Jump to content

Մորիս դե Գիրշ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մորիս դե Գիրշ
Դիմանկար
Ծնվել էդեկտեմբերի 9, 1831(1831-12-09)[1]
ԾննդավայրՄյունխեն, Բավարիայի թագավորություն
Մահացել էապրիլի 21, 1896(1896-04-21)[1] (64 տարեկան)
Մահվան վայրՆովե Զամկի, Սլովակիա
Քաղաքացիություն Բավարիայի թագավորություն և  Ֆրանսիա
Կրոնհուդայականություն
Մասնագիտությունգործարար, բարեգործ և բանկիր
ԱմուսինClara de Hirsch?[2]
Ծնողներհայր՝ Josef von Hirsch?
ԱնդամությունJewish Colonization Association?
ԵրեխաներLucien de Hirsch de Gereuth?
 Maurice de Hirsch Վիքիպահեստում

Մորիս դե Գիրշ կամ բարոն Մորիս ֆոն Գիրշ (անգլ.՝ Maurice de Hirsch[3], գերմ.՝ Moritz Freiherr von Hirsch auf Gereuth, ֆր.՝ Maurice, baron de Hirsch de Gereuth, 9 դեկտեմբերի, 1831, Մյունխեն – 21 ապրիլի, 1896, Նովե Զամկի), ավստրիացի ազնվական, հրեա բարեգործ, որ ստեղծել է բարեգործական հիմնադրամներ հրեաների շրջանում կրթության զարգացման նպատակով։ Հիմնադրել է Հրեաների գաղութաբնակեցման միությունը, որ զբաղվել է Արգենտինայում հրեաների ներգաղթի կազմակերպմամբ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Կլարա դե Գիրշ

Մորիս ֆոն Գիրշը ծնվել է 1831 թվականի դեկտեմբերի 9-ին Մյունխենում։ Պապը՝ Յակով ֆոն Գիրշը, եղել է առաջին հրեա խոշոր հողատերը Բավարիայում[4]։ Հայրը՝ Իոսիֆ ֆոն Գիրշը[5], եղել է բավարական թագավորի բանկիրն ու 1869 թվականին ստացել է բարոնի տիտղոս[5]։ Տասներեք տարեկան հասակից Մորիս դե Գիրշը սովորել է Բրյուսելում։ Տասնյոթ տարեկանում սկսել է զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ։

1855 թվականին Մորիս դե Գիրշը դարձել է «Bischoffsheim & Goldschmidt» բանկային տան սեփականատեր Բրյուսելում, Լոնդոնում և Փարիզում։ Նա զբաղվել է երկաթուղային կոնցեսիաներով Ավստրո-Հունգարիայում, Օսմանյան կայսրությունում և Բալկաններում և և սպեկուլյացիենր է արել շաքարով ու պնձով։ Մեծ թվով անշարժ գույք է ունեցել Փարիզում, Լոնդոնում և Ավստրո-Հունգարիայում։

1855 թվականի հունիսի 28-ին Մորիս դե Գիրշն ամուսնացել է Կլարա Բիշոֆսհեյմի հետ, ով եղել է բելգիացի սենատոր Բիշոֆսհեյմի դուստրը[6]։

Բարեգործություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Լինելով հարուստ մարդ՝ Մորիս դե Գիրշը մեծ գումարներ է հատկացրել հրեաների շրջանում բարեգործություններ կատարելուն։ Հետաքրքրություն է ցուցաբերել Համաշխարհային հրեական միության դաստիարակչական աշխատանքի նկատմամբ, երկու անգամ այդ կազմակերպությանը նվիրաբերել է մի քանի միլիոն ֆրանկ։ Հետագա տարիներին աջակցել է Համաշխարհային հրեական միությանը՝ տարեկան հատկացնելով մի քանի հազար ֆունտ ստեռլինգ։ 1889 թվականից Համաշխարհային հրեական միությանը նվիրաբերել է 16 հազար ֆունտ ստեռլինգ։

Ավստրիայի կայսր Ֆրանց Իոսիֆ I-ի գահակալման 40-ամյակի առթիվ Մորիս դե Գիրշը 1888 թվականին 500 հազար ֆունտ ստեռլինգ է նվիրել Բուկովինայի ու Գալիցիայի հրեական տեխնիկական մասնագիտական դպրոցներին։

1881 թվականին Մորիս դե Գիրշն ԱՄՆ-ում հրեա ներգաղթյալների համար ստեղծել է փոխօգնության հիմնադրամ, որին հատկացրել է 493 հազար դոլարի չափով կապիտալ։

19-րդ դարի կեսին Մորիս դե Գիրշը իր ուշադրությունը կենտրոնացրել է Ռուսական կայսրությունից հրեաների վերաբնակեցման վրա։ Նա հիմնադրել է Հրեաների գաղութաբնակեցման միությունը՝ հատկացնելով 2 միլիոն ֆունտ ստեռլինգ կապիտալ։ 1892 թվականին նա այդ կազմակերպությանը նվիրաբերել է 7 միլիոն ֆունտ ստեռլինգ։ Մորիս դե Գիրշի մահվանից հետո նրա կինը՝ Կլարա դե Գիրշը, շարունակել է ամուսնու բարեգործական գործունեությունը և տասնյակ միլիոններ է հատկացրել բարեգործական տարբեր նպատակների։

  • Մորիս դե Գիրշի անունով կոչվել է սինագոգ Մեմֆիսում (ԱՄՆ), ինչպես նաև փողոցներ Իսրայելի տարբեր քաղաքներում։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Encyclopædia Britannica
  2. И. Ч. Гирш, Клара (ռուս.) // Еврейская энциклопедияСПб.: 1910. — Т. 6. — С. 561—562.
  3. Gerald Tulchinsky (2008), Canada's Jews: A People's Journey, University of Toronto Press, էջ 83, ISBN 978-0-8020-9386-8
  4. «Гирш, Яков фон». Բրոքհաուզի և Եֆրոնի հրեական հանրագիտարան: In 86 Volumes (82 Volumes and 4 Additional Volumes). St. Petersburg. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  5. 5,0 5,1 «Гирш, Иосиф фон». Բրոքհաուզի և Եֆրոնի հրեական հանրագիտարան: In 86 Volumes (82 Volumes and 4 Additional Volumes). St. Petersburg. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  6. «Гирш, Клара». Բրոքհաուզի և Եֆրոնի հրեական հանրագիտարան: In 86 Volumes (82 Volumes and 4 Additional Volumes). St. Petersburg. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  • «Гирш, Мориц». Բրոքհաուզի և Եֆրոնի հրեական հանրագիտարան: In 86 Volumes (82 Volumes and 4 Additional Volumes). St. Petersburg. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  • «Hirsch, Maurice», New International Encyclopedia, 1905.
  • Hirsch Moritz Frh. von/ Österreichisches Biographisches Lexikon 1815—1950 (ÖBL). Band 2, Verlag der Österreichischen Akademie der Wissenschaften, Wien 1959, стр. 331.
  • Vermischte Nachrichten. Der Jude Baron Hirsch/ Vorarlberger Volksblatt, 25. April 1896, стр. 514

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մորիս դե Գիրշ» հոդվածին։