Jump to content

Մոհամադ Ռասուլոֆ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մոհամադ Ռասուլոֆ
պարս.՝ محمد رسول‌اُف
Ծնվել էնոյեմբերի 16, 1972(1972-11-16) (53 տարեկան)
ԾննդավայրՇիրազ, Իրան[1]
ԿրթությունՇիրազի համալսարան
Քաղաքացիություն Իրան
Մասնագիտացումռեժիսոր, կինոպրոդյուսեր, սցենարիստ, կինեմատոգրաֆ և կինոռեժիսոր
Պարգևներ
IMDbID ID 1488024

Մոհամադ Ռասուլոֆ (պարս.՝ محمد رسولاف, նոյեմբերի 16, 1972(1972-11-16), Շիրազ, Իրան[1][3]), իրանցի անկախ կինոռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր։ Բազմաթիվ կինոփառատոների և մասնագիտական կինոմրցանակների դափնեկիր։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոհամադ Ռասուլոֆը ծնվել է 1972 թվականին Իրանի Շիրազ քաղաքում։ Ինը տարեկանում խաղացել է Շիրազի թատրոնում։ Թեհրանում ուսանել է սոցիոլոգիա[4]։ Ապրում և ստեղծագործում է Թեհրանում և Համբուրգում։

Մոհամադ Ռասուլոֆի առաջին լիամետրաժ գեղարվեստական ֆիլմը՝ «Աղջամուղջ» (Gagooman), թողարկվել է 2002 թվականին և արժանացել է «Բյուրեղապակյա Սիմուրգ» մրցանակի՝ որպես Թեհրանի 2003 թվականի «Ֆաջր» կինոփառատոնի լավագույն ֆիլմ[5]։ Երկրորդ ֆիլմը՝ «Երկաթյա կղզին» (Jazire-ye ahani), նկարահանվել է 2005 թվականին։

2010 թվականին Մոհամադ Ռասուլոֆը ձերբակալվել է նկարահանման հրապարակում և մեղադրվել առանց թույլտվության նկարահանումների համար։ Իրանական իշխանությունների կողմից դատապարտվել է վեց տարվա ազատազրկման։ Պատիժը կրճատվել է մինչև մեկ տարի և ազատ է արձակվել գրավի դիմաց[6]։

2011 թվականին Մոհամադ Ռասուլոֆի «Մնաս բարով» ֆիլմն (2011) ընդգրկվել է Կաննի միջազգային կինոփառատոնի ծրագրում, ինչի շնորհիվ Ռասուլոֆի՝ երկրից դուրս գալու արգելքը հանվել է։ 2013 թվականին «Ձեռագրերը չեն այրվում» ֆիլմից (2013) և Կաննի 66-րդ միջազգային կինոփառատոնում դրա ցուցադրությունից հետո Թեհրանի օդանավակայնում առգրավվել են նրա անձնագիրն ու անձնական իրերը։ Ռասուլոֆը գրավի դիմաց ազատ է արձակվել[7]։

2013 թվականին Թելուրայդի 40-րդ կինոփառատոնում Արծաթե մեդալ է շնորհվել Մոհամադ Ռասուլոֆին, Քոեն եղբայրներին և Ռոբերտ Ռեդֆորդին։

  • Աղջամուղջ (2002, վավերագրական)
  • Երկաթե կղզին (2005)
  • Ճերմակ մարգագետինները (2009)
  • Մնաս բարով (2011)
  • Ձեռագրերը չեն այրվում (2013)
  • Անկաշառը (2017)

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 Freebase տվյալների վերբեռնումGoogle.
  2. 2025 TIME100: The 100 Most Influential People of 2025Time, 2025.
  3. Silverdocs Film Festival Արխիվացված 2011-07-16 Wayback Machine Mohammad Rasoulof Biography (անգլերեն)
  4. "Tribeca Film Festival" 03/03/2010 "Source 1(չաշխատող հղում) " 12/23/2010
  5. "Internet Movie Database" 03/17/2010 "Source 2" 12/23/2020
  6. Iranian Students News Agency 12/20/2010 "Source 3 Արխիվացված 2025-08-12 Wayback Machine" 12/22/2010
  7. «Անկաշառը». www.gaiff.am. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 12-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 12-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մոհամադ Ռասուլոֆ» հոդվածին։