Մոնֆրագուե ազգային պարկ
![]() | |
Տեսակ | ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենսոլորտային արգելոց և Իսպանիայի ազգային պարկ |
Մասն է | Իսպանիայի Ազգային պարկերի ցանց |
Երկիր | ![]() |
Վարչատարածք | Էստրեմադուրա և Կասարես |
Հիմնվել է | 2007[2] |
Մակերես | 18.118 հա |
Անվանված է | castle of Monfragüe? |
Անդամակցություն | Մարդը և կենսոլորտը |
Մոնֆրագուե ( իսպ.՝ Parque Nacional Monfragüe), իսպանական ազգային պարկ է, որը հայտնի է թռչուների տեսակով։ Այն գտնվում է Կլասսեր նահանգի Պլասենցիայի, Տրուխիլոյի և Կասերես քաղաքի կողմից ստեղծված եռանկյան կենտրոնում։ Մոնֆրագուեն նաև Էստրեմադուրայի շրջան (արևմտյան Իսպանիա) է։
Աշխարհագրական դիրք[խմբագրել | խմբագրել կոդը]
Մոֆրագուեն Իսպանիայի շրջաններից է, որը ոչ մի վարչական դեր չունի Էստրեմադուրայում, արևմտյան Իսպանիա [3] Մոֆրագուեն հայտնի է իր նույնանուն ազգային պարկով, որը նշանավորվում է թռչնատեսակներով։ Այն գտնվում է Կլասսեր նահանգում, Պլասենցիա, Տրուխիլո և Կասերես քաղաքներիի կողմից ստեղծված եռանկյունի կենտրոնում։ Այգին ձգվում է արևելքից դեպի արևմուտք, Թագուս կամ Թախո գետի երկայնքով։ Վերջինս հատում է երկար լեռնազանգվածը։ Արևելյան կողմում Մոֆրագուե ամրոցն է։ Տիետար գետն անցնում է պարկի հյուսիսարևելյան մասով և միանում է Տագուսին։ Այգում միակ գյուղը` Վիլլառեալ դե Սան Կառլոսն է։ Այգին զբաղեցնում է 18.118 հեկտար տարածք[4]։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարածքը և պարկի անունը առաջացել է հռոմեական "Monsfragorum" բառից, որը նշանակում է «ժայռոտ լեռ»[5]։
Նախապատմական ժամանակաշրջան[խմբագրել | խմբագրել կոդը]
Մոնֆրագուեի լեռներում կան մեծ թվով քարանձավներ, որում կան նախապատմական նկարներ, պղնձե, բրոնզե և երկաթե դարից, օրինակ` Կուևա դել Կաստիլլո, որը տեղակայված է Սիեռա դե լաս Կորչուելասի հարավային մասում։ Պարկի շրջակայքում կան մնացորդներ նախապատմական ժամանակներից։ Միրավետեում գոյություն ունի հին ամրոցի մնացորդներ, իսկ Մալփարթիդա դե Պլասենցիայում կա տարածք El Calamoco անվանումով։
Հռոմեական ժամանակաշրջան[խմբագրել | խմբագրել կոդը]
Հռոմեական ճանապարհների, կամուրջների, շատրվանների և գերեզմանների մնացորդները կարելի է գտնել, քանի որ այգին մոտ է Ռուտա դե լա Պլատային։ Երթևեկելի հատվածը, որը տանում է դեպի Կարդինալի կամուրջ Վիլլառեալի կողմից, կարող է համարվել որպես հռոմեական ճանապարհի հետք։ Պահակադիտանոցների մնացորդներ են պահպանվել Կերրո Ջիմինոյում[5]։
Կենսաբազմազանություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Այգում կան լայնածավալ խիտ մացառներ, փոքր կաղնու անտառներ և բազմաթիվ ժայռեր։ Հողը հիմնականում օգտագործվում է ավանդական, ցածր ինտենսիվ գյուղատնտեսության համար։ Այնուամենայնիվ, 1960-70 թվականներին տեղի ունեցան երկու խոշոր փոփոխություններ, ամբարտակներ կառուցվեցին Թագուսը գետի շուրջը, որը փոխեց նրա հունը, իսկ 1970 թվականին սկսվեց անբարենպաստ անտառվերականգնում։ Նավալմոր դե Լա Մաթայում պլանավորված, բայց երբեք չկառուցված թղթի արդյունաբերության համար այգու շատ տարածքներ ապականվեցին և անդառնալիորեն կործանվեցին ծանր տեխնիկաներով կառուցված հարթակների պատճառով։
Իսպանիայի ազգային պարկերում առևտրային անտառտնտեսությանը արգելվում է։
Թռչուներ[խմբագրել | խմբագրել կոդը]
1988 թվականին Եվրամիությունը Մոնֆրագուեն հռչակեց որպես հատուկ պաշտպանական տարածք թռչունների համար։ Դա տարածվում է այգու սահմաններից դուրս, այնտեղ, որտեղ կենտրոնացած են թռչունների բները։ Մոնֆրագուեն բացառիկ վայր է գիշատիչ թռչունների համար, որոնց ավելի քան 15 տեսակներ բնակվում են այստեղ։ Եվրասիական սև անգղի խոշորագույն թռչնաշուկան նույնպես այս պարկում է (ավելի քան 200 զույգ)[6]։ Այստեղ են բնակվում կայսերական արծիվներ (ավելի քան 10 զույգ), սպիտակագլուխ անգղեր, մի քանի զույգ իսպանական կայսերական, ոսկե և Բոնելիի արծիվներ։ Գետի հյուսիսային հատվածում գտնվող ժայռերը գրավում են Եվրոպայի և Ամերիկայի լուսանկարիչներին։ Կառավարությունը գետի ողջ երկայնքով կառուցել է դիտահորեր։
Այգում նաև բնակվում են սև արագիլներ ու բվեճներ։
Սպիտակագլուխ անգղեր Մոնֆրագուեի ժայռերին
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ http://www.unesco.org/new/en/natural-sciences/environment/ecological-sciences/biosphere-reserves/europe-north-america/spain/monfraguee/
- ↑ 2,0 2,1 Nationally designated areas (CDDA)
- ↑ (in Spanish) Spanish Ministry of the Environment website Archived 2010-01-07 at the Wayback Machine..
- ↑ Monfragüe National Park TURESPAÑA Archived 2018-01-30 at the Wayback Machine. August 2016
- ↑ 5,0 5,1 Monfragüe: Historia Ministerio de Agricultura y Pesca, Alimentación y Medio Ambiente, not dated, retrieved 29 May 2017.
- ↑ Monfragüe National Park Archived 2018-01-30 at the Wayback Machine. www.spain.info Turespaña, 2018
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Official site Archived 2016-10-17 at the Wayback Machine.
- Official site Ambiente, Gobierno de Extremadura
- Magazine about Monfragüe Reddeparquesnacionales.com
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Մոնֆրագուե ազգային պարկ կատեգորիայում։ |
|