Անկաշառը (ֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Անկաշառը
պարսկերեն՝ لِرد
Անկաշառը (ֆիլմ).jpg
ԵրկիրFlag of Iran.svg Իրան
Ժանրդրամա
Թվականմայիս 2017
Լեզուպարսկերեն
ՌեժիսորՄոհամադ Ռասուլոֆ
Սցենարի հեղինակՄոհամադ Ռասուլոֆ
ԵրաժշտությունPeyman Yazdanian?
Պատմվածքի վայրԻրան
Տևողություն120 րոպե

«Անկաշառը», 2017 թվականին ռեժիսոր Մոհամադ Ռասուլոֆի նկարահանած ֆիլմը[1][2]։ Ներկայացվել է Կաննի կինոփառատոնի «Հատուկ հայացք» ծրագրում և արժանացել գլխավոր մրցանակին[3]։ 2017 թվականին ներկայացվել է «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի «Խաղարկային ֆիլմերի մրցույթ» ծրագրումև արժանացել FIPRESCI ժյուրիի մրցանակի[4][5]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

35-ամյա Ռեզան, ով վաղուց Թեհրանից տեղափոխվել էր հեռավոր մի գյուղ, զբաղվում է «ոսկե ձկնիկներ» բուծելով։ Նրա ընտանեկան կյանքին խանգարում է տեղական իշխանությունների կողմից ներկայացված մի «ընկերություն», որին պետք է այն տարածքը, որի վրա գտնվում է Ռեզայի տունը։ Ռեզան համառորեն դիմադրում է և չի համաձայնվում այն սրտաբաց առաջարկին, որի շնորհիվ կարող է մարել պարտքերը` չկորցնելով ապաստանը։ Դիմակայությունից տուժում են Ռեզայի կինն ու որդին։ Խնդիրն աստիճանաբար սաստկանում է։

Դերեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ռեզա Ախլաղիրադ
  • Սուդաբե Բեյզաի
  • Նասիմ Ադաբի
  • Միսաղ Զարե
  • Զեյնաբ Շաբանի
  • Ժիլա Շահի

Նկարահանող խումբ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Պրոդյուսեր (ներ)՝ Մոհամադ Ռասուլոֆ, Քավե Ֆարնամ, Ռոզիտա Հենդիջանիա
  • Ռեժիսոր՝ Մոհամադ Ռասուլոֆ
  • Սցենարի հեղինակ՝ Մոհամադ Ռասուլոֆ
  • Օպերատոր՝ Աշքան Աշքանի
  • Նկարիչ՝ Սայիդ Ասադի
  • Երաժշտությունը՝ եյման Յազդանյան
  • Հնչյունային ձևավորող՝ Ալիռեզա Ալավյան
  • Մոնտաժող՝ Մոհամադռեզա Մուինի, Մեյսամ Մուինի

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «The 2017 Official Selection»։ Cannes։ ապրիլի 13, 2017։ Վերցված է ապրիլի 13, 2017 
  2. «2017 Cannes Film Festival Announces Lineup: Todd Haynes, Sofia Coppola, ‘Twin Peaks’ and More»։ IndieWire։ ապրիլի 13, 2017։ Վերցված է ապրիլի 13, 2017 
  3. Lodge Guy (մայիսի 27, 2017)։ «‘A Man of Integrity,’ ‘Wind River,’ ‘Barbara’ Take Un Certain Regard Awards at Cannes»։ Variety։ Վերցված է մայիսի 27, 2017 
  4. ««Ոսկե ծիրան» Երևանի 14-րդ միջազգային կինոփառատոնի մրցանակակիրները հայտնի են»։ www.gaiff.am։ Վերցված է 2017-07-16 
  5. «Անկաշառը»։ www.gaiff.am։ Վերցված է 2017-07-16 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]