Jump to content

Միջանկյալ կուլտուրաներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
ցորեն
լոբի
կաղամբ
կարտոֆիլ

Միջանկյալ կուլտուրաներ, նույն հողամասում վեգետացիայի շրջանում բերքահավաքից հետո մինչև հաջորդ կուլտուրայի ցանքն աճեցվող բույսեր։ Միջանկյալ կուլտուրաների ցանքով մեկ վեգետացիայի ընթացքում կարելի է ստանալ երկու բերք։ Պայմանականորեն բաժանվում են ենթացանքային, հետհնձյա, խոզանացան և ձմեռող խմբերի։ Ենթացանքային բույսերից աշնանացան ցորենի հետ մշակվում են սերադելան, լուպինը, աշնանացան վիկը, ոլոռ-արևածաղկի խառնուրդը, աշնանացան հլածուկը, գազարը, սուդանի խոտը։ Հետհնձյա և խոզանացան բույսերից Արարատյան դաշտում աշնանացան ցորենի ու գարու, վաղահաս կարտոֆիլի և կաղամբի բերքահավաքից հետո մշակվում են եգիպտացորեն (կանաչ զանգվածի համար), կերի ու շաքարի ճակնդեղ, լոբի, վարունգ։ Ձմեռող Միջանկյալ կուլտուրաներից են ոլոռը, ձմեռող թավոտ վիկը և աշնանացան աշորան (խառը ցանք)։ Ձմեռող Միջանկյալ կուլտուրաները ցանում են սեպտեմբերի առաջին կեսերին, գարնան սկզբին՝ կանաչ կեր ստանալու համար։ Ա․ Մաթևոսյան

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 583