Մորիս Ժորժ Դանտեկ
Մորիս Ժորժ Դանտեկ | |
---|---|
![]() | |
Ծննդյան անուն | ֆր.՝ Maurice Georges Dantec[1] |
Ծնվել է | հունիսի 13, 1959[2][3][4][…] |
Ծննդավայր | La Tronche[1] |
Վախճանվել է | հունիսի 25, 2016[5][3][4][…] (57 տարեկան) |
Վախճանի վայր | Մոնրեալ, Քվեբեկ, Կանադա |
Գրական անուն | Maurice G. Dantec |
Մասնագիտություն | գրող, ակնարկագիր, սցենարիստ և գիտաֆանտաստիկ գրող |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Պարգևներ |
Մորիս Ժորժ Դանտեկ (ֆր.՝ Maurice Georges Dantec, հունիսի 13, 1959[2][3][4][…], La Tronche[1] - հունիսի 25, 2016[5][3][4][…], Մոնրեալ, Քվեբեկ, Կանադա), ֆրանսիական ծագմամբ կանադացի ֆանտաստ գրող։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1959 թվականի հունիսի 13-ին Գրենոբլում։ Ծնողները կանադացի են, հայրը լրագրող է, մայրը՝ դերձակուհի և քաղաքապետարանի աշխատող։ 1971 թվականին ընդունվել է Իվրի սյուր Սեն քաղաքի Ռոմեն Ռոլանի անվան լիցեյը։ Այդ ժամանակից արտահայտվել է հակումը Նիցշեի հանդեպ, որը մեծ ազդեցություն է ունեցել նրա ողջ գործունեության վրա։ 1970-ական թվականների վերջերին ավարտել է միջնակարգ դպրոցը, սկսել է սովորել համալսարանի հումանիտար բաժնում, բայց շուտով թողել է այն և ստեղծել է «État d’urgence» ռոք խումբը։
Փոխելով տարբեր աշխատանքներ՝ դառնում է պրոֆեսիոնալ գրող։ Նրա առաջին գիրքը՝ «Կարմիր սիրեն» (1993), պատկանում է դետեկտիվ ժանրին։ Նա ստացել է մեծ թվով պարգևներ, նրա գործերը էկրանավորվել են։ Դանտեկի երկրորդ վեպը՝ «Les racines du mal» («Չարի արմատները»), տպագրվել է 1995 թվականին։ Վեպը գիտական ֆանտաստիկայի և կիբերպանկի խառնուրդ է, արժանացել է հեղինակավոր «Prix de l’Imaginaire» մրցանակին, վաճառքի առումով եղել է շատ հաջող և Դանտեկին դարձրել է կիբերպանկի «նոր ալիքի» առաջատարներից մեկը։
Հարավսլավիայի պատերազմի շուրջ բանավեճերին ակտիվ մասնակցելուց հետո Դանտեկը, հիասթափվելով իշխանությունների պաշտոնական դիրքորոշումից, որոշել է 1997 թվականին արտագաղթել Քվեբեկ։
Մատենագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Կարմիր ծովահարս» (1993)՝ քրեական դետեկտիվ
- «Չարի արմատները» (1995)՝ կիբերպանկ
- «Բաբելոնի երեխաները» (1999), էկրանավորվել է որպես «Մեր դարաշրջանի Բաբելոնը»
- ««Խաղաղություն» ընկնող կայարանում ջազմենի ուրվականը» (2009)՝ դետեկտիվի և գիտական ֆանտաստիկայի տարրերով կիբերպանկ
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 Fichier des personnes décédées mirror
- ↑ 2,0 2,1 Internet Movie Database — 1990.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Internet Speculative Fiction Database — 1995.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 5,0 5,1 5,2 http://www.franceinfo.fr/fil-info/article/l-ecrivain-maurice-g-dantec-est-mort-selon-sa-maison-d-edition-801291
|