Մուն Գա Յանգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մուն Գա Յանգ
կորեերեն՝ 문가영
180501 문가영 01.jpg
Ծնվել էհուլիսի 10, 1996(1996-07-10) (25 տարեկան)
ԾննդավայրԿարլսրուե, Բադեն-Վյուրթեմբերգ, Գերմանիա
ԿրթությունSeoul Hannam Elementary School? և Սոնգյունգվան համալսարան
ՔաղաքացիությունFlag of South Korea.svg Հարավային Կորեա
Մասնագիտությունդերասանուհի և կինոդերասանուհի

Մուն Գա Յանգ (կոր.՝ 문가영, 金鐘雲, ) Հարավկորեացի դերասանուհի։ Առաջին անգամ հանդես է եկել 2006 թվականին «Սիրո ուսուցիչ» ֆիլմում։ Նա հայտնի է «EXO-ի հարևանությամբ» (2015), «Կախարդի հայելի» (2016), «Մի համարձակվիր երազել» (2016), «Mimi» (2014) «Մեծ գայթակղողը» (2018), «Վայկիկի Հյուրատունը 2» (2019) և «Իրական գեղեցկություն» (2020-2021) հեռուստատեսային սերիալներում կատարած իր դերերով։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մուն Գա Յանգը ծնվել է 1996 թվականի հուլիսի 10-ին, Գերմանիայի Կարլսրուե քաղաքում։ Երբ նա 10 տարեկան էր, իր ծնողների հետ վերադարձել է Կորեա։

Առաջին անգամ նա հանդես է եկել 2006 թվականին «Ուսուցիչը սիրով» ֆիլմում որպես փոքրիկ դերասանուհի։ 2014 թվականին նա խաղացել է իր առաջին գլխավոր դերը՝ որպես Միմի, չորս մասից բաղկացած միստիկ/ռոմանտիկ դրամայում, որը եթեր է դուրս եկել Mnet կաբելային հեռուստաալիքում։ 2015 թվականի ապրիլին Մուն Գա Յանգը խաղացել է «EXO-ի հարևանությամբ» մինի դրամայում, EXO խմբի անդամների հետ միասին, որը եթեր է հեռարձակվել Naver TV Cast-ում։ Այնուհետև նա փոքր դերեր է խաղացել, «Մի համարձակվիր երազել» և «Ձեր անունը արդարացրեք» հիթային դրամաներում։

2017 թվականին նա նկարահանվել է «Վալս» դրամայում։ 2018 թվականին Red Velvet խմբի Ջոիի հետ միասին նկարահանվել է «Մեծ գայթակղիչը. Սիրային խաղ» ռոմանտիկ դրամայում, որը նկարահանված է 2003 թվականի ֆրանսիական «Untold Scandal» ֆիլմի հիման վրա։ KBS Drama Awards մրցանակաբաշխությունում, լավագույն դերասանուհի անվանակարգում այս դերի համար նա պարգևատրվել է «Excellence Award» մրցանակով։ 2019 թվականին նկարահանվել է «Վայկիկի հյուրատունը» դրամայի երկրորդ եթերաշրջանում։

2020-2021 թվականներին նկարահանվել է «Իրական գեղեցկություն» ռոմանտիկ կատակերգական հեռուստասերիալում։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]

== Տարի == Անվանում Դեր Արտաքին հղումներ
2006 Սիրով ուսուցչին Յուն Ին Յան
2007 Ժապավեն Օ Երեն
Սև տուն Չոլ Յոնգ (Ձայն)
Պալատական ստվերներ Իլ Վոն
Մեր քաղաք Յանգ Սա Յոն
2008 Դու տեսնո՞ւմ ես Սեուլը Տարեկանի հաց
2013 Մահացու անիմացիա Ջո Սո Հյոն [1]
2015 Սիրո հրավառություն Ան Յանգ [2]
Կղզին Յոն Ջու [3]
2016 Խավարում Են Յանգ [4]
Նորից քսան Սու Մի [5]

Դրամաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Անվանում Դեր Հեռուստաալիք Արտաքին հղումներ
2006 Ընկած հրեշտակ, Ջեննի Հե Մի Mnet
2007 Ամպամած է ամեն տարի Րի Նա EBS
Պալատ MBC
Իմ կողքին Յու Ին Ջու
Սիրահարված կախարդ Յանգ Մա Յուհի SBS
Երջանկություն երջանկություն երիտասարդ Հվա Մերի MBC
Հայրենի քաղաքը բլրից այն կողմ Նա Հե Յանգ KBS1
2008 Դառնորեն քաղցր կյանք Հա Նարի MBC
2009 Արքայադուստր Չանգմյոն երիտասարդ Կո-Կո SBS
Ընկեր, սա է մեր լեգենդը Երիտասարդ Չո Ջին Սոկ MBC
2010 Հարգելի ընտանիք երիտասարդ Հան Դա Նի KBS1
Վատ տղա երիտասարդ Հոնգ Թե Ռա SBS
2011 Հոգու տողեր Լի Ջյոն Հյոն MBC
2013 Ով ես դու Դան Օ Ռում tvN էպիզոդ 1-2
Վանի ընտանիքը Վան Հե Բակ KBS2 [6]
2014 Միմի Միմի Mnet
2015 EXO-ի հարևանությամբ Չի Յոն Հի Naver TV Cast
Առևտրի Աստված Վոլ Յայ KBS2 [7]
Համեղ սեր Փաք Սու Ջին Naver TV Cast [8]
2016 Վհուկների հայելին Սոլ Գե JTBC [9]
Մի համարձակվիր երազել Լի Պալ-հանգ SBS
2017 Արժանի է իր անվանը Dongmakgae tvN
Վալս միայնության մեջ Կիմ Մին Սուն KBS2 Drama Special
2018 Մեծ գայթակղիչը Չոի Սու Ջի MBC
2019 Բարի գալուստ Վաիկիկի 2 Հան Սու Յոն JTBC
2020-2021 Իրական գեղեցկություն Լիմ Ջու Գյոն tvN

Մրցանակներ և անվանակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի անվանակարգեր Կատեգորիա անվանակարգերի աշխատանք Արդյունք Ref.
2010 KBS Drama Awards Լավագույն երիտասարդ դերասանուհի Սիրելի ընտանիք Նոմինացիա
2013 KBS Drama Awards Վանի ընտանիքը Նոմինացիա
2017 KBS Drama Awards Լավագույն դերասանուհի մեկ գործողությամբ/հատուկ / կարճ ներկայացում Վալս միայնության մեջ Նոմինացիա
2018 MBC Drama Awards Excellence Award, Actress in a Monday-Tuesday Drama Մեծ գայթակղիչը։ Սիրո խաղ Հաղթանակ [10]
Լավագույն նոր դերասանուհի Նոմինացիա

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]