Միքայել Հովհաննիսյան (գեղանկարիչ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Միքայել Հովհաննիսյան (այլ կիրառումներ)
Միքայել Հովհաննիսյան
Ի ծնե Միքայել Արարատի Հովհաննիսյան
Ծնվել է 1938, օգոստոսի 26
Ծննդավայր գ․ Արամուս, Կոտայքի մարզ
Ազգություն հայ
Քաղաքացիություն Flag of Armenia.svg Հայաստան
Կրթություն Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջ և Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ
Մասնագիտություն նկարիչ

Միքայել Արարատի Հովհաննիսյան (ծնվ․` 1938, օգոստոսի 26, գ․ Արամուս, Կոտայքի մարզ), հայ գեղանկարիչ, մանկավարժ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է Երևանի գեղարվեստի ուսումնարանը (1958), Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի գեղանկարչության բաժինը (1965)։ 1965-1997 թթ. դասավանդել է Երևանի գեղարվեստի ուսումնարանում և Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտում։

1979 թվականին, նկարիչներ Անատոլի Գրիգորյանի և Զուլում Գրիգորյանի համահեղինակությամբ, ձևավորել է Սարդարապատի ազգագրական թանգարանի նիստերի դահլիճը։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հովհաննիսյանի ստեղծագործություններին բնորոշ են հոգեբանական լարվածությունը և կերպարային հավաստիությունը.

  • Մոր դիմանկար, 1981
  • Սեդայի դիմանկար, 1986
  • «Զոհվածների հիշատակին» հորինվածք, 1982
  • «Լուսաբաց» հորինվածք, 1986

1970-ական թվականներից Հովհաննիսյանի արվեստում ի հայտ են գալիս մարդու և առարկայական աշխարհի էքսպրեսիվ վերացարկման նշանային իմաստավորումներ.

  • «Հորդորանք», 1972
  • «Պար», 1973
  • «Զբոսանք», 1974
  • «Քնած կինը», 1980

Ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1962-ից մասնակցում է հանրապետական, միութենական և միջազգային ցուցահանդեսների

Անհատական՝

Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png