Մոհիտո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մոհիտո
Mojito
ՏեսակԿոկտեյլ
Ենթատեսակլոնգ դրինք
Բաղադրամասեր
  • 4 մլ սպիտակ ռոմ
  • 3 մլ թարմ լայմի հյութ
  • դաղձի 6 տերև
  • 2 թեյի գդալ շաքարավազ
  • հանքային ջուր
Ալկոհոլի պարունակությունառկա է
Ծագման երկիրՀավանա, Կուբա Կուբա
Ստեղծման տարի1931 թվական
Կայք
iba-world.com/contemporary-classics/
 Mojito Վիքիպահեստում

Մոհիտո (/mˈht/; Իսպաներեն: [moˈxito]), Կուբայի ավանդական սոդայաջրով վիսկի։

Ավանդական մոհիտոն կոկտեյլ է, որը բաղկացած է 5 բաղադրիչներից՝ սպիտակ ռոմ, շաքարավազ, կիտրոնի հյութ, հանքային ջուր և դաղձ[1][2]։ Քաղցրության, ցիտրուսի և դաղձի միակցությունը լրացնում է ռոմը և մոհիտոյին դարձնում հայտնի ամառային ըմպելիք[3][4]։

Մոհիտոն պատրաստելու համար անհրաժեշտ է թարմ լայմի հյութը ավելացնել շաքարավազի և դաղձի տերևների վրա։ Խառնուրդը պետք է թեթև խառնել տրորիչով։ Դաղձի տերևները պետք է տրորել այնպես, որ նրանից եթերային յուղը դուրս գա, սակայն չպետք է ջարդել տերևները[5]։ Այնուհետև ավելացվում է ռոմը, և խառնուրդը թեթևակի խառնվում է, շաքարավազը լուծվում է, դաղձի տերևները վեր են բարձրանում՝ գեղեցիկ տեսք ապահովելով։ Վերջում ըմպելիքին ավելացնում են ջարդած սառույց և հանքային ջուր։ Դաղձի տերևները և լայմի կտորներն օգտագործվում են բաժակը ձևավորելու համար։

Մոհիտոն ռոմի հիմք ունեցող ամենահայտնի խմիչքներից մեկն է։ Կան մոհիտոյի մի քանի տեսակներ[6]։

Մոհիտո

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կուբայի մայրաքաղաք Հավանան մոհիտոյի ծննդավայրն է, չնայած որ այս դասական կոկտեյլի ճշգրիտ ծագումը վիճաբանությունների առարկա է հանդիսանում։ Մի պատմության մեջ Մոհիտոն նմանեցվում է 16-րդ դարի Ֆրենսիս Դրեյքի El Draque խմիչքին։ 1586 թվականին դեպի Կարթագեն իր հաջողակ ճանապարհորդությունից հետո Դրեյքի նավերը գնում էին Հավանա, նավի վրա կար լնդախտի համաճարակ։ Հայտնի էր, որ Հարավային Ամերիկայի տեղացի հնդկացիները ունեին դեղամիջոցներ արևադարձային տարբեր հիվանդություների համար, այնպես որ նավի անձնակազմը նավարկեց դեպի Կուբա և հետ վերադարձավ արդյունավետ դեղամիջոցներով։ Բաղադրիչները aguardiente de caña (թարգմանվում է եփած ջուր, ռոմը պատրաստվում է շաքարավազից) խառնվում է արևադարձային բաղադրիչներով. լայմ, շաքարաջուր և անանուխ։ Կիտրոնի հյութը օգնում է ցրտահարության և դիզենտերիայի դեմ, և ռոմը շուտով ընդարձակորեն օգտագործվեց Բրիտանիայում (սկսած 1650 թվականից)։ Որոշ պատմիչներ վկայում են որ աֆրիկացի ստրուկները 19-րդ դարում աշխատում էին Կուբաի շաքարավազի դաշտերում և պատրաստում էին կոկտեյլ։ Գուառապո՝ շաքարավազի հյութ էր հիճախ օգտագործվում Մոհիտոյում , որը հայտնի խմիչք էր նրանց համար, ովքեր այդպես են անվանել խմիչքը։ Այն երբեք իր մեջ չէր պարունակում կիտրոնի հյութ։

Կան մի քանի վարկածներ Մոհիտոի իսկական անվան մասին։ Վարկածներից մեկն ասում է, որ անունը ծագել է Մոջո անունից․ կուբայական համեմունքներ, որոնք պատրաստված են կիտրոնից և օգտագործվում են ալյուրից պատրաստված աղանդերներում։ Մյուս վարկածն այն մասին է, որ Մոհիտոյի անունը մոջադիտո անունից է (իտալերեն՝ քիչ խոնավ)։ Կանարյան կղզիներից ներգաղթի հսկայական ազդեցության շնորհիվ այս տերմինը հավանաբար առաջացել է մոջո անունից, որը ընդունվել է Կուբայում որպես ցիտրուսային համեմունք։

Մոհիտոն հաճախ ներկայացվում է որպես գրող Էռնեստ Հեմինգուեյի սիրելի ըմպելիք։ Հաճախ ասվում էր, որ Էռնեստ Հեմինգուեյը La bodeguita del Medio կոչվող բարը հայտնի էր դարձրել, երբ նա դարձավ այդ բարի կանոնավոր հաճախորդներից մեկը և բարի պատի վրա գրեց «Իմ մոհիտոն լա Բոդեգուտայում է, իմ դայկիրին՝ Էլ Ֆլորիդայում» ("My mojito in La Bodeguita, My daiquiri in El Floridita"): Այս մակագիրը ձեռագիր գրված և ստորագրված է` չնայած Հեմիգուեյի կենսագիրների կասկածամիտ արտահայտությանը մոհիտոի նկատմամբ նրա ճաշակին։ La Bodeguita del Medio-ն ավելի հայտնի է իր ուտելիքներով, քան խմիչքներով։

Ըստ Միջազգային շուկայի ուսումնասիրություն (International Market Research) կազմակերպության՝ 2016 թվականին մոհիտոն Բրիտանիայում և Ֆրանսիայում ամենահայտնի կոիկտեյլն է եղել։

Տարատեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հավանայում շատ հյուրանոցներ ավելացնում են կծու համեմումքներ, որպեսզի քաղցրությունը վերացնեն. միչդեռ շաքարի փոշին ավելի լավ խառնվում է անանուխի տերևների հետ, քան թե սովորական շաքարավազը, և շատ հաստատություներ օգտագործում են օշարակ, որպեսզի վերահսկեն քաղցրության աստիճանը։ Այսօր Հավանայի շատ բարեր ավելի հաճախ օգտագործում են կիտրոնի հյութ, քան թարմ կիտրոն։ Վարդի մոհիտոն մոհիտոյի տեսակ է, որը պարունակում է վարդի թերթիկների նրբահամ բույր, Lanique կոչվող վարդի յուղից պատրաստված 39 տոկոսանոց լիկյորն առաջին անգամ ստեղծվել է Մեծ Բրիտանիայի Մանչեստր քաղաքում գտնվող Albert's Schloss բարում։ Մոհիտոն առանց ալկոհոլի անվանվում է Վիրջին մոհիտո կամ Նոջիտո. Քոջիտոն ունի կոկոսի բույր՝ իր բաղադրության մեջ կոկոսի համով ռոմ պարունակելու շնորհիվ։ South Side կոչվող կոկտեյլը պատրաստվում է ջինով, այլ ոչ թե ռոմով։ South Side Fizz-ին ավելացվում է գազավորված ջուր։ Կեխտոտ մոհիտոն պարունակում է ոսկե ռոմ՝ սպիտակ ռոմի փոխարեն, ավելացվում է հում շաքարավազի հետ կամ դեմերարա։ Դեմերարան բաց շականակագույն, մասամբ զտած շաքարավազ է։ Սա մոհիտոյին տալիս է կարամելային համ։

Մեքսիկայում տեկիլա արտադրող Don Julio ընկերությունն առաջարկում է «Mojito Blanco»-ն, որտեղ ռոմը պարզապես փոխարինված է տեկիլայով։

Պերուում կան մոհիտոի տարբեր տեսակներ, որոնց պատրաստման ընթացքում ավելացվում են մրգեր, օրինակ՝ թուրինջը․ դրանից պատրաստված մոհիտոն կոչվում է "Mojito de toronja", կամ օրինակ՝ մարակույա, որից պատրաստված մոհիտոն կոչվում է "Mojito de maracuya"։ Որոշ ռեստորաններում մատուցվող այտ մոհիտոյում ավելացնում են այլ բաղադրիչներ, որոնք օրիգինալ համ են հաղորդում։ Մոհիտոյի մեջ օգտագործվում են նաև այլ մրգեր. տանձ, ազնվամորի, նարինջ։ Նման մրգերը կարող են նաև օգտագործվել այլ մրգերի փոխարեն։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Traditional Mojito recipe from Cuba». Tasteofcuba.com. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 4-ին. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 1-ին.
  2. Colleen Graham; About.com Guide (2011 թ․ հունիսի 11). «About.com Mojito». Cocktails. about.com. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 8-ին. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 1-ին.
  3. «Summer Cocktail News: Mojitos Go Fruity». Prweb.com. 2008 թ․ հունիսի 4. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 23-ին. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 1-ին.
  4. Fernandez, Maria Elena (2001 թ․ օգոստոսի 12). «Shake It Up, Baby: Cuban Cocktail Is Making a Splash». Los Angeles Times. Վերցված է 2017 թ․ մայիսի 16-ին.
  5. Fumi. «How to Muddle a Mojito». Wasabibratwurst.com. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 11-ին. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 1-ին.
  6. «Cuban Mojito Recipe] or [http://www.bacardimojito.com/features/mojito_recipe_01.htm American Mojito Recipe». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ ապրիլի 30-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 10-ին. {{cite web}}: External link in |title= (օգնություն)