Մոխրագույն երկարաբեղիկ
Մոխրագույն երկարաբեղիկ | |
Դասակարգում | |
Թագավորություն | Կենդանիներ (Animalia) |
Տիպ/Բաժին | Հոդվածոտանիներ (Arthropoda) |
Ենթատիպ | Վեցոտանիներ (Hexapoda) |
Դաս | Միջատներ (Insecta) |
Կարգ | Բզեզներ (Coleoptera) |
Ընտանիք | Երկարաբեղիկներ (Cerambycidae) |
Ցեղ | Dorcadion |
Տեսակ | Մոխրագույն երկարաբեղիկ (D. cineriferum) |
Միջազգային անվանում | |
Dorcadion cineriferum |
Մոխրագույն երկարաբեղիկ (լատ.՝ Dorcadion cineriferum), երկարաբեղիկների ընտանիքին պատկանող միջատ։ Գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։
Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
12-15 մմ մարմնի երկարությամբ, բավականին ձգված, սև մարմնով, բաց մոխրագույն կամ արծաթագույն, գրեթե հավասարաչափ, խիտ, թավշյա ծածկույթ ունեցող վերնաթևերով (ծալված եզրերը մգացած են), ոչ մեծ չափի բզեզ է։ Վերնաթևերն առաջնամեջքից փոքր-ինչ լայն են, նեղ ձվաձև, էգինը՝ ավելի լայն, քան արուինը[1]։
Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Համարվում է Հայաստանի էնդեմիկ։ Հայաստանում հայտնի է Սևանի լեռնաշղթայի արևելյան մասում[1]։
Էկոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]
Ապրում է ծովի մակարդակից 2200-2800 մ բարձրությունների վրա՝ ալպյան և ենթալպյան մարգագետիններում։
Բզեզները գետնին սողում են ցերեկը` մայիսի սկզբից մինչև հուլիսի կեսերը, առանձին առանձնյակներ` մինչև օգոստոսի սկիզբ։ Զարգացումը ընթանում է հողում[1]։
Պահպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Սահմանափակ արեալով տեսակ է։ Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես վտանգված տեսակ։
Թվաքանակը բարձր չէ, փոփոխության միտումները հայտնի չեն։
Վտանգման հիմնական գործոններն են անասունների չկարգավորված արածեցումը, պոպուլյացիայի մի մասին սպառնում է նրա տարածման վայրերի որոշ հատվածներում լեռնարդյունաբերության զարգացումը։
Հանդիպում է «Սևան» ազգային պարկի բուֆերային գոտում, որը չունի սահմանափակ բնօգտագործման իրական ռեժիմ։
Պահպանության միջոցառումներ չեն իրականացվում[1]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 Հայաստանի Կարմիր գիրք։ Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն։ 2010։ ISBN 978-99941-2-420-6
|