո Ազնավուր» ֆիլմի հայաստանյան պրեմիերան». www.aravot.am (անգլերեն). Վերցված է 2024-12-24-ին.