Մոնա Զաքի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մոնա Զաքի
արաբ․՝ منى زكي‎‎
Ծնվել էնոյեմբերի 18, 1976(1976-11-18) (47 տարեկան)
ԾննդավայրԿահիրե, Եգիպտոս
ԿրթությունԿահիրեի համալսարան
Քաղաքացիություն Եգիպտոս
Կրոնիսլամ
Մասնագիտությունդերասանուհի
Ամուսին(ներ)Ahmad Helmi?

Մոնա Ալի Մոհամեդ Զակի (արաբ․՝ منى علي محمد زكي‎‎, նոյեմբերի 18, 1976(1976-11-18), Կահիրե, Եգիպտոս), եգիպտացի դերասանուհի։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոնա Զակին ծնվել է 1976 թվականի նոյեմբերի 18-ին։ Մինչև 13 տարեկանը ապրել է Քուվեյթում։ 16 տարեկան հասակում՝ տեսնելով ռեժիսոր Մոհամեդ Սոբհիի՝ նոր դերասաններ գտնելու մասին հայտարարությունը, նա հայտ է ներկայացրում՝ հույս ունենալով հանդիպել հայտնի եգիպտացի դերասանների և ռեժիսորների հետ։ Զակին ընտրվել է Սոբհիի կողմից և իր առաջին դերն է խաղացել նրա «Bel Araby El Faseeh» բեմադրությունում[1]։

Բարձրագույն կրթությունը ստացել է Կահիրեի համալսարանի զանգվածային հաղորդակցության ֆակուլտետում։ Այդ ընթացքում նրան ծանոթացրել են ռեժիսոր Իսմայիլ Աբդել Հաֆեզի հետ, որը նրան ընտրել է «El A’elah» սերիալում դերի համար, որն էլ դարձել է հեռուստատեսությունում նրա առաջնայելույթը։

Դրանից հետո դերասանությունը Մոնայի համար դարձել է ավելին, քան ուղակի հոբբի․ նկարահանվել է մի շարք հայտնի հեռուստասերիալներում՝ «Khalti Safiya wel Deir», «Nisf Rabi' El Akhar», «Ahalina», «Ded El Tayyar» և «El Daw' El Sharid»։

Հեռուստատեսությունից հետո նա սկսել է նկարահանվել ֆիլմերում։ Այլ դերերից բացի, նա խաղացել Ջեհան Սադաթի դերը «Սադաթի օրերը» ֆիլմում (Եգիպտոսի նախագահ Անվար Սադաթի մասին)։ Երիտասարդ դերասանուհուն, ինչպես և ֆիլմի մյուս դերասաններին, պարգևը հանձնել է նախագահ Հոսնի Մուբարաքը[2]։ Շուտով դերասանուհին դարձել է շատ սիրված Եգիպտոսում։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոնան ամուսնացել է եգիպտացի դերասան Ահմեդ Հելմիի հետ։ Ունեն երեք երեխա՝ Լիլի (2003), Սելիմ (2014) և Յունիս (2016)։ Instagram-ի իր էջում ունի ավելի քան 5 000 000 բաժանորդ[3]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Taranim iblis (2021)
  • Խաչմերուկ (սերիալ, 2020-…)
  • Սև արկղը (2020)
  • Սարդը (2020)
  • Իդեալական օտարները (2020)
  • Տարիներ անց (2016)
  • Ասվար Ալ-Քամար (2015)
  • Ասիա (2013)
  • Welad el-Amm (2009)
  • Շահերեզադա, պատմիր ինձ հեքիաթ (2009)
  • An el ashq wel hawa (2006)
  • Հալիմ (2006)
  • Գազելի արյունը (2005)
  • Աբո Ալի (2005)
  • Մեր կյանքի երազանքները (2005)
  • Հալտի Ֆարանսա (2004)
  • Men nazret ain (2004)
  • Kedah okaih (2003)
  • Sahar el layaly (2003)
  • Մաֆիա (2002)
  • El hob el awel (2001)
  • Fares daher el-kheir (2001)
  • Աֆրիկացի (2001)
  • Ayam El-Sadat (2001)
  • Օմար 2000 (2000)
  • Leh khaletny ahebak (2000)
  • Edhak el soura tetlaa helwa (1999)
  • El-katl El-laziz (1997)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Mona Zaki Unveils "The Black Box" Teaser». Sada El balad (ամերիկյան անգլերեն). 2020 թ․ հոկտեմբերի 4. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 4-ին.
  2. Slackman, Michael (2020 թ․ փետրվարի 25). «Hosni Mubarak, Egyptian Leader Ousted in Arab Spring, Dies at 91». The New York Times. 0362-4331. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 4-ին.
  3. «Профиль Mona Zaki (@monazakiofficial) в Instagram • 360 фото и видео». www.instagram.com (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 4-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մոնա Զաքի» հոդվածին։