Մորից Հայնե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մորից Հայնե
գերմ.՝ Moritz Heyne
Voit 160 Moriz Heyne.jpg
Ծնվել էհունիսի 8, 1837(1837-06-08)[1][2]
Վայսենֆելս, Պրուսիայի թագավորություն, Գերմանական միություն[1]
Մահացել էմարտի 1, 1906(1906-03-01)[1][2] (68 տարեկանում)
Գյոթինգեն, Գերմանական կայսրություն[1]
ԳերեզմանԳյոտինգենի քաղաքի գերեզմանատուն
ՔաղաքացիությունFlag of Germany.svg Գերմանիա[3]
Մասնագիտությունլեզվաբան և համալսարանի պրոֆեսոր
Հաստատություն(ներ)Գյոթինգենի համալսարան և Բազելի համալսարան
ԱնդամակցությունՔյոզեներ Ֆոգելվայդեր և Հոլանդերենի լեզվի և գրականության թագավորական ակադեմիա
Ալմա մատերՀալլե-Վիտենբերգի համալսարան
Տիրապետում է լեզուներինգերմաներեն[4]
Moritz Heyne Վիքիպահեստում

Մորից Հայնե (գերմ.՝ Moritz Heyne, հունիսի 8, 1837(1837-06-08)[1][2], Վայսենֆելս, Պրուսիայի թագավորություն, Գերմանական միություն[1] - մարտի 1, 1906(1906-03-01)[1][2], Գյոթինգեն, Գերմանական կայսրություն[1]), գերմանացի գիտնական-լեզվաբան, բանասեր-գերմանագետ, բառարանագետ, միջնադարի պատմաբան, մանկավարժ: Բազելի և Գյոթինգենի համալսարանների պրոֆեսոր: Գիտությունների դոկտոր: Բազել քաղաքի պատվավոր քաղաքացի (1873 թվականից):

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1860-1863 թվականներին Հալլե-Վիթենբերգի համալսարանում սովորել է գերմաներեն և դասական բանասիրություն, պատմություն։ 1863 թվականին Բեովուլֆի թեմայով քննադատական հետազոտության համար ստացել է դոկտորի աստիճան։ 1864 թվականից Հալլեում աշխատել է որպես դասախոս։

1869 թվականին հրավիրվել է Բազելի համալսարանի գերմանագիտության ամբիոն՝ պրոֆեսոր Վիլհելմ Վաքերնագելի փոխարեն։ Այդ ժամանակ էլ դարձել է միջնադարյան հավաքածուի հանձնաժողովի ղեկավարը, որն ավելի ուշ Բազելի պատմական թանգարանի հիմքն է դարձել։

1883 թվականին տեղափոխվել է Գյոթինգենի համալսարան, որտեղ 1867 թվականին շարունակել է Յակոբ Գրիմի հետ համատեղ սկսված աշխատանքը՝ «Գերմանական բառարանի» ստեղծումը, դա փաստացի եղել է բոլոր գերմանական լեզուների համեմատության-պատմական բառարանը։ Պատասխանատու է եղել 4-րդ հատորի 2-րդ, 6-րդ, 8-րդ, 9-րդ և 10-րդ հատորի 1-ին մասի համար։

1890-1895 թվականներին Մորից Հայնեն հրատարակել է գերմաներեն եռահատոր բառարան։ Հրատարակել է գրություններ Բեովուլֆի, Վուլֆիլաի և Ֆրուամոնի Հելինանդի պոեմի մասին։

Նա եղել է Գյոթինգենի քաղաքային հնությունների հավաքածուի հիմնադիրն այսօրվա քաղաքային թանգարանում:

Ընտրյալ աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Laut- und Flexionslehre der altgermanischen Dialekte (1862 թվական)
  • Beovulf (1863 թվական)
  • Heliand (1866 թվական)
  • Altniederdeutsche Eigennamen aus dem IX—XI J. (Հալլե, 1868 թվական)
  • Deutsches Wörterbuch (1890-ից 1895 թվական)
  • Ruodlieb (1897 թվական)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]