Jump to content

Միր Սայիդ Ալի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Միր Սայիդ Ալի
Ծնվել էմոտ 1510[1]
ԾննդավայրԹավրիզ, Իրան
Վախճանվել է1572[2][3]
Մահվան վայրԱգրա, Մեծ Մողոլների կայսրություն
ՔաղաքացիությունԻրան
Մասնագիտություննկարիչ և մանրանկարիչ
ՀայրՄիր Մուսավիր
 Mir Sayyid Ali Վիքիպահեստում

Միր Սայիդ Ալին (մոտ 1510[1], Թավրիզ, Իրան - 1572[2][3], Ագրա, Մեծ Մողոլների կայսրություն), XVI դարի պարսիկ մանրանկարիչ, Թավրիզի մանրանկարչության դպրոցի ներկայացուցիչ։

Սովորել է հոր՝ գեղանկարիչ Միր Մուսսավիրի և Բեհզադի մոտ։ Թավրիզում զարդանկարած ստեղծագործություններին (Նիզամու «Խամ-սեի» նկարազարդումները, ձեռագիրը թվագրված է՝ 1539-1543 թթ., Բրիտանական թանգարան, Լոնդոն) բնորոշ են բազմաֆիգուր կոմպոզիցիաները, գունաբծերի հնչուն ներդաշնակությունը։ 1555 թվականից Միր Սեիդ Ալին ապրել է Հնդկաստանում, ուր դարձել է պալատական առաջատար նկարիչ և մողոլյան մանրանկարչության դպրոցի հիմնադիրներից։ Այս շրջանի հանրահայտ ստեղծագործություններից է «Խամզա-նամե» (1564-1579 թթ., նկարազարդումները գտնվում են ԱՄՆ-ի, Շվեյցարիայի և այլ երկրների մասնավոր հավաքածուներում) ձեռագրի նկարազարդումները։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միր Սայիդ Ալի» հոդվածին։