Սրտի փոխպատվաստում
Սրտի փոխպատվաստում, վիրաբուժական վիրահատություն` հիվանդի սրտի փոխարինում դոնորի սրտի հետ։ Նշանակված է սրտի ծանր հիվանդությունների ժամանակ, երբ այլ վիրահատական միջամտությունները կլինեն ոչ արդյունավետ, և մարդու կյանքը կենթարկվի ռիսկի, առանց փոխպատվաստման հնարավոր է հիվանդի սրտի կանգ։ Գոյություն ունի փոխպատվաստման երկու եղանակ` օրթոպեդիկ փոխպատվաստում և հետերոտոպիկ փոխպատվաստում։ Առաջինի ժամանակ սիրտն ամբողջությամբ հեռացվում է, իսկ երկրորդի ժամանակ` ոչ։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Առաջին փոխպատվաստումը կատարվել է 1964 թվականին Դժեմ Խարդի կողմից՝ մարդու սիրտը փոխարինելով շիմպանզեի սրտով, այդ ժամանակ հիվանդը ապրել է ընդամենը մեկուկես ժամ։ Առաջին հաջողված սրտի փոխպատվաստումը տեղի է ունեցել 1967 թվականի դեկտեմբերի 3-ին Բարնարդ Կրիստիանի կողմից Հարավային Աֆրիկայի Հանրապետությունում[1]։ Վիրահատությունը տեղի է ունեցել Քեյփթաունի հոսպիտալում։ 25-ամյա Դենիս Դարալի սիրտը, ով մահացել էր ավտովթարից, փոխպատվաստվել է 55-ամյա Լուիս Վասկանսկին, ով տառապում էր սրտի անբուժելի հիվանդությամբ։ Չնայած նրան, որ վիրահատությունը կատարվել է անթերի, Վասկանսկին ապրել է ընդամենը 18 տարի և մահացավ երկկողմանի թոքաբորբից[2]։ Տոն Խյուիզմը համարվում է միջազգային ռեկորդակիր, ով փոխպատվաստված սրտով ապրեց 31 տարի և մահացավ մաշկի քաղցկեղից[3]։ Արհեստական կամ կենդանու սրտով կատարված փոխպատվաստումներն այդքան էլ հաջողված չեն, քան մարդու սրտով կատարված վիրահատությունները։
Վիրաբուժական տեխնիկա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ներկայումս մշակվել է բազմաթիվ փոխպատվաստման մեթոդներ, բայց լայն տարածում են ստացել ընդամենը երկուսը՝ բիատրալ (երկնախափորոքային), որ մշակվել է Ռիչարդ Լոուերի և Շամվեե Նորմանի կողմից և կիրառվել 1967 թվականին Կ. Բառներդոյի կողմից, ենթադրաբար դոնորի սրտի միացումը հիվանդի աջ և ձախ նախասրտերին։ Ենթադրվում է, որ փոխպատվասման բիատրալ մեթոդն ավելի արդյունավետ է, քանի որ քչացնում է սրտի կյանքի ռիսկերը փոխպատվաստումից հետո[4]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Барнард К.Н. Пересадка сердца человеку: предварительное сообщение об успешной операции, проведенной в Госпитале Гроот Шур, Кейптаун. S. Afr. Med. J. 1967;41(48):1271-4». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 25-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 1-ին.
- ↑ В.И. Кристиан Барнард (1922–2001) и его путь к пересадке сердца. Патология кровообращения и кардиохирургия. 2017;21(3S):92-100.(չաշխատող հղում)
- ↑ Елена Ионова. Американец прожил с донорским сердцем 31 год и умер… от рака кожи
- ↑ SA Taking heart--cardiac transplantation past, present, and future(չաշխատող հղում)
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Бураковский В. И., Фролова М. А., Фальковский Г. Э. Пересадка сердца: вопросы клиники и теории. Тбилиси: Сабчота Сакартвело, 1977, — 236 с.
- Готье С. В., Шевченко А. О., Кормер А. Я. и др. Три десятилетия трансплантации сердца в ФНЦТИО имени академика В.И. Шумакова: отдаленные результаты
- Барбухатти К.О., Космачева Е.Д., Кижватова Н.В. и др. Первый опыт трансплантации сердца в Краснодарском крае Արխիվացված 2013-01-26 Wayback Machine
- Барбухатти К.О., Белаш С.А., Болдырев С.Ю., Якуба И.И., Скопец А.А., Порханов В.А. Трансплантация сердца на Кубани: Трёхлетний опыт одного центра Արխիվացված 2013-12-17 Wayback Machine