Միքայել Միքայելյան (քանդակագործ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Միքայել Միքայելյան (այլ կիրառումներ)
Միքայել Միքայելյան
Ծնվել է1879[1]
ԾննդավայրԱգարակ, Զանգեզուրի գավառ, Ելիզավետպոլի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1]
Մահացել է1943[1]
Վախճանի վայրըԹբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Ազգությունհայ
ԿրթությունՍանկտ Պետերբուրգի Շտիգլիցի անվան գեղարվեստաարդյունաբերական ակադեմիա (1897)[1] և Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիա (1900)[1]
Մասնագիտությունքանդակագործ
 Mikael Mikayelyan Վիքիպահեստում

Միքայել Հովհաննեսի Միքայելյան (1879[1], Ագարակ, Զանգեզուրի գավառ, Ելիզավետպոլի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1] - 1943[1], Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), հայ քանդակագործ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1897 թվականին սովորել է Սանկտ Պետերբուրգի Շտիգլիցի նկարչական դպրոցում, 1898-1900 թվականներին` Գեղարվեստի ակադեմիայում, 1901-1902 թվականներին` կատարելագործվել Հռոմում։

1903 թվականից ստեղծագործել է Թիֆլիսում[2]։ Քսաներորդ դարի առաջին քառորդում, Արևելյան Հայաստանում գեղանկարիչների համեմատությամբ, քանդակագործների քանակն աննշան էր։ Եվ հայկական կերպարվեստն իր զարգացման համար նպաստավոր հող էր գտել Հայաստանի սահմաններից դուրս, ամենից առաջ Թիֆլիսում, որը տասնիններորդ դարի սկզբից, նպաստել է հայկական կերպարվեստի՝ գունանկարի, գրաֆիկայի և քանդակի թեկուզ և մասնակի զարգացմանը։

Միքայել Միքայելյանը մշտապես ապրել և ստեղծագործել է Թիֆլիսում և ուսում ստանալով Հայաստանի սահմաններից հեռու, իր բախտը կապել է հայ իրականության հետ։ Դրան նպաստել է Թիֆլիսի հայկական միջավայրը, որտեղ նա շփվել է այնտեղ ապրող հայ արվեստագետների ու մտավորականության հետ։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հովհաննես Թումանյանն ու Ղազարոս Աղայանը Միքայել Միքայելյանի արվեստանոցում, 1902

Հեղինակ է հաստոցային դիմաքանդակների և ժանրային հորինվածքների՝

  • «Խաչատուր Աբովյան», դիմաքանդակ, գիպս
  • «Միքայել Նալբանդյան», դիմաքանդակ, գիպս
  • «Րաֆֆի», դիմաքանդակ, գիպս
  • «Ազատ Շերենց», դիմաքանդակ, գիպս
  • «Ղազարոս Աղայան», դիմաքանդակ, գիպս
  • «Սիրանույշ», դիմաքանդակ, գիպս
  • «Բեռնակիրը», 1903, գիպս
  • «Կուժը կոտրած աղջիկը», 1906, գիպս
  • «Ժամհար Սաքանը», 1903, բրոնզ, ՀԱՊ։ Փոքր չափի արձանիկ է, ներկայացնում է Շուշիի եկեղեցու ժամկոչին։ Նա հանդարտ է, ծանրաբարո, դանդաղաշարժ, աշխուժությունը կորցրած, ինչպես իր տարիքի մարդիկ, նահապետական, շուշեցու տարազով՝ երկար արխալուղ, արծաթյա գոտի, անբաժան ձեռնափայտով։ Մշակման ռեալիստական մեթոդը մնում է բնորոշ և այս գործին։
  • «Ասեղ թելող պառավը», 1906, գիպս, ՀԱՊ
  • «Աղջկա գլուխ», 1915, բրոնզ, ՀԱՊ

Մասնակցել է Թիֆլիսի Հայ արվեստագետների միության հիմնադրմանը (1916) և ցուցահանդեսներին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.)Երևան: 1981. — հատոր 7. — էջ 625.
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միքայել Միքայելյան (քանդակագործ)» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 625