Մոզես տատ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մոզես տատ
անգլ.՝ Grandma Moses
Ի ծնեանգլ.՝ Anna Mary Robertson
ԿեղծանունMoses, Anna Mary Robertson
Ծնվել էսեպտեմբերի 7, 1860(1860-09-07)[1][2][3][…]
ԾննդավայրՎաշինգտոն շրջան, Նյու Յորք, ԱՄՆ, Greenwich, Վաշինգտոն շրջան, Նյու Յորք, ԱՄՆ[2][4] և Greenwich, Վաշինգտոն շրջան, Նյու Յորք, ԱՄՆ[5]
Վախճանվել էդեկտեմբերի 13, 1961(1961-12-13)[1][2][3][…] (101 տարեկան)
Մահվան վայրHoosick Falls, Ռենսելեր շրջան, Նյու Յորք, ԱՄՆ[2][4][5]
Ազգությունսպիտակ ամերիկացի
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտություննկարչուհի, նկարազարդող, embroiderer և արվեստագետ
Ոճնաիվ արվեստ[6]
Ժանրfolk art?[7]
Թեմաներգեղանկարչություն[8]
ԱնդամակցությունԱմերիկյան հեղափոխության դստրեր
ՀայրRussell King Robertson?[9]
ՄայրMargaret Shanahan?[9]
Ամուսինանհայտ
 Grandma Moses Վիքիպահեստում

Մոզես տատ (անգլ.՝ Grandma Moses[10], իսկական անունը՝ Աննա Մարի Մոզես, ծննդյան ազգանունը՝ Ռոբերտսոն (անգլ.՝ Anna Mary Robertson Moses, սեպտեմբերի 7, 1860(1860-09-07)[1][2][3][…], Վաշինգտոն շրջան, Նյու Յորք, ԱՄՆ, Greenwich, Վաշինգտոն շրջան, Նյու Յորք, ԱՄՆ[2][4] և Greenwich, Վաշինգտոն շրջան, Նյու Յորք, ԱՄՆ[5] - դեկտեմբերի 13, 1961(1961-12-13)[1][2][3][…], Hoosick Falls, Ռենսելեր շրջան, Նյու Յորք, ԱՄՆ[2][4][5]), ամերիկացի սիրողական նկարիչ, ամերիկյան գեղանկարչական պրիմիտիվիզմի հիմնական ներկայացուցիչներից մեկը)։ Մոզեսի անունով կոչվել է խառնարան Վեներա մոլորակի վրա։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աննա Մարի Ռոբերտսոնը ծնվել է 1860 թվականի սեպտեմբերի 7-ին Նյու Յորք նահանգի Վաշինգտոն շրջանում։ Տասներկու տարեկանում սկսել է աշխատել հարուստ ընտանիքներում՝ շարունակելով այդ աշխատանքը տասնհինգ տարի[11][12]։ Վաղ մանկությունից սիրել նկարել սակայն կյանքի մեծ մասն անցկացրել է Նյու Յորք նահանգում գտնվող ագարակում՝ լինելով ագարակատիրոջ կին։ Ամուսնու՝ Թոմաս Սալմոն Մոզեսի հետ, որը վարձու աշխատող էր, ծանոթացել է քսանյոթ տարեկանում։ Սկզբում նրանք աշխատել են տարբեր ֆերմաներում, հետո գնել են իրենց սեփականը[12]։ Ունեցել է հինգ երեխա։ Չափահաս տարիքում նա զբաղել է ասեղնագործությամբ, սակայն մոտ 70 տարեկան հասակում հոդաբորբի պատճառով չի կարողացել զբաղվել դրանով։ 1927 թվականին ամուսնու մահից հետո Աննա Մոզեսը նորից սկսել է նկարել։ Սկզբում որդին նրան օգնել է վարել ֆերմայի գործերը, իսկ 1936 թվականին Աննա Մոզեսը տեղափոխվել է դստեր տուն[11]։

1938 թվականին նյույորքյան կոլեկցիոները նկատել է Աննա Մոզեսի նկարը, որը ցուցադրված էր Հուզիկ Ֆոլլս (անգլ.՝ Hoosick Falls) քաղաքում գտնվող դեղատան պատուհանին, որտեղ նա բնակվում էր։ Մեկ տարվա ընթացքում Մոզեսի նկարները սկսել են հայտնվել Նյու Յորքի Սենտ-Էթիենի պատկերասրահում և գրավել կոլեկցիոներների և արվեստասերների մեծ ուշադրությունը։ 1940-ական թվականներին Մոզեսի աշխատանքների ցուցահանդեսներ են անցկացվել եվրոպական շատ երկրներում և Ճապոնիայում։ 1941 թվականին նա ստացել է Նյու Յորքի նահանգի պետական մրցանակ, 1949 թվականին ԱՄՆ-ի նախագահ Հարի Թրումանը նրան անձամբ հանձնել է Կանանց ազգային ամերիկյան մամուլի ակումբի մրցանակը։ 1952 թվականին լույս է տեսել Աննա Մոզեսի ինքնակենսագրությունը։ 1960 թվականին, երբ նշվել է Աննա Մոզեսի ծննդյան հարյուրամյակը, նրա լուսանկարը, որը նկարել է հայտնի լուսանկարիչ Կապա Կորնելը, տեղ է գտել «Լայֆ» ամսագրի շապիկին։

Մոզես տատի ստեղծագործությունում պատկերված են գյուղական բնապատկերներ և կենցաղային տեսարաններ, հաճախ դրանք բազմաֆիգուր են և նման են մանկական նկարների։ Մոզես տատը նախընտրել է ձմեռային տեսարաններ, ամառայիններն ավելի քիչ է նկարել։ Նրա ձմեռային նկարները հիշեցնում են Պիտեր Բրեյգել Ավագի հայտնի գործերից մի քանիսը, չնայած նա երբեք չէր տեսել նրա կտավները[13]։ Մովզես տատը բեղմնավոր նկարիչ էր․ երեք տասնամյակի ընթացքում նա ստեղծել է ավելի քան 1500 նկար[14]։ Սկզբում յուրաքանչյուր նկար, կախված չափից, վաճառվել է 3-5 դոլարով։ Երբ նկարչի համբավը տարածվել է, աշխատանքի գինը բարձրացել է 8000 դոլարից մինչև 10,000 դոլար[11]։

Մոզեսի ամառային բնապատկերներից մեկը՝ «Հին գունագեղ տունը, 1862» (1942 թվականի գործ), որը ստեղծվելուց հետո հեղինակից գնվել է 10 ԱՄՆ դոլարով[15], 2004 թվականին Մեմֆիսում կայացած աճուրդում վաճառվել է60 000 դոլարով[16]։

Աննա Մերի Մոզեսը մտերիմ է եղել ամերիկացի հայտնի նկարիչ Նորման Ռոքվելի հետ։ Մոզես տատը նկարված է Ռոքվելի «Վերադարձ տուն» նկարի ձախ կողմում։ Այդ նկարը տպագրվել է The Saturday Evening Post ամսագրի շապիկին 1948 թվականի դեկտեմբերի 25-ին[17][18]։

Աննա Մոզեսի նկարները ներկայում պահվում են տարբեր թանգարաններում, այդ թվում՝ Բենինգթոնի թանգարան (Բենինգթոն, Վերմոնտ, ներառում է Մոզեսի աշխատանքների ամենամեծ հավաքածուն)[19][20], Բրուքլինի թանգարան (Նյու Յորք)[21], Ֆիջի արվեստի թանգարան (Դավենպորտ, Այովա)[22], Հիրշհորն թանգարան և քանդակների այգի (Վաշինգտոն ԿՇ[23], Լորեն Ռոջերսի արվեստի թանգարան (Լորել, Միսիսիպի)[24], Մետրոպոլիտեն թանգարան (Նյու Յորք)[25], Կանացի արվեստի ազգային թանգարան (Վաշինգտոն)[26], Ֆիլիպս հավաքածու (Վաշինգտոն)[27], Սմիթսոնյան ամերիկյան արվեստի թանգարան[28], Այովայի համալսարանի արվեստի թանգարան[29]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Grandma Moses — 2008.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Benezit Dictionary of ArtistsOUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Bass R. Moses, Grandma // Grove Art Online / J. Turner[Oxford, England], Houndmills, Basingstoke, England, New York: OUP, 2018. — ISBN 978-1-884446-05-4doi:10.1093/GAO/9781884446054.ARTICLE.T059847
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 Directory of Southern Women ArtistsThe Johnson Collection.
  6. https://nmwa.org/art/artists/grandma-moses-anna-mary-robertson-moses/
  7. https://benningtonmuseum.org/portfolio-items/grandma-moses/
  8. Czech National Authority Database
  9. 9,0 9,1 Pas L. v. Genealogics — 2003.
  10. Stein Judith (2001)։ The White-Haired Girl: A Feminist Reading: Grandma Moses in the 21st Century։ Alexandria, VA: Art Services International։ էջեր 48–63։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-04-ին։ Վերցված է 2014-09-11 
  11. 11,0 11,1 11,2 «Obituary: Grandma Moses Is Dead at 101; Primitive Artist 'Just Wore Out'»։ The New York Times։ դեկտեմբերի 14, 1961 
  12. 12,0 12,1 «Anna Mary Robertson ("Grandma") Moses Biography»։ Galerie St. Etienne։ Վերցված է օգոստոսի 30, 2014 
  13. Karal Ann Marling Designs on the Heart: The Homemade Art of Grandma Moses. — p. 102: Harvard University Press, 2006. — ISBN 978-0-674-02226-3
  14. Metropolitan Museum of Art (New York, N.Y.), Doreen Bolger, Doreen Bolger Burke (1980)։ American Paintings in the Metropolitan Museum of Art: A catalogue of works by artists born between 1846 and 1864. Vol. 3։ Metropolitan Museum of Art։ էջ 390։ ISBN 978-0-87099-244-5 
  15. Gallagher BJ (փետրվարի 11, 2014)։ It's Never Too Late to Be What You Might Have Been: A Guide to Getting the Life You Love։ Cleis Press։ էջ 105։ ISBN 978-1-936740-69-7 
  16. «1942 Grandma Moses Painting»։ PBS։ Վերցված է օգոստոսի 30, 2014 
  17. Karal Ann Marling (2006)։ Designs on the Heart: The Homemade Art of Grandma Moses։ Harvard University Press։ էջեր 189, 284։ ISBN 978-0-674-02226-3 
  18. «Norman Rockwell's Christmas Homecoming cover of the Saturday Evening Post»։ coverbrowser.com 
  19. «Museum Story»։ Bennington Museum։ Արխիվացված է օրիգինալից 2014-09-03-ին։ Վերցված է օգոստոսի 30, 2014 
  20. «Collections»։ Bennington Museum։ Արխիվացված է օրիգինալից 2016-06-24-ին։ Վերցված է օգոստոսի 30, 2014 
  21. «Anna Mary Robertson Moses»։ Brooklyn Museum։ Վերցված է օգոստոսի 30, 2014 
  22. «Artists - M - page 4»։ Figge Art Museum։ Արխիվացված է օրիգինալից 2014-09-04-ին։ Վերցված է օգոստոսի 30, 2014 
  23. «Search: Grandma Moses»։ Hirshhorn։ Արխիվացված է օրիգինալից 2020-06-15-ին։ Վերցված է օգոստոսի 30, 2014 
  24. «Search: Anna Moses»։ Lauren Rogers Museum of Art։ Վերցված է օգոստոսի 30, 2014 
  25. «Search: Grandma Moses»։ Metropolitan Museum of Art։ Վերցված է օգոստոսի 30, 2014 
  26. «Grandma Moses»։ National Museum of Women in the Arts։ Արխիվացված է օրիգինալից 2020-06-06-ին։ Վերցված է օգոստոսի 30, 2014 
  27. «Collection - Artists L-M»։ The Phillips Collection։ Արխիվացված է օրիգինալից 2015-01-12-ին։ Վերցված է օգոստոսի 30, 2014 
  28. «SAAM - Grandma Moses» 
  29. «Grandma Moses»։ University of Iowa Museum of Art։ Արխիվացված է օրիգինալից 2019-12-20-ին։ Վերցված է օգոստոսի 30, 2014 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]