Միքայել Փորթուգալ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Միքայել Փորթուգալ
Դիմանկար
Ծնվել է1842
ԾննդավայրՍտամբուլ, Օսմանյան կայսրություն
Մահացել էնոյեմբերի 18, 1897(1897-11-18)
Մահվան վայրՍտամբուլ, Օսմանյան կայսրություն
Քաղաքացիություն Օսմանյան կայսրություն
Մասնագիտությունհասարակական գործիչ, բանասեր և հայագետ

Միքայել Փորթուգալ (1842, Ստամբուլ, Օսմանյան կայսրություն - նոյեմբերի 18, 1897(1897-11-18), Ստամբուլ, Օսմանյան կայսրություն), հայ հասարակական գործիչ, բանասեր–հայագետ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1858 թվականին ավարտել է Փարիզի Մուրադյան վարժարանը, որտեղ նրան դասավանդել են Գ․ Այվազովսկին, Ղ. Ալիշանը և այլք։ Կրետեում ու Թուրքիայում վարել է զանազան պետական պաշտոններ (թարգմանիչ, մաքսատան վերատեսուչ, ելևմտից խորհրդական, սուլթանի անձնական գանձի նախարար և այլն)։ Հրատարակության է պատրաստել Եղիշեի «Վարդանի և հայոց պատերազմի մասին» երկի գրաբար բնագիրը, որին ուղեկցում են հեղինակի ու դստեր՝ Աշխեն Փորթուգալի, առաջաբանը, Փ․ Մ․ Փաշաի ծանոթագրությունները՝ նվիրված Եղիշեին և նրա երկի տպագրություններին ու թարգմանություններին, Հայաստանի վիճակին, պարսկերենին, պարսից կրոնին, Կովկասի պատմական աշխարհագրությանը։ Հեղինակն իր «Եղիշեի վարդապետի վասն Վարդանայ և Հայոց պատերազմի և քննադատութիւնք Միքայել Փաշայի Փորթուգալ» (1903) քննական ուսումնասիրությունում հատուկ ուշադրություն է դարձրել Վասակ Սյունու պատմական դերի գնահատմանը։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Թորոսյան Հ., Յիշատակ Միքայէլ Փորթուգալ Փաշայի կայսերական գանձապետի, Վնտ., 1898:
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միքայել Փորթուգալ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։