Միքայել Կարապետյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Միքայել Կարապետյան
Ազգությունհայ
Մասնագիտությունհեղափոխական
Քաղաքական կուսակցությունԽՄԿԿ

Կարապետյան Միքայել Իվանի, պրոֆեսիոնալ հեղափոխական, իրավաբան, ԽՄԿԿ անդամ 1909 թվականից։ Հեղափոխական գործունեության մեջ ներգրավվել է 1904 թվականից։ 1910 թվականին տեղափոխվել է Կիև, որտեղ ձերբակալվել է և 2 տարով աքսորվել Վոլոգդայի նահանգ։ 1914 թվականին, Զափարիձեի, Բորյանի և այլոց հետ, մասնակցել է Թիֆլիսի բոլշևիկյան կազմակերպության աշխատանքներին։ 1915 թվականին ձերբակալվել և աքսորվել է Աստրախան։

Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո աշխատել է Մոսկվայի սովետին կից հետաքննության հանձնաժողովում և զինվորական տրիբունալում։ 1922 թվականին եղել է ԽՍՀՄ հյուպատոսը Թուրքիայում։ 1924 թվականից գիտական աշխատանք է կատարել սովետական շինարարության ինստիտուտում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 308 CC-BY-SA-icon-80x15.png