Սրտամկանի բորբոքում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Միոկարդիտից)
Սրտամկանի բորբոքում
Տեսակհիվանդության կարգ և ախտանիշ կամ նշան
Բժշկական մասնագիտությունսրտաբանություն
 Myocarditis Վիքիպահեստում

Միոկարդիտ, հայտնի է նաև որպես բորբոքային կարդիոմիոպաթիա, սրտամկանի բորբոքում[1]։ Ախտանիշերը ներառում են հևոց, ցավ կրծքավանդակում, ֆիզիկական ակտիվության սահմանափակում և սրտի անկանոն աշխատանք[1]։ Գանգատները կարող են ձգվել մի քանի ժամից մինչև օրեր[1]։ Բարդությունները ներառում են սրտային անբավարարություն, որպես հետևանք դիլատացիոն կարդիոմիոպաթիայի և սրտի կանգ[1]։

Միոկարդիտների հիմնական պատճառային գործոնը վիրուսային վարակներն են[1]։ Այլ պատճառներն են բակտերիալ վարակները, որոշ դեղամիջոցներ, տոքսիններ և մի շարք աուտոիմուն հիվանդություններ[1][2]։ Ախտորոշումը հիմնվում է էլեկտրասրտագրության (ԷՍԳ), արյան մեջ տրոպոնինի բարձր մակարդակի, սրտի ՄՌՇ հետազոտության և երբեմն սրտամկանի բիոպսիայի արդյունքների վրա[1][2]։ Էխոսրտագրության դերը կարևորվում է այլ պատճառային գործոնների, օրինակ՝ սրտի փականային հիվանդությունների բացառման մեջ[2]։

Բուժումը կախված է հիվանդության ծանրությունից և պատճառային գործոնից[1][2]։ Բուժման սխեմայում հիմնականում ներառված են ԱՓՖ պաշարիչներ, բետա պաշարիչներ և միզամուղներ[1][2]։ Ապաքինման ընթացքում խորհուրդ է տրվում խուսափել ֆիզիկական ակտիվությունից[1][2]։ Որոշ դեպքերում արդյունավետ են կորտիկոստերոիդների և ներերակային իմունոգլոբուլինների օգտագործումը[1][2]։ Ծանր դեպքերում անհրաժեշտություն է առաջանում տեղադրել իմպլանտացվող սրտային դեֆիբրիլիատոր, կամ կատարել սրտի փոխպատվաստում[1][2]։

2013 թվականին գրանցվել է սուր միոկարդիտի շուրջ 1.5 միլիոն դեպք[3]։ Հիվանդությունը ախտահարում է բոլոր տարիքային խմբերը, բայց հիմնականում հանդիպում է երիտասարդների մոտ[4]։ Առավել հաճախ հիվանդանում են տղամարդիկ[1]։ Հիվանդությունը հիմնականում ընթանում է թեթև ձևով[2]։ 2015 թվականին կարդիոմիոպաթիաներից, այդ թվում միոկարդիտներից մահացությունը աճել է կազմելով 354.000 ի համեմատ 1990թվականի 294.000 ցուցանիշի[5][6]։ Հիվանդությունը առաջին անգամ նկարագրվել է 1800֊ական թվականներին[7]։

Ախտանշաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Միոկարդիտի ժամանակ դիտվող կլինիկական նշանները տարբեր են և կախված են առկա բորբոքային պրոցեսից և դրա հետևանքով զարգացող սրտամկանի թուլությունից։ Դիտվող ախտանշաններն են[8]

  • Ցավ կրծքավանդակում (հաճախ նկարագրվում է որպես դաշույնի հարված հիշեցնող ցավ),
  • Քրոնիկ սրտային անբավարարություն (դիտվում են այտուցներ, հևոց, կանգային լյարդ),
  • Սրտխփոց (սրտի ռիթմի խանգարման հետևանքով),
  • Հանկարծամահություն (երիտասարդների մոտ հանկարծամահությունների 20%֊ից ավելին միոկարդիտների հետևանքով է)[9],
  • Տենդ (հատկապես ինֆեկցիոն ծագման, օրինակ՝ ռեվմատիկ տենդ),
  • Հիվանդության սիմպտոմները երեխաների մոտ ոչ սպեցիֆիկ են․ ընդհանուր թուլություն, ախորժակի վատացում,ցավեր որովայնում և քրոնիկ հազ։ Հիվանդության ուշ փուլերում դիտվում են շնչառական նշաններ այդ թվում դժվարաշնչություն, որը հաճախ սխալմամբ ախտորոշվում է որպես բրոնխիալ ասթմա։

Քանի որ միոկարդիտները հիմնականում վիրուսային ծագման են հիվանդները անամնեզում նկարագրում են նախորդող վիրուսային ինֆեկցիայի կլինիկան․ տենդ, ցան, փորլուծություն, հոդացավեր և շուտ հոգնածություն։ Միոկարդիտները հաճախ զուգակցվում են պերիկարդիտներով՝ դրսևորելով երկու հիվանդություններին բնորոշ կլինիկական նշաններ։

Պատճառներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկարագրված են միոկարդիտ առաջացնող շարք գործոններ, բայց երբեմն հանդիպում են դեպքեր, որոնց պատճառը հայտնաբերել չի հաջողվում։ Եվրոպայում և Հյուսիսային Ամերիկայում հիվանդացության հիմնական պատճառը վիրուսներն են։ Համաշխարհային տվյալներով ամենահաճախ հանդիպող պատճառային գործոնը Չագասի հիվանդությունն է, այն էնդեմիկ հիվանդություն է Կենտրոնական և Հարավային Ամերիկաներում, հարուցիչը Trypanosoma cruzi տեսակի նախակենդանին է[8]։ Հիմնական պատճառային գորրծոնները ներկայացված են ստորև․ մասնավորապես նախակենդանիներ, սնկեր, մակաբույծներ, ալերգիկ գործոններ,աուտոիմուն հիվանդություններ և դեղամիջոցներ( հիմնականում առաջացնում են էուզինոֆիլային միոկարդիտ)։

Վարակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բակտերիալ միոկարդիտները հիմնականում ախտահարում են իմունոդեֆիցիտ ունեցող անհատներին։

Տոքսիններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Թմրանյութեր, ալկոհոլ, անտրացիկլիններ, մի շարք քիմեոթերապևտիկ և հակափսիխոտիկ դեղամիջոցներ․օր Կլոզապին, Մեֆեդրոն[11]։

Իմունոլոգիական[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիզիկական գործոններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Էլեկտրական հոսանք, հիպերպիռեքսիա և ռադիացիա։

Մեխանիզմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Միոկարդիտների հիմնական ձևերի դեպքում առկա է սրտամկանի ինֆիլտրացիա արյան պրո-բորբոքային բջիջների 1-ից ավելի տեսակներով, այդ թվում լիմֆոցիտներ, մակրոֆագեր, NK բջիջներ։ Էոզինոֆիլային միոկարդիտը հիվանդության տարատեսակ է, որի դեպքում սրտամկանը ինֆիլտրացվում է էոզինոֆիլներով։ Կարևոր է էոզինոֆիլային միոկարդիտների վաղ տարբերակումը, քանի որ դրանց պատճառագիտությունը և բուժումը ևս տարբերվում է[12][13]։

Ախտորոշում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դիֆուզ ST սեգմենտի բարձրացում միոկարդիտով և պերիկարդիտով ախտահարված երիտասարդի մոտ։
Էնդոմիոկարդիալ բիոպսիայի նմուշ հարուստ էոզինոֆիլային ինֆիլտրացիայով ( ներկված է հեմատոքսիլին էոզինով

Միոկարդիտներ բնորոշումը վերաբերում է այն պրոցեսներին որոնց հիմքում ընկած են սրտամկանի առաջնային բորբոքումը և վնասումը։ Այն դեպքերը, երբ սրտամկանի բորբոքումը հետևանք է այլ ախտաբանական պրոցեսի և զարգացել է երկրորդային մեխանիզմով (օր․՝ Սրտամկանի ինֆարկտ) չի դրվում միոկարդիտ ախտորոշումը[14][15]։

Միոկարդի բորբոքային ախտահարում կարող ենք ենթադրել հիմնվելով էլեկտրոսրտագրության (ԷՍԳ) արդյունքների, բարձրացած C-ռեակտիվ սպիտակուցի և կամ Էրիթրոցիտների նստեցման արագության և շիճուկում IgM-ի բարձր մակարդակի վրա։ Սրտամկանի վնասման մարկերները (տրոպոնին,կրեատին կինազա) բարձրացած են[8]։

Դիտվող ԷՍԳ փոփոխություններն են T ատամիկի դիֆուզ ինվերսիա, ST սեգմենտի թամբաձև բարձրացում (այս նշանները դիտվում են նաև պերիկարդիտների ժամանակ)[8]։

Ախտորոշման ոսկե ստանդարտ է համարվում միոկարդի բիոպսիան, որը իրականացվում է անգիոգրաֆիայի հսկողության տակ։ Հետազոտության նպատակով միոկարդից և էնդոկարդից վերցվում են փոքր կտորներ, որոնք ուսումնասիրվում են պաթոլոգի կողմից լուսային մանրադիտակով․ անհրաժեշտության դեպքում իրականացվում է նաև իմունոքիմիական հետազոտություն և ներկման հատուկ մեթոդներ։ Միոկարդիտի հիստոպաթոլոգիկան բնորոշիչներն են սրտամկանի ինտերստիցիումի արտահայտված այտուցը և լիմֆոցիտներով և մակրոֆագերով հարուստ բորբոքային ինֆիլտրատի արկայությունը։ Միոցիտների քայքայումով է բացատրվում սրտամկանի կծկողականության անկումը[8]։

Միոկարդիտների արդյունավետ ախտորոշիչ մեթոդ է սրտի մագնիսառեզոնանսային շերտագրումը (ՄՌՇ), որը վիզուալիզացնում է սրտում բորբոքային պրոցեսը[16]։ Վերջերս լույս է տեսել ՄՌՇ հետազոտությամբ միոկարդիտներ ախտորոշելու հիմնական չափորոշիչները[17]։

Բուժում[խմբագրել | խմբագրել կոդը]

Միոկարդիտների մեծ մասի դեպքում բուժումը սիմպտոմատիկ է[20]։ Սուր փուլում ցուցված է անկողնային ռեժիմ։

Դեղորայք[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտահայտված ախտանիշների դեպքում կարող են նշանակվել դիգոքսին և դիուրետիկներ։ Սրտամկանի կծկողականության միջին և ծանր աստիճանի խանգարումների դեպքում օգտագործում ենք ինոտրոպ դեղամիջոցներ ինչպես օրինակ միլրինոն, որը օգտագործվում է սուր փուլում, իսկ հետագա բուժումը շարունակվում է ԱՓՖ պաշարիչներով։

Մի շարք կլինիկական դեպքերի ուսումնասիրումը և ռանդոմիզացված հետազոտությունների արդյունքները փաստում են համակարգային կորտիկոստերոիդների դրական ազդեցությունը միոկարդիտով հիվանդների մոտ[21]։

Վիրաբուժություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Այն հիվանդների մոտ ովքեր չեն արձագանքում ստանդարտ բուժմանը, ցուցված է սրտի տրանսպլանտացիա[21]։

Այլընտրանքային բժշկություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հետազոտությունները չեն հայտնաբերել որևէ դրական արդյունք միոկարդիտով հիվանդների մոտ բուսական դեղամիջոցներ օգտագործելու ժամանակ[22]։

Էպիդեմիոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Միոկարդիտով հիվանդացության ճշգրիտ տվյալներ հայտնի չեն։ Սակայն դիահերձումների տվյալների վերլուծություններով 1-9% հերձվածների մոտ առկա է եղել սրտամկանի բորբոքում։ Երիտասարդների մոտ հանկարծամահությունների 20%֊ից ավելիի պատճառը միոկարդիտներն են[8]։

Դարձյալ ըստ հերձումների տվյալների ՄԻԱՎ դրական հիվանդների մոտ միոկարդիտները ամենահաճախ հանդիպող սրտային պաթոլոգիան են, ավելի քան 50% հանդիպման հաճախությամբ[23]։

Պատմական ակնարկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Միոկարդիտի կլինիկական դեպքեր նկարագրվել են դեռևս 1600-ական[24] թվականներին, բայց «միոկարդիտ» տերմինը և ենթադրությունը սրտամկանի բորբոքային ախտահարման վերաբերյալ առաջին անգամ ներկայացվել է գերմանացի բժիշկ Յոզեֆ Ֆրիդրիխ Սոբերնհայմի կողմից 1837 թվականին[25]։ Չնայած միոկարդիտները կլինիկորեն և պաթոլոգիորեն ձևակերպված են որպես սրտամկանի բորբոքային ախտահարում, այնուամենայնիվ դրա սահմանումը, դասակարգումը, ախտորոշման և բուժման մեթոդները շարունակում են մնալ հակասությունների առարկա։ Էնդոմիոկարդիալ բիոպսիան օգնում է առավել հստակ ճշգրտել և հասկանալ միոկարդիտների առաջացման կլինիկոպաթոլոգիական մեխանիզմները և մշակել հետագա վարման պլան[26]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 Cooper LT, Jr (2009 թ․ ապրիլի 9). «Myocarditis». The New England Journal of Medicine. 360 (15): 1526–38. doi:10.1056/nejmra0800028. PMID 19357408.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 2,8 Kindermann, I; Barth, C; Mahfoud, F; Ukena, C; Lenski, M; Yilmaz, A; Klingel, K; Kandolf, R; Sechtem, U; Cooper, LT; Böhm, M (2012 թ․ փետրվարի 28). «Update on myocarditis». Journal of the American College of Cardiology. 59 (9): 779–92. doi:10.1016/j.jacc.2011.09.074. PMID 22361396.
  3. Global Burden of Disease Study 2013, Collaborators (2015 թ․ օգոստոսի 22). «Global, regional, and national incidence, prevalence, and years lived with disability for 301 acute and chronic diseases and injuries in 188 countries, 1990-2013: a systematic analysis for the Global Burden of Disease Study 2013». Lancet. 386 (9995): 743–800. doi:10.1016/s0140-6736(15)60692-4. PMC 4561509. PMID 26063472. {{cite journal}}: |first1= has generic name (օգնություն)CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  4. Willis, Monte; Homeister, Jonathon W.; Stone, James R. (2013). Cellular and Molecular Pathobiology of Cardiovascular Disease (անգլերեն). Academic Press. էջ 135. ISBN 9780124055254. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 5-ին.
  5. GBD 2013 Mortality and Causes of Death, Collaborators (2014 թ․ դեկտեմբերի 17). «Global, regional, and national age-sex specific all-cause and cause-specific mortality for 240 causes of death, 1990-2013: a systematic analysis for the Global Burden of Disease Study 2013». Lancet. 385 (9963): 117–71. doi:10.1016/S0140-6736(14)61682-2. PMC 4340604. PMID 25530442. {{cite journal}}: |first1= has generic name (օգնություն)CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  6. GBD 2015 Mortality and Causes of Death, Collaborators. (2016 թ․ հոկտեմբերի 8). «Global, regional, and national life expectancy, all-cause mortality, and cause-specific mortality for 249 causes of death, 1980-2015: a systematic analysis for the Global Burden of Disease Study 2015». Lancet. 388 (10053): 1459–1544. doi:10.1016/s0140-6736(16)31012-1. PMC 5388903. PMID 27733281. {{cite journal}}: |first1= has generic name (օգնություն)CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  7. Cunha, Burke A. (2009). Infectious Diseases in Critical Care Medicine (անգլերեն). CRC Press. էջ 263. ISBN 9781420019605. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 5-ին.
  8. 8,0 8,1 8,2 8,3 8,4 8,5 Feldman AM, McNamara D (2000 թ․ նոյեմբեր). «Myocarditis». N. Engl. J. Med. 343 (19): 1388–98. doi:10.1056/NEJM200011093431908. PMID 11070105.
  9. Eckart RE, Scoville SL, Campbell CL, և այլք: (2004 թ․ դեկտեմբեր). «Sudden death in young adults: a 25-year review of autopsies in military recruits». Ann. Intern. Med. 141 (11): 829–34. doi:10.7326/0003-4819-141-11-200412070-00005. PMID 15583223. Արխիվացված օրիգինալից 2008 թ․ հուլիսի 6-ին.
  10. Sheppard, Mary (2011). Practical Cardiovascular Pathology, 2nd edition (անգլերեն). CRC Press. էջ 197. ISBN 9780340981931.
  11. Nicholson PJ, Quinn MJ, Dodd JD (2010 թ․ դեկտեմբեր). «Headshop heartache: acute mephedrone 'meow' myocarditis». Heart. 96 (24): 2051–2. doi:10.1136/hrt.2010.209338. PMID 21062771.
  12. Séguéla PE, Iriart X, Acar P, Montaudon M, Roudaut R, Thambo JB (2015). «Eosinophilic cardiac disease: Molecular, clinical and imaging aspects». Archives of Cardiovascular Diseases. 108 (4): 258–68. doi:10.1016/j.acvd.2015.01.006. PMID 25858537.
  13. Rose NR (2016). «Viral myocarditis». Current Opinion in Rheumatology. 28 (4): 383–9. doi:10.1097/BOR.0000000000000303. PMC 4948180. PMID 27166925.
  14. Kumar, Vinay; Abbas, Abul K.; Fausto, Nelson; & Mitchell, Richard N. (2007). Robbins Basic Pathology (8th ed.). Saunders Elsevier. pp. 414-416 978-1-4160-2973-1
  15. Kenneth L. Baughman, Special Report: Diagnosis of Myocarditis; Death of Dallas Criteria. Circulation. 2006;113:593-595 Արխիվացված 2009-07-20 Wayback Machine
  16. Skouri HN, Dec GW, Friedrich MG, Cooper LT (2006). «Noninvasive imaging in myocarditis». J. Am. Coll. Cardiol. 48 (10): 2085–93. doi:10.1016/j.jacc.2006.08.017. PMID 17112998.
  17. Friedrich MG, Sechtem U, Schulz-Menger J, Holmvang G, Alakija P, Cooper LT, White JA, Abdel-Aty H, Gutberlet M, Prasad S, Aletras AH, Laissy JP, Paterson I, Filipchuk NG, Kumar A, Pauschinger M, Liu P (2009). «Cardiovascular Magnetic Resonance in Myocarditis: A JACC White Paper». J. Am. Coll. Cardiol. 53 (17): 1475–87. doi:10.1016/j.jacc.2009.02.007. PMC 2743893. PMID 19389557.
  18. «UOTW #7 - Ultrasound of the Week». Ultrasound of the Week. հունիսի 30, 2014. Արխիվացված է օրիգինալից մայիսի 8, 2017-ին. Վերցված է մայիսի 27, 2017-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  19. 19,0 19,1 «UOTW #7 - Ultrasound of the Week». Ultrasound of the Week. հունիսի 30, 2014. Արխիվացված է օրիգինալից մայիսի 8, 2017-ին. Վերցված է մայիսի 27, 2017-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  20. Hia, CP; Yip, WC; Tai, BC; Quek, SC (2004 թ․ հունիս). «Immunosuppressive therapy in acute myocarditis: an 18 year systematic review». Archives of Disease in Childhood. 89 (6): 580–4. doi:10.1136/adc.2003.034686. PMC 1719952. PMID 15155409.
  21. 21,0 21,1 Aziz, KU; Patel, N; Sadullah, T; Tasneem, H; Thawerani, H; Talpur, S (2010 թ․ հոկտեմբեր). «Acute viral myocarditis: role of immunosuppression: a prospective randomised study». Cardiology in the young. 20 (5): 509–15. doi:10.1017/S1047951110000594. PMID 20584348.
  22. Liu, ZL; Liu, ZJ; Liu, JP; Kwong, JS (2013 թ․ օգոստոսի 28). «Herbal medicines for viral myocarditis». The Cochrane Database of Systematic Reviews. 8 (8): CD003711. doi:10.1002/14651858.CD003711.pub5. PMC 3155696. PMID 23986406.
  23. Cooper LT (2009 թ․ ապրիլ). «Myocarditis». N. Engl. J. Med. 360 (15): 1526–35. doi:10.1056/NEJMra0800028. PMID 19357408. Արխիվացված օրիգինալից 2009 թ․ ապրիլի 12-ին.
  24. P. Schölmerich. (1983.) "Myocarditis — Cardiomyopathy Historic Survey and Definition", International Boehringer Mannheim Symposia, 1:5.
  25. Joseph Friedrich Sobernheim. (1837.) Praktische Diagnostik der inneren Krankheiten mit vorzueglicher Ruecksicht auf pathologische Anatomic. Hirschwald, Berlin, 117.
  26. Jared W. Magnani; G. William Dec. (2006.) "Myocarditis" Արխիվացված 2013-12-16 Wayback Machine, Circulation, 113:876-890.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սրտամկանի բորբոքում» հոդվածին։