Jump to content

Մհեր Մելքոնյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Մելքոնյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մհեր Մելքոնյան (այլ կիրառումներ)
Մհեր Մելքոնյան
Ծնվել էսեպտեմբերի 18, 1920(1920-09-18)[1]
ԾննդավայրՄեծ Պարնի, Ալեքսանդրապոլի գավառ, Հայաստանի Առաջին Հանրապետություն[1]
Մահացել էհուլիսի 20, 1996(1996-07-20) (75 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայաստան
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
Ազգությունհայ
ԿրթությունԵրևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտ (1942)[1]
Գիտական աստիճանտնտեսագիտության դոկտոր[1] (1977)
Մասնագիտությունանասնաբույծ, կուսակցական աշխատող և պետական ծառայող
ԱշխատավայրՀԿԿ[1] և ՀՀ գյուղատնտեսության նախարարություն[1]
ԿուսակցությունԽՄԿԿ[1]
Պարգևներ և
մրցանակներ
Լենինի շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան և Կարմիր Աստղի շքանշան
ԱնդամությունՀԽՍՀ Գերագույն խորհուրդ

Մհեր Սիմոնի Մելքոնյան (սեպտեմբերի 18, 1920(1920-09-18)[1], Մեծ Պարնի, Ալեքսանդրապոլի գավառ, Հայաստանի Առաջին Հանրապետություն[1] - հուլիսի 20, 1996(1996-07-20), Երևան, Հայաստան), հայ խորհրդային անասնաբույծ, կուսակցական ու պետական աշխատող։ Տնտեսական գիտությունների դոկտոր (1977)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտը (1942)։ Մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին (1942-1945)։ Եղել է Սպիտակի շրջսովետի գործկոմի նախագահ (1958-1959), ՀԿԿ Սիսիանի շրջկոմի առաջին քարտուղար (1959-1961)։ 1961-1972 թվականին՝ ՀԿԿ Կենտկոմի քարտուղար։ 1972 թվականից՝ ՀԽՍՀ գյուղատնտեսության մինիստրության գիտության և կադրերի պատրաստման գլխավոր վարչության պետ և նախարարիի տեղակալ։ Մելքոնյանի գիտական աշխատանքները վերաբերում են ոչխարաբուծության տնտեսության արդյունավետության բարձրացման, ինտենսիվացման, տեղաբաշխման, մասնագիտացման, արդ․ հիմքերի վրա փոխադրելու խնդիրներին։ Եղել է ՀԿԿ Կենտկոմի անդամ (1960-1972), բյուրոյի անդամ (1961-1972)։ ՀԽՍՀ 5-7-րդ գումարումների Գերագույն խորհրդի պատգամավոր։

Հեղինակ է ավելի քան 170 գիտական աշխատությունների՝ 12 գիրք, մենագրություն, դասագիրք, 11 հեղինակային արտոնագիր[2]։ ԽՄԿԿ անդամ 1945 թվականից։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարգևատրվել է Լենինի, Աշխատանքային կարմիր դրոշի և Կարմիր աստղի շքանշաններով։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Դուստր` Մագդալինա Մելքոնյան, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
  • Դուստր` Լյուդմիլա Մելքոնյան, կենսաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ
  • Որդի՝ Վահան Մելքոնյան, տնտեսական գիտությունների թեկնածու

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հուշեր, մտորումներ, Մելքոնյան Մհեր Սիմոնի, Երևան, ՀԲՀ, 1997, 204 էջ։
  • Մարքեթինգ, մենեջմենթ, Մելքոնյան, Մհեր Սիմոնի, Երևան, Ա. հ., 1993, 134 էջ։
  • Գյուղատնտեսության արտադրության կառավարման կադրերի դերը և նրանց ներկայացվող պահանջները տնտեսավարման նոր պայմաններում, Մելքոնյան Մհեր Սիմոնի, Երևան, 1991, 51 էջ։
  • Արտադրության կառավարման սոցիալ-հոգեբանական մեթոդները գյուղատնտեսական տնտեսություններում, Մելքոնյան Մհեր Սիմոնի, Երևան, 1991, 44 էջ։
  • Ոչխարաբուծության զարգացման էտապները և ինտենսիվացման ուղիները, Մելքոնյան Մհեր Սիմոնի, Երևան, «Հայաստան», 1974, 120 էջ։
  • Ոչխարաբուծություն։ Մելքոնյան Մհեր Սիմոնի, Երևան, «Հայաստան», 1969, 183 էջ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.)Երևան: 1981. — հատոր 7. — էջ 397.
  2. Daily, AZG. «ՄՀԵՐ ՍԻՄՈՆԻ ՄԵԼՔՈՆՅԱՆ». AZG Daily. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 8-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 397