Միքայել Վելիկանով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Միքայել Վելիկանով
Ծնվել էհունվարի 10 (22), 1879
Կազան, Kazan Uyezd, Կազանի գուբերնիա, Ռուսական կայսրություն[1]
Մահացել էմայիսի 1, 1964(1964-05-01)[1] (85 տարեկանում)
Q4199858?, Վիբորգսկի շրջան, Լենինգրադի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունՌուսական կայսրություն
Flag of the Soviet Union (1924–1955).svg ԽՍՀՄ
Մասնագիտությունֆիզիկոս
Հաստատություն(ներ)Ուզբեկստանի ազգային համալսարան
Գործունեության ոլորտՋրաբանություն
ԱնդամակցությունԽՍՀՄ գիտությունների ակադեմիա
Ալմա մատերՍանկտ Պետերբուրգի տրանսպորտի համալսարան
Գիտական աստիճանտեխնիկական գիտությունների դոկտոր
ՊարգևներԼենինի շքանշան Կարմիր Աստղի շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան և ՌԽՖՍՀ գիտության և տեխնիկայի վաստակավոր գործիչ

Միքայել Անդրեյի Վելիկանով (հունվարի 10 (22), 1879, Կազան, Kazan Uyezd, Կազանի գուբերնիա, Ռուսական կայսրություն[1] - մայիսի 1, 1964(1964-05-01)[1], Q4199858?, Վիբորգսկի շրջան, Լենինգրադի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), հայ խորհրդային հիդրոլոգ, ցամաքի հիդրոլոգիայի հիմնադիրներից։ ԽՍՀՄ ԳԱ թղթակից, անդամ (1939 թվական)։ ՌԽՖՍՀ գիտական և տեխնիկական վաստակավոր գործիչ (1948 թվական)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է Պետերբուրգի հաղորդակցության ճանապարհների ինստիտուտը (1903 թվական)։ 1917 թվականից դասավանդել է Տոմսկի տեխնոլոգիական ինստիտուտում, 1920 թվականից՝ Մոսկվայի մարզագծային ինստիտուտի պրոֆեսոր։ 1930 թվականից Վելիկանովը գլխավորել է Մոսկվայի հիդրոօդերևութաբանական ինստիտուտի ցամաքի հիդրոլոգիայի ամբիոնը։ 1935 թվականին ԽՍՀՄ ԴԱ-ի կազմում ստեղծել է գետահունային լաբորատորիա, որը ղեկավարել է մինչև 1952 թվականը։ 1945 թվականին Մոսկվայի համալսարանում հիմնադրել է գետահունային պրոցեսների ֆիզիկայի ամբիոնը։ Վելիկանովին է պատկանում հոսքակայանների ստեղծման գաղափարը, որը լայն զարգացում է ստացել ԽՍՀՄ-ում և արտասահմանում։ Վելիկանովը սահմանել է հոսքի ստրուկտուրայի և գետահունի ձևավորման օրինաչափությունները։ Վելիկանովի «Ցամաքի հիդրոլոգիա» (1925 թվական) դասընթացում առաջինն է տվել գիտության այդ ճյուղի համակարգված շարադրանքը։ Մասնակցել է ՀԽՍՀ-ի, Անդրկովկասի, Միջին Ասիայի տարածքի ոռոգման և էներգետիկ նախագծերի փորձաքննման աշխատանքներին։

  • Պարգևատրվել է Լենինի և Աշխատանքային կարմիր դրոշի շքանշաններով։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Водный баланс суши, М., 1940.
  • Движение насосов, М., 1948.
  • Динамика пусловых потоков, т. 1-2, 3 изд., М., 1954-1955.
  • Русловый процес, М. 1958.
  • Гидрология суши, 5 изд.,1964.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Великанов Михаил Андреевич // Большая советская энциклопедия: [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 360 CC-BY-SA-icon-80x15.png