Մոխրոտը (ֆիլմ, 1947)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մոխրոտը
ռուս.՝ Золушка
Երկիր ԽՍՀՄ
Ժանրֆիլմ-հեքիաթ և ընտանեկան ֆիլմ
ՀիմքՄոխրոտ
Թվական1947 և մայիսի 16, 1947
Լեզուռուսերեն
ՌեժիսորՆադեժդա Կոշևարովա և Mikhail Shapiro?
Սցենարի հեղինակԵվգենի Շվարց
ԴերակատարներԷրաստ Գարին, Ֆաինա Ռանևսկայա, Յանինա Ժեյմո, Ալեքսեյ Կոնսովսկի, Ելենա Յունգեր, Tamara Sezenevskaya?, Վասիլի Մերկուրև, Aleksandr Rumnev?, Վարվառա Մյասնիկովա և Սերգեյ Ֆիլիպով
ՕպերատորԵվգենի Շապիրո
ԵրաժշտությունԱնտոնիո Սպադավեկիա
ԿինոընկերությունԼենֆիլմ
Տևողություն84 րոպե
 Cinderella (1947 film) Վիքիպահեստում

«Մոխրոտը», խորհրդային գեղարվեստական ֆիլմ-հեքիաթ՝ բեմադրված 1947 թվականին «Լենֆիլմ» կինոստուդիայում ռեժիսորներ Նադեժդա Կոշևերովայի և Միխայիլ Շապիրոյի կողմից։ Ֆիլմի սցենարը գրել է դրամատուրգ Եվգենի Շվարցը Շառլ Պեռոոյի համանուն հեքիաթի հիման վրա։ 1947 թվականի նոյեմբերի 28-ին ֆիլմը ցուցադրվել է Ֆինլանդիայում, դեկտեմբերի 23-ին՝ Ավստրիայում, 1948 թվականի մարտի 24-ին՝ Ֆրանսիայում, 1949 թվականի նոյեմբերի 13-ին՝ Շվեդիայում, 1951 թվականի մարտի 24-ին՝ Ճապոնիայում[1]։

Կինովարձույթը (1947)՝ 18,27 միլիոն հանդիսատես (4-րդ տեղ)[2]։

1967 թվականին վերականգնվել է «Մոսֆիլմ» կինոստուդիայում, իսկ Մ. Գորկու անվան կինոստուդիայում՝ 1981 թվականին։ Ռեստավրացիայի և կոլորիզացիայի է ենթարկվել 2009 թվականին «Крупный план» կինովիդեոմիավորումում «Ռուսաստանի Առաջին ալիք» ԲԲԸ պատվերով։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեքիաթային թագավորությունում երիտասարդ Մոխրոտն ապրում է խորթ մոր, երկու խորթ քույրերի ու հոր հետ։ Մի անգամ թագավորը պարահանդես է հայտարարում, որտեղ հրավիրվում է նաև Մոխրոտի ընտանիքը, սակայն խորթ մայրը Մոխրոտին պատվիրում է այնքան տնային գործեր կատարել, որ խեղճը չի հասցնում պատրաստվել պարահանդեսին։ Նա գնում է պալատի այգին, որպեսզի հեռվից դիտի տոնը։ Այստեղ նրա առաջ հայտնվում են փերին ու նրա դրանիկը։ Փերին դդումը վերածում է կառքի, առնետին՝ կառապանի, իսկ Մոխրոտի ցնցոտիները՝ շքեղ զգեստի։ Դրանիկը աղջկան նվիրում է բյուրեղապակյա կոշիկներ, իսկ փերին զգուշացնում է, որ կախարդանքը կեսգիշերին կանհետանա։

Պարահանդեսում Մոխրոտը հիացնում է թագավորին ու արքայազնին, հյուրերին ուրախացնում «Բարի բզեզ» երգով, ուտում պաղպաղակ ու մոռանում ժամանակի մասին։ Ժամացույցի զարկերի ներքո շտապելով Մոխրոտը փախչում է պալատից և աստիճանների վրա կորցնում բյուրեղապակյա կոշիկը։ Ժամացույցի վերջին զարկի հետ կախարդանքը վերանում է, և Մոխրոտը վերադառնում է տուն։

Թագավորը զինվորներին հրամայում է կոշիկով գտնել անծանոթուհուն։ Մոխրոտի քույրերին կոշիկը չի լինում, և այդ ժամանակ խորթ մայրը Մոխրոտին հրամայում է իր ճարպիկ ձեռքերով կոշիկը հագցնել Աննայի ոտքին։ Աննային չճանաչելով որպես պարահանդեսի հիասքանչ հյուր՝ թագավորն ու պարահանդեսային պարերի նախարարն ստուգում են կազմակերպում։ Կոշիկն Աննայի ոտքի համար չափազանց փոքր էր։ Այդ ժամանակ Մոխրոտը հոր հետ հայտնվում է պալատում և հավաքվածներին ցույց տալիս բյուրեղապակյա երկրորդ կոշիկը։ Չար խորթ մայրը դուստրերի հետ մնում է անգործ։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Վարվարա Մյասնիկովան փերու դերում

Նկարահանող խումբ[խմբագրել | խմբագրել կոդը]

альт=
альт=
  • Սցենարի հեղինակ – Եվգենի Շվարց
  • Ռեժիսոր – Նադեժդա Կոշևերովա, Միխայիլ Շապիրո
  • Գլխավոր օպերատոր – Եվգենի Շապիրո
  • Օպերատորներ – Ալեքսեյ Սիսոև, Մուզակիր Շուրուկով
  • Դեկորացիաների և հագուստների գծագրող – Նիկոլայ Ակիմով
  • Գլխավոր նկարիչ – Իսաակ Մախլիս
  • Կոմպոզիտոր– Անտոնինո Սպադավեկիա
  • Պարուսույց – Ալեքսանդր Ռումնև

Ֆիլմը վերականգնվել է Մ. Գորկու անվան կինոստուդիայում (նոր խմբագրում, 1981 թվական)։

  • Վերականգնող խումբ՝
    • Ռեժիսոր – Գեորգի Շեպոտիննիկ
    • Հնչյունային օպերատոր – Քերիմ Ամիրով
    • Տնօրեն – Ալեքսեյ Աբորին

Ֆիլմի գունավոր տարբերակն ստեղծվել է «Крупный план» միությունում՝ «Legend Films» (ԱՄՆ) և «ՅՈՒՊիտեր» ընկերությունների մասնակցությամբ։

  • Ռեժիսոր – Իվան Ցվետով
  • Նկարիչ – Նատալյա Մոնևա
  • Գունային կորեկցիայի օպերատոր – Ալեքսեյ Լեբեշև
  • Պրոդյուսեր – Վիկտոր Ռաբինկով

Նկարահանումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ֆրանսիական հնագույն հեքիաթն էկրանավորելու գաղափարը պատկանում է կինոռեժիսոր Նադեժդա Նիկոլաևնա Կոշևերովային[3]։
  • Ֆիլմի արտադրությունը հաստատվել է «Լենֆիլմի» 1945 թվականի մայիսի 29-ի գեղխորհրդի նիստում[4]։ Ֆիլմի վերջնական հանձնումը տեղի է ունեցել 1947 թվականի ապրիլի 24-ին[4]։
  • 1946 թվականի դեկտեմբերի 31-ին Յանինա Ժեյմոն (Մոխրոտը) եղել է 37 տարեկան, իսկ Ալեքսեյ Կոնսովսկին (արքայազնը)՝ 34 տարեկան[5]։ Մոխրոտի հոր դերակատարը՝ Վասիլի Մերկուրևը՝ 42 տարեկան, այսինքն՝ նա իր «աղջկանից» մեծ էր ընդամենը հինգ տարով։

Երաժշտություն և երգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Երգի վերնագիր Կատարող
Дразнят Золушкой меня Լյուբով Չերնինա
Добрый жук
Песня принца Յուրի Խոչինսկի
Я не знаю, что со мною Լյուբով Չերնինա

Մոխրոտի բոլոր երգերը կատարել է Լենինգրադի պետական էստրադայի երգչուհի Լյուբով Չերնինան։ Սաունդթրեքը թողարկվել է Լենինգրադի, Ապրելևկայի և այլ գործարանների գրամոֆոնի սկավառակներով, իսկ 1964 թվականից ֆիլմի երգերը թողարկվել են «Мелодия» ֆիրմայի սկավառակներով։

Գունավոր տարբերակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուսաստանի Առաջին ալիքի պատվերով 2009 թվականի վերջին ավարտվել են ֆիլմի ռեստավրացիայի և կոլորիզացիայի աշխատանքները[6]։ Ռեստավրացիայի և կոլորիզացիայի համար օգտագործվել է 1947 թվականի ֆիլմի բնօրինակ տարբերակը։

Այդ ժամանակ բնօրինակ ժապավենն ու երաժշտությունը եղել են վատ վիճակում. ժապավենն ստիպված են եղել սկանավորել մի քանի անգամ։ Ֆիլմը վերականգնելիս կատարվել է կոլորիզացիա, պատկերի կադր առ կադր թվային ռեստավրացիա, ձայնի ռեմասթերինգ և ավտորինգ «Крупный план» ընկերության կողմից «Legend Films» և «ЮПитер» ընկերությունների մասնակցությամբ։ Դեկորացիաների, ինտերիերի առարկաների և կերպարների հագուստների գույներն ընտրվել են Նիկոլայ Ակիմովի էսքիզներին համապատասխան («Լենֆիլմի» «Մոխրոտ» ֆիլմի ոչ մի բնօրինակ հագուստ չի պահպանվել)[7]։

Կոլորիզացիան կատարվել է ԱՄՆ-ում՝ «Legend Films» ստուդիայում։ 120 հազար կադրերի մշակումը կատարվել է ավելի քան մեկ տարում, աշխատանքի արժեքը կազմել է 1 միլիոն ԱՄՆ դոլարից ավելի[8][9]։

Կոլորիզացված տարբերակի պրեմիերան կայացել է 2010 թվականի հունվարի 1-ին Ռուսաստանի Առաջին ալիքով։

Չնայած կոլորիզացիան նկարները մաքրել է և դրանք ավելի պարզեցրել, այնուամենայնիվ այն քննադատվել է. չնայած գույներն ընտրվել են Ակիմովի պահպանված էսքիզներին համապատասխան, դերասանուհի Տատյանա Պիլեցկայան, որը նկարահանվել է զանգվածային տեսարաններում, պնդել է, որ շատ հագուստների գույներ իրականությանը չեն համապատասխանում[10]։

Լրացուցիչ փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Համաձայն Յանինա Ժեյմոյի հիշողությունների՝ նկարահանումներն սկսելուց առաջ նրան ուղարկել առողջարան «լավ սնվելու, որպեսզի չափազանց նիհար տեսք չունենա»[11]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Release dates for Zolushka» (անգլերեն). imdb.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 25-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 31-ին.
  2. Землянухин С., Сегида М. Домашняя синематека. Отечественное кино. 1918—1996. М., Дубль-Д, 1996. С. 168.
  3. Багров П. А. — Киновидеообъединение «Крупный план» готовит к изданию книгу об истории создания фильма «Золушка» на киностудии «Ленфильм» в 1945 — 1947 гг. (2010 թ․ ապրիլի 5). «История «Золушки»». Объединение «Крупный план». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 25-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 3-ին.
  4. 4,0 4,1 Вита Рамм — Встреча Золушки и Феи. Из полустёртого кадра колористы сделали красочную феерию (2010 թ․ ապրիլի 14). «Чёрный, белый, цветной». Деловая газета «Известия». Վերցված է 2012 թ․ հունիսի 3-ին.
  5. «Жеймо Янина Болеславовна» (ռուսերեն). kino-teatr.ru. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 25-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 31-ին.
  6. Объединение «Крупный План». Реставрация фильмов. Русские кинофильмы на DVD
  7. Мария Бортновская (2009 թ․ հուլիսի 9). «Туфельку Золушки и костюм Ихтиандра показали в Петербурге». «Российская газета». Վերցված է 2012 թ․ մայիսի 23-ին.
  8. Оксана Нараленкова. — Ещё один знаменитый фильм подвергли колоризации (2009 թ․ դեկտեմբերի 14). ««Золушка» в цвете». «Российская газета» № 5063 (239). Վերցված է 2012 թ․ մայիսի 28-ին.
  9. Оксана Нараленкова. — После реставрации и колоризации фильм Михаила Шапиро заиграл новыми красками (2009 թ․ դեկտեմբերի 11). ««Золушка» в самом цвете». «Российская газета». Վերցված է 2012 թ․ մայիսի 28-ին.
  10. Татьяна Пилецкая: "Я - счастливая актриса" | dailytalking.ru | Яндекс Дзен
  11. Жеймо, 2019, էջ 239

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Янина Жеймо Длинный путь от барабанщицы в цирке до Золушки в кино. — М.: Альпина нон-фикшн, 2020. — 280 с. — ISBN 978-5-00139-191-3

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մոխրոտը (ֆիլմ, 1947)» հոդվածին։