Մոնսորո դղյակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Coa Illustration Elements Building Castle.svg
Մոնսորո դղյակ
Château de Montsoreau
Chateau de Montsoreau Museum of contemporary art Loire Valley France.jpg
Տեսակդղյակ[1][2], շատո, պալատ, պատկերասրահ, private museum? և թանգարան
ՏեղագրությունԼուարայի հովիտ
Վարչական միավորՄոնսորո[1]
ԵրկիրFlag of France.svg Ֆրանսիա[1][2]
Համալիրի մասՍյուլի սյուր Լուարի և Շալոնի միջև Լուարայի հովիտ
Կառուցված??? — 1455 թվականներ
ՊատվիրողJean II de Chambes?
Ճարտարապետական ոճՎերածննդի ճարտարապետություն
Ընթացիկ
սեփականատեր
Philippe Méaille?, Ֆրանսիա, Odo I, Count of Blois?, Odo II, Count of Blois?, Montsoreau?, Fulk III, Count of Anjou?, Q3066106?, Անգլիայի թագավորություն և Montsoreau?
Կայքchateau-montsoreau.com
Կոորդինատներ: 47°12′56.160000100007″ հս․ լ. 0°3′43.9200001″ ավ. ե. / 47.21560000002777713° հս․. լ. 0.062200000028° ավ. ե. / 47.21560000002777713; 0.062200000028
Château de Montsoreau Վիքիպահեստում

Մոնսորո դղյակ (ֆր.՝ Château de Montsoreau), միջնադարյան դղյակ Ֆրանսիայում:

Գտնվում է Ֆրանսիայում, Մեն և Լուար դեպարտամենտում: Մոնսորոյի դղյակը կառուցել է Ժան դե Շամբը՝ Շառլ Հաղթանակող թագավորի խորհրդատուն Լուարի հովտում 1455 թվականին: Դղյակը գտնվում է երկու գետերի՝ Լուարի և Վյենի գետախարնուրդում, ինչը որոշում է նրա որպես ամրոցի ռազմավարական նշանակությունը: Նրա ռազմական նշանակությունը կարելի է որոշել հյուսիսային ճակատով: Դղյակում կա հատուկ ութանկյուն դիտողական աշտարակ, որը կառուցվել է իտալական ոճով՝ 15-րդ դարում: Շինանյութը, որից կառուցվել է դղյակը, բնորոշ է հովտի բոլոր դղյակներին, ինչպես մյուս ամրոցները և պալատները, Մոնսորոյի դղյակը կառուցվել է սպիտակ ավազաքարից: Դղյակը վերակառուցվել Վերածննդի դարաշրջանում, բազմաթիվ բուխարիներով, երկու պարուրաձև աստիճաններով, ընդարձակ դահլիճներով և որմնանկարներով:

2000 թվականից Մոնսորո դղյակը եւ Մոնսորոը 933 համարի ներքո ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դղյակի պատմության մեջ, անձը ով առավել հայտնի էր, Շառլ դե Շամբն էր, ում անմահացրել է Ալեսանդր Դյումա հայրը իր «Կոմսուհի դը Մոնսորո» վեպում: Այդ գրական ստեղծագործությունը շարադրում է Շառլի և նրա կնոջ՝ Ֆրանսուազի և նրա սիրեկանի՝ պարոն դե Բյուսսի դ՛Ամբուազի պատմությունը: Ֆրանսուազ դե Մերիդորի երկրորդ ամուսինը՝ Շառլ դե Շամբը դուքս Ալանսոնացու գլխավոր որսորդն էր: Կուտանսեր (Coutancière) դղյակում դքսուհի Մոնսորոն ծանոթանում է Լուի դե Կլերմոն դ՛Ամբուազի, թագավորական իշխան դե Բյուսիի՝ դուքս Ալանսոնացու սիրելիի հետ: Պատմական ժամանակագրությունը նկարագրում է նրան, որպես քաջ և կրթված մարդու, Պլուտարքոսի երկրպագու:

Մոնսորո դղյակը Լուար գետի երկայնքով

Նրա անկախ տեսակետները և վարքը պատճառ դարձան, որպեսզի 1579 թվականին Բյուսի դ՛Ամբուազը լքի պալատը և առանձնանա իր կալվածքում: Այդ ժամանակ սկիզբ են առնում նրա սիրատածումները կոմսուհի Մոնսորոյի հանդեպ: Բամբասանքները հասան Շառլ դե Շամբին, ով շտապեց իր դղյակը և ստիպեց կնոջը նամակ գրել իր սիրեցյալին, Կուտանսեր դղյակում հանդիպելու խնդրանքով: Մահացու թակարդը պատրաստ էր: Բյուսին մեկնեց հանդիպման մեկ զինակրի ուղեկցությամբ: Ճեղքելով դուքսի ծառաների հարձակումը, լինելով մահացու վիրավոր, ցատկեց պատուհանով: Տարօրինակն այն է, որ նրա մահվան մասին լուրը Ֆրանսուազ դե Մերիդորը անտարբերությամբ ընդունեց և սփոփանք գտավ ամուսնու նկատմամբ սիրո մեջ, ում երջանկացրեց բազմաթիվ ժառանգներով:

17-րդ դարի կեսերին թագավորական իշխան Ռենե դե Շամբը հայտարարվելով խարդախ և կեղծարար, թանվում է Անգլիայում: Այնուհետև ամբողջ պատմության ընթացքում Մոնսորո դղյակը լված էր և օգտագործվում էր որպես առևտրական պահեստ: 1862 թվականին դղյակը ընդգրկվել է պետական պատմական հուշարձանների ցանկում: 1913 թվականին ղյակը հայտնվեց Մենի և Լուարի գլխավոր խորհրդի ձռքում, որը սկսեց վերականգնման աշխատանքներ: Վերականգնումը տևեց 1923-1932 -ական թվականները:

Այժմ դղյակի տասվեց դահլիճներում տեղակայված է մշտապես գործող ցուցահանդես՝ «Լուարի կերպարնրը», որը ձայնագրություններիուղեկցությամբ պատմում է Լուարի ափերի կյանքի մասին: Այսպես օրինակ, ցուցադրվում է Լուարայի դղյակների ավանդական երթուղին: Հիասքանչ նկարների, լուսային խաղի և երաժշտության օգնությամբ այցելուները կարող են ծանոթանալ Լուարի բնապատկերներին, բնակավայրերի և դղյակների պատմական և տնտեսական զարգացման հետ, ինչպես նաև Մոնսորոյի դղյակի և գետի հետ կապված լեգենդների հետ:

Ինչպես նաև դղյակում տեղակայված է փոքրիկ թանգարան՝ Մարոկկոյի հեծելազորի ջոկատը, որտեղ հավաքագրված են զենքեր, ռազմական պիտույներ:

Ջոկատը օգտագործում էին Մարոկկոյի գրավման ժամանակ, ինչպես նաև իտալական արշավանքում՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Արվեստ և պատմություն. Լուարի դղյակներ և քաղաքներ. Издательство BONECHI, 160 с., 2009 г. ISBN 978-88-476-1924-1

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

ՅՈՒՆԵՍԿՕ-ի դրոշը ՅՈւՆԵՍԿՕՀամաշխարհային ժառանգություն ,
օբյեկտ № 933
ռուս..անգլ..ֆր.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]