Մի բաժակ թեյ (նկար)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մի բաժակ թեյ
տեսակգեղանկար
նկարիչՄերի Կեսսետ[1]
տարի1880
բարձրություն92,4 սանտիմետր[2]
լայնություն65,4 սանտիմետր[2]
ստեղծման երկիր ԱՄՆ
նյություղաներկ[1] և կտավ[1]
գտնվում էՄետրոպոլիտեն թանգարան[1]
հավաքածուՄետրոպոլիտեն թանգարան[1][3]
Ծանոթագրություններ
 The Cup of Tea, Mary Cassatt Վիքիպահեստում

«Մի բաժակ թեյ (անգլ.՝ The Cup of Tea), նկար, որ ստեղծվել է 1880-1881 թվականներին ամերիկացի նկարչուհի Մերի Կեսսետի կողմից։ Ներկայումս այն գտնվում է Նյու Յորքի Մետրոպոլիտենի հավաքածուում[4]։

19-րդ դարի վերջին Մերի Կեսսետը մեկնում է Փարիզ, որպեսզի շարունակի բնանկարչություն ուսումնասիրել։ Նա Շառլ Շապլենի սանն էր։ Նրա ստեղծագործությունների վրա մեծ ազդեցություն էր թողել Էդգար Դեգայի հետ ունեցած ընկերությունը[5]։ Վերջինիս դրդմամբ էլ նկարչուհին 1879 թվականին ուղարկում է իր աշխատանքները մյուս իմպրեսիոնիստների հետ համատեղ կազմակերպված ցուցահանդեսին։ Կեսսետը ճանաչում է գտնում «կանացի» թեմայի համար (մեկ բաժակ թեյի շուրջ հելյունով գործելիս)[5]։

Կտավը ստեղծվել է 1880-1881 թվականների ընթացքում, որի համար բնորդ է հանդիսացել նկարչուհու քույրը` Լիդիան[6][7]։ Մինչ այդ Լիդիան, ով տառապում էր երիկամների բորբոքումից, Ֆիլադելֆիայից եկել էր Փարիզ քրոջը այցելության։ Այդ ժամանակաշրջանում չամուսնացած կանայք միայնակ չէին ապրում, սակայն Լիդիայի հիվանդությունը գնալով խորանում էր, և նա չէր կարող դիմանալ ճամփորդություններին։ Ընտանիքի մյուս անդամները Փարիզ են տեղափոխվում 1880 թվականի գարնանը։ Այս շրջանում Մերի Կեսսետը հիմնականում պատկերում էր կենցաղային դրվագներ։ Լիդիան մինչև 1882 թվականը հաճախակի է դառնում քրոջ նկարների հերոսուհին[8]։

Թեյախմության ընթացքը պատկերված է իմպրեսիոնիստներին բնորոշ ձևով։ Այս ծիսակատարությունը տեղ է գտել 1880 թվականին ստեղծված մի շարք աշխատանքներում[4][9]։ Ստվերները արտացոլելու համար օգտագործվել են կոնտրաստ գույներ։

1881 թվականին Կեսսետը նկարն ուղարկում է իմպրեսիոնիստների ցուցահանդեսին, որտեղ և այն ճանաչում է ստանում քննադատների կողմից[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 http://www.metmuseum.org/collection/the-collection-online/search/10388
  2. 2,0 2,1 http://www.metmuseum.org/art/collection/search/10388
  3. http://www.metmuseum.org/art/collection/search#!/search?showOnly=highlights
  4. 4,0 4,1 4,2 «The Cup of Tea» (անգլերեն). Metropolitan Museum of Art. Վերցված է 2019 թ․ հունիսի 18-ին.
  5. 5,0 5,1 Myers, Nicole (2008-09). «Women Artists in Nineteenth-Century France» (անգլերեն). Metropolitan Museum of Art. Վերցված է 2019 թ․ հունիսի 18-ին.
  6. Parker, Josh Mary Cassatt: Paintings. — Josh Parker, 2015. — ISBN 9786050353969(չաշխատող հղում)
  7. Mathews, Nancy Mowll Mary Cassatt: A Life. — Yale University Press, 1994. — ISBN 0300164882
  8. Weinberg, Helene Barbara American Impressionism & Realism: A Landmark Exhibition from the MET, the Metropolitan Museum of Art, New York. — New York City, New York: Metropolitan Museum of Art, 2009. — ISBN 978-1-876509-99-6
  9. N.Y.), Metropolitan Museum of Art (New York American Paintings: A Catalogue of the Collection of the Metropolitan Museum of Art. — Metropolitan Museum of Art, 1965. — ISBN 9780870994395