Միր Սայիդ Ալի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Միր Սեիդ Ալիից)
Միր Սայիդ Ալի
Ծնվել է1510-ականներ
ԾննդավայրԹավրիզ, Իրան
Վախճանվել է1572[1][2]
Մահվան վայրԱգրա
ՔաղաքացիությունԻրան
Մասնագիտություննկարիչ
ՀայրՄիր Մուսավիր
 Mir Sayyid Ali Վիքիպահեստում

Միր Սայիդ Ալին (1510-ականներ, Թավրիզ, Իրան - 1572[1][2], Ագրա), XVI դարի պարսիկ մանրանկարիչ, Թավրիզի մանրանկարչության դպրոցի ներկայացուցիչ։

Սովորել է հոր՝ գեղանկարիչ Միր Մուսսավիրի և Բեհզադի մոտ։ Թավրիզում զարդանկարած ստեղծագործություններին (Նիզամու «Խամ-սեի» նկարազարդումները, ձեռագիրը թվագրված է՝ 1539-1543 թթ., Բրիտանական թանգարան, Լոնդոն) բնորոշ են բազմաֆիգուր կոմպոզիցիաները, գունաբծերի հնչուն ներդաշնակությունը։ 1555 թվականից Միր Սեիդ Ալին ապրել է Հնդկաստանում, ուր դարձել է պալատական առաջատար նկարիչ և մողոլյան մանրանկարչության դպրոցի հիմնադիրներից։ Այս շրջանի հանրահայտ ստեղծագործություններից է «Խամզա-նամե» (1564-1579 թթ., նկարազարդումները գտնվում են ԱՄՆ-ի, Շվեյցարիայի և այլ երկրների մասնավոր հավաքածուներում) ձեռագրի նկարազարդումները։

Նկարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միր Սայիդ Ալի» հոդվածին։