Մուսկովիտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մուսկովիտ
Ընդհանուր
Կատեգորիամիներալների տեսակ
Բանաձև
(կրկնվող միավորը)
KAl₂(Si₃Al)O₁₀(OH)₂
Նիկել-Շտրունցի դասակարգում9.EC.15
Դանա դասակարգում71.2.2a.1
Շերտի գույնսպիտակ
Բյուրեղային համակարգՄոնոցիկլիկ բյուրեղային համակարգ
Ենթակատեգորիաdioctahedral micas?
Մուսկովիտի թիթեղ
Ֆուքսիտ Գրուա կղզուց (Ֆրանսիա)

Մուսկովիտ, (անգլ.՝ muscovite մոսկովյան, մոսկովիտ, մոսկվացի)[1], միներալ, կալիումական փայլար KAl2[AlSi3O10](OH)2: Մինչև 4 % Cr2О3 պարունակող պայծառ կանաչ գույնի մուսկովիտն անվանում են ֆուքսիտ, մանրաթեփուկավոր տեսակը՝ սերիցիտ։ Օգտագործում են էլեկտրա և ռադիոտեխնիկայում, նաև վառարանների ու կաթսաների համար դիտապատուհաններ պատրաստելիս։ Միներալի անվանումը կապված է այն բանի հետ, որ միջին դարերում դեպի Եվրոպա փայլարն հիմնականում արտահանվում էր Ռուսաստանից, որին հաճախ անվանում էին Մոսկովիա։ Արդյունքում փայլարն անգլերեն լեզվում ստացավ «muscovy glass», մոսկովիտային ապակի անվանումը։ Ռուսական հանքաբանության մեջ փայլարին անվանում են մուսկովիտ։ Գոյություն ունեն նաև մուսկովիտի ու նրա տարատեսակների այլ անվանումներ՝ մոսկովյան աստղ, կալիումական փայլար, սպիտակ փայլար, սերիցիտ, անտոնիտ, լեյկոֆիլիտ։ Բյուրեղները աղյուսակաձև, մոնոկլինային համակարգով։ Հիմքում թերթավորությունը կատարյալ է։ Մուսկովիտը հեշտությամբ ճեղքվում է շատ բարակ թերթիկների, որը պայմանավորված է նրա բյուրեղի կառուցվածքով։ Բյուրեղավանդակի եռաշերտ միավորներից ամեն շերտը բաղկացած է 2 թերթիկ սիլիցիումթթվածնային և ալյումաթթվածնային տետրաեդրերից, որոնք իրար են միացած իրենց միջև գտնվող օկտաեդրային կառուցվածք ունեցող միավորով, որի մեջտեղում գտնվում են 4 թթվածնի և 2 OH խմբի իոններով շրջապատված ալյումինի իոններ, իսկ եռաշերտ միավորներն իրար են միացած կալիումի իոններով։ Օկտաեդրերի 1/3-ը ամբողջությամբ հագեցած չեն ալյումինի իոններով։

Հատկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ուժեղ էլեկտրամեկուսիչ
  2. Հրակայունություն 500—600 °C
  3. Տեսակարար ծավալային դիմադրողականություն 1012−1014 օհմ/մ
  4. Կորուստների անկյան տանգենս 0,0003
  5. Հարաբերական դիէլեկտրիկ թափանցելիություն 6-8

Մուսկովիտի հանքավայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Մուսկովիտ բերիլիումով (մորգանիտ տարատեսակ) Աֆղանստան
Մուսկովիտ (ալուրգիտ տարատեսակ), հանքավայր Պրաբորնազ, Իտալիա

Ռուսաստանի հանքավայրերը տեղակայված են Կոլայի թերակղզում (ներկայումս ռուսական արդյունահանության համարյա 3/4) և Արևելյան Սիբիրում (Մամսկ, Կանսկ)։ Հանքավայրեր կան նաև Հնդկաստանում, Կանադայում, ԱՄՆ-ում, Բրազիլիայում,

Կիրառում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մուսկովիտն հանդիսանում է միկալեքսի ստացման համար անհրաժեշտ երկու բաղադրամասերից մեկը
  • Արդյունաբերության մեջ մուսկովիտն օգտագործվում է թերթավոր փայլարի ձևով (մեկուսիչներ, կոնդենսատորներ, հեռախոսներ և այլն)
  • Մուսկովիտից ստանում են փայլարի փոշի (տանիք ծածկելու նյութ՝ տոլ, փայլարային ստվարաթուղթ, հրակայուն ներկեր և այլն)
  • Պատրաստում են փայլարային միջադիրներ, որոնք էլեկտրական սարքերում ծառայում են որպես էլեկտրամեկուսիչներ

Տարատեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սերիցիտ՝ մանրահատիկավոր սպիտակ փայլար (մուսկովիտ կամ պարագոնիտ)
  • Ֆենգիտ՝ մուսկովիտներ, որոնց մոտ Si: Аl հարաբերակցությունը ավելին է քան 3։1, իսկ սովորաբար սիլիցիումի պարունակության ավելացումը զուգորդվում է օկտաեդրային դիրքերում ալյումինի փոխարինմամբ Mg+2 կամ Fe+2 իոններով
  • Մարիպոզիտ՝ քրոմի բարձր պարունակությամբ ֆենգիտի տարատեսակ
  • Ալուրգիտ՝ մանգանի նշանակալի պարունակություն ունեցող ֆենգիտ
  • Գյումբելիտ՝ թելիկավոր մագնեզիումային հիդրոմուսկովիտ, ուսումնասիրվել է Էնդել Արույայի կողմից (Aruja, 1944)
  • Իլիտ՝ փայլարային հանքատեսակներ, որոնք շերտավորված են փայլարով ու կավային միներալներով

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «МУСКОВИТ • Большая российская энциклопедия - электронная версия». bigenc.ru. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 27-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 27-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Минералы: Справочник. — М., 1992. Т. 1. Вып. 1.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մուսկովիտ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 89