Զավեն Մսըրլյան
Զավեն Մսըրլյան | |
---|---|
Ծնվել է | 1938 |
Ծննդավայր | Բեյրութ, Լիբանան |
Մասնագիտություն | պատմաբան |
Պարգևներ և մրցանակներ |
Զավեն Մկրտչի Մսըրլյան (1938, Բեյրութ, Լիբանան), հայ պատմաբան։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Նախնական կրթությունը ստացել է Բեյրութի և Տրիպոլիի հայկական վարժարաններում, ապա հետևել Բեյրութի ամերիկյան համալսարանի պատմության դասընթացներին։ Ստացել է արվեստների պսակավորի (1959) և մագիստրոսի (1963) կոչումներ։ Զբաղվում է մանկավարժությամբ։ 1967-ից Բեյրութի հայ ավետարանական քոլեջի տնօրենն է։
2014 թ. մայիսի 23-ին ՀՀ Նախագահի հրամանագրով պարգևատրվել է Մովսես Խորենացու մեդալով[1]։
Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Հայկական հարցի վերաբերյալ մի շարք աշխատությունների հեղինակ է։ «Հայկական հարցի մասին» (1978), «Երեք դաշնագիրեր» (1979) աշխատությունների մեջ արծարծել է Կարս-Արդահանի հարցը խորհրդա-թուրքական հարաբերությունների ոլորտում, նաև Արցախի, Նախիջևանի և Ախալքալաքի շրջանների խնդիրը, հայ-քրդական հարաբերությունները, Հայկական հարցը 1920-ի Ալեքսանդրապոլի պայմանագրում, 1921-ի Մոսկվայի, Լոնդոնի, Կարսի խորհրդաժողովներում։
Միջին Արևելքի հայկական գաղթավայրերի պատմության կարևոր աղբյուր է Մսըրլյանի՝ հոր մասին «Մկրտիչ Մսըրլյանի ազգային-քաղաքական գործունեությունը» ուսումնասիրությունը։ Բազմաթիվ պատմագիտական և այլ բնույթի հոդվածներ է տպագրել Լիբանանի հայ մամուլում։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |