Jump to content

Մուրճ (կազմակերպություն)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մուրճ (այլ կիրառումներ)
Մուրճ
Տեսակհասարակական կազմակերպություն
Հիմնադրված1922
Լուծարված1923
Գլխադասային գրասենյակԵրևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
ՏարածաշրջանՀայկական ԽՍՀ

«Մուրճ», գրական կազմակերպություն։ Հիմնվել է 1922 թվականի սեպտեմբեր-հոկտեմբերին, Երևանում՝ Ա․ Վշտունու նախաձեռնությամբ։ «Մուրճ»-ի շուրջը համախմբվել էին խորհրդահայ սկսնակ գրողներ ու քննադատներ Ն․ Զարյանը, Վ․ Սլագանը, Գ․ Մահարին, Հ․ Սիրասը, Գ․ Վանանդեցին, Դ․ Սիմոնյանը, Ն․ Դաբաղյանը և ուրիշներ։ Գաղափարական-գեղագիտական ծրագրային հարցերում մուրճականները հետևում էին 1920 թվականից Մոսկվայում գործող «Կուզնիցա» գրական խմբին՝ գտնելով, որ նոր գրականությունը պետք է ստեղծվի բացառապես պրոլետարիատի և չքավոր աշխատավորության ծոցից ելած գրողների ջանքերով։ Գրականության, մասնավորապես՝ բանաստեղծության, նյութը պետք է լիներ բանվոր դասակարգը, գործարանը, մեքենան, պողպատը։ Անձնական կյանքը, քնարերգությունը վտարված էին գրականությունից։ Նրանք ժխտում էին անցյալի գրողներին, գրական ժառանգությունը՝ այն հայտարարելով «մանր բուրժուական», «քաղքենիական»։ «Մուրճ»-ի գրական ուղղության քննադատությամբ հանդես եկավ Ա․ Մյասնիկյանը իր «Պրոլետարական գրականությանը նվիրված «Մուրճ» ամսագրի N* 1-ի առթիվ» հոդվածով։ «Մուրճ»-ը դադարեց գործելուց 1923 թվականի սկզբին։ Նրա անդամներն ընդգրկվեցին Հայաստանի պրոլետարական գրողների ասոցիացիայի մեջ։ «Մուրճ»-ի գործունեության շրջանում համանման գրական կազմակերպություններ էին Թիֆլիսի «Դարբնոցը» (Հ․ Հակոբյանի) և Մոսկվայի «Քուրան» (Գ․ Հայկունու)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 99