Մորիս Թիյե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Մորիս Թիլեից)
Մորիս Թիյե
Maurice Tillet
Թիլեն 1940 թ.-ին
Ռինգային անուն(ներ) Ֆրանսիացի հրեշտակ
Ընդհանուր տեղեկություններ
Ծննդյան թվական հոկտեմբերի 231903
Ծննդավայր Ռուսաստան Ուրալյան լեռներ, Ռուսական կայսրություն
Վախճանի թվական սեպտեմբերի 4, 1954(1954-09-04) (տարիքը 50)
Վախճանի վայր Ֆրանսիա Ֆրանսիա
Մարզիչ Կարլ Պոյելլո
Դեբյուտ Փետրվար, 1937
Կարիերայի ավարտ Փետրվարի 14, 1953

Մորիս Թիյե (ֆրանս.` Maurice Tillet, հոկտեմբերի 23, 1903 - սեպտեմբերի 4, 1954), առավել հայտնի «Ֆրանսիացի հրեշտակ» ռինգային անվամբ, ֆրանսիացի պրոֆեսիոնալ ըմբշամարտիկ։ Առավել լայն ճանաչում է վայելել 1940-ական թվականներին՝ «American Wrestling Association» (AWA) կազմակերպությունում երկու անգամ ճանաչվելով աշխարհի ծանրքաշային չեմպիոն։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Ռուսական Կայսրությունում՝ ֆրանսիացի ծնողների ընտանիքում։ Տիրապետել է 14 լեզվի, զբաղվել բանաստեղծական և դերասանական գործունեությամբ։ 20 տարեկանից հետո Թիյեի մոտ հայտնաբերվել է ակրոմեգալիա կոչվող հազվագյուտ հիվանդությունը, որը մարդու մոտ առաջացնում է ոսկորների անկանոն ու անկառավարելի աճ։ Ձեռք բերելով ռախիտային կառուցվածք` Թիյեն ստիպված է լինում գտնել մի այնպիսի աշխատանք, որը կնույնացվի իր արտաքին տեսքի հետ, ուստի որոշում է տեղափոխվել ԱՄՆ և զբաղվել պրոֆեսիոնալ ըմբշամարտով։ Ռինգում հանդես է գալիս որպես բացասական կերպար և ձեռք է բերում «Ֆրանսիացի հրեշտակ» (անգլ.` "the French Angel") մականունը։

Մահացել է 1954 թվականին` սրտանոթային հիվանդությունից։ Հոգեվարքի ժամանակ համաձայնել է, որ իր դեմքից մահադիմակներ ստանան։ Հետագայում մահադիմակները հանգրվանել են տարբեր թանգարաններում։

Շրեկի նախատիպ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ որոշ զրույցների, Շրեկ անիմացիոն կերպարը ստացվել է Թիյեի արտաքինի մոդելավորմամբ[1], սակայն մինչ օրս «DreamWorks Animation» ստուդիան այդ մասին որևէ մեկնաբանություն չի տվել[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]