Մոնիկա Լովինեսկու
Մոնիկա Լովինեսկու | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 19, 1923[1][2] |
Ծննդավայր | Բուխարեստ, Ռումինիա |
Վախճանվել է | ապրիլի 20, 2008[3][1][2] (84 տարեկան) |
Վախճանի վայր | Վիլե լե Բել |
Գրական անուն | Monique Saint-Côme[4], Claude Pascal[4], Claude Jaillet[4] և Adriana Georgescu[4] |
Մասնագիտություն | լեզվաբան, լրագրող, ինքնակենսագիր, գրական քննադատ, ակնարկագիր և թարգմանչուհի |
Լեզու | ֆրանսերեն |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Բուխարեստի համալսարանի գրականության ֆակուլտետ |
Ուշագրավ աշխատանքներ | Q12731823? |
Պարգևներ | |
Ամուսին | Virgil Ierunca? |
![]() |
Մոնիկա Լովինեսկու (ռումիներեն՝ moˈnika loviˈnesku, նոյեմբերի 19, 1923[1][2], Բուխարեստ, Ռումինիա - ապրիլի 20, 2008[3][1][2], Վիլե լե Բել), ռումինացի էսսեիստ, կարճ պատմվածքների հեղինակ, գրաքննադատ, թարգմանիչ և լրագրող, հայտնի է որպես Ռումինիայում կոմունիստական ռեժիմի հակառակորդ։ Նա մի քանի աշխատանք է հրապարակել Մոնիկա Սենտ-Քամ և Կլոդ Պասկալ կեղծանունների ներքո։ Նա եղել է գրական գործիչ Էուջեն Լովինեսկուի դուստրը և գրաքննադատ Վիրջիլ Իերունկայի կինը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մոնիկա Լովինեսկուն ծնվել է Բուխարեստում։ Ավարտել է Բուխարեստի համալսարանի գրականագիտության ֆակուլտետը։ Իր գրական նորամուտը կատարել է Vremea ամսագրում, պարբերաբար հրատարակել է իր արձակ ստեղծագործությունները Revista Fundaţiilor Regale պարբերականում և Democraţia թատերական հրատարակությունում։ Ռումինիայում խորհրդային կարգերի հաստատման ուղղությամբ տարվող աշխատանքների պատճառով նա ստիպված է եղել հեռանալ Ֆրանսիա։ Այնտեղ գնալու համար նա ստացել է կրթաթոշակ Ֆրանսիայի կառավարության կողմից 1947 թվականի սեպտեմբերին, այնուհետև խնդրել է քաղաքական ապաստան (1948 թվականի օգոստոս) Ռումինիայի՝ ժողովրդական հանրապետություն դառնալուց հետո։
Նա հրատարակել է ստեղծագործություններ իր հայրենիքում տիրող կոմունիզմի, ինչպես նաև ռումինական գրականության մասին։ Նրա հոդվածները հաճախ հրատարակվել են այնպիսի հեղինակավոր ամսագրերում, ինչպիսիք են՝ Kontinent, Les Cahiers de l'Est և L'Alternative։ Նա տպագրել է էսսեների ժողովածու Histoire des spectacles խորագրով (հրատարակվել է Éditions Gallimard-ի կողմից)։
1951 թվականից մինչև 1974 թվականը Մոնիկա Լովինեսկուն եղել է Radiodiffusion Française-ի ռումիներեն ռադիոհաղորդումների մասնակից, ինչպես նաև Արևելյան Եվրոպայի համար նախատեսված ռադիոկայանի անդամ։ 1960-ական թվականներից եղել է Radio Free Europe-ի լրագրող՝ պատրաստելով երկու ամենշաբաթյա հաղորդումներ, որոնք նպաստել են Նիկոլաե Չաուեշեսկուի վարչակարգի դեմ ներքին ընդդիմության ձևավորմանը։ Նրանց գլխավոր նպատակն էր ռումինացիներին իրազեկել ազատ աշխարհում տիրող մշակութային և քաղաքական միտումների մասին։ Ելույթների մի մասը թողարկվել է որպես Unde Scurte («Կարճ ալիքներ») Մադրիդում (1978)։
Նա եղել է հարձակումների թիրախ Ռումինիայի կոմունիստական մամուլում, դրանցից ամենահայտնիների հեղինակները եղել են Էժեն Բարբուն և Կորնելիու Վադիմ Թյուդորը։ 1977 թվականին նա ծեծի է ենթարկվել Պաղեստինի ազատության կազմակերպության երեք անդամների կողմից (որոնցից մեկը ծպտված էր որպես ֆրանսիական փոստատար) Նիկոլա Չաուշենսկուի հանձնարարությամբ[5]։
Լովինեսկուն ֆրանսերեն է թարգմանել ռումինական գրականության որոշ նմուշներ։
Մոնիկա Լովինեսկուն մահացել է 2008 թվականին Փարիզում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Babelio (ֆր.) — 2007.
- ↑ 3,0 3,1 3,2 http://www.iht.com/articles/ap/2008/04/21/europe/EU-GEN-Romania-Obit-Lovinescu.php
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ 1928-, Pacepa, Ion Mihai, (1990) [1987]. Red horizons : the true story of Nicolae and Elena Ceausescus' crimes, lifestyle, and corruption. Washington, D.C.: Regnery Gateway. ISBN 9780895267467. OCLC 21980052.
{{cite book}}
:|last=
has numeric name (օգնություն)CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մոնիկա Լովինեսկու» հոդվածին։ |
- Նոյեմբերի 19 ծնունդներ
- 1923 ծնունդներ
- Բուխարեստ քաղաքում ծնվածներ
- Ապրիլի 20 մահեր
- 2008 մահեր
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- 20-րդ դարի թարգմանիչներ
- 20-րդ դարի լրագրողներ
- 20-րդ դարի կին գրողներ
- Ռումինացի արձակագիրներ
- Ռումինացի էսսեիստներ
- Ռումինացի թարգմանիչներ
- Ռումինացի լրագրողներ
- Ռումինացի կին գրողներ
- Բուխարեստի համալսարանի շրջանավարտներ
- Թատերական քննադատներ