Jump to content

Միշել Մոսեսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Միշել Մոսեսյան
ֆր.՝ Michel Mossessian
Ի ծնեՄիշել Մոսեսյան
Ծնվել է1959 նոյեմբերի 11
ԾննդավայրՓարիզ, Ֆրանսիա
Ազգությունֆրանսահայ
Ճյուղ(եր)ճարտարապետություն
Գործունեությունճարտարապետ
ԿրթությունՓարիզի Գեղեցիկ արվեստների ազգային բարձրագույն դպրոց, Քուփեր Յունիոն, Հարվարդի դիզայնի բարձրագույն դպրոց և Հարվարդի համալսարան
ԱշխատավայրSkidmore, Owings & Merrill?
Պարգևներ
 Michel Mossessian Վիքիպահեստում

Միշել Մոսեսյան (նոյեմբերի 11, 1959(1959-11-11)[1], Փարիզ, Ֆրանսիա), ֆրանսահայ ճարտարապետ, Բրիտական ճարտարապետական թագավորական ինստիտուտի անդամ, լիցենզավորված ճարտարապետ։ Միշել Մոսեսյանը համաշխարհային ճանաչում ունեցող ճարտարապետ է[2]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1959 թ.-ին Փարիզում։ Մասնագիտական կրթություն ստացել Փարիզի Գեղեցիկ արվեստների Ազգային դպրոցում (École Nationale des Beaux-Arts)։ Այնուհետև կրթությունը շարունակել է Նյու-Յորքում (Cooper Union), ճարտարապետության մագիստրոսի կոչում ստացել է Հարվարդի համալսարանից (Harvard Graduate School of Design)։

Մինչև 1992 թ.-ը ներգրավված էր մի շարք միջազգային նախագծերում «SOM» (Skidmore, Owings & Merrill) կազմակերպության շրջանակում։ Այս կազմակերպությունը հանդիսանալով աշխարհի ամենամեծ ճարտարապետական կազմակերպություններից մեկը ներառում է շատ լայն աշխարհագրություն՝ նախագծելով խոշորագույն կառույցներ։

1993 թվականին մի խումբ ճարտարապետների, ճարտարագետների ու շրջակա միջավայրի հարցերով զբաղվող մասնագետների հետ համատեղ հիմնել է «a4A» խումբը։ Այն միտված էր նորարարական մոտեցումների շնորհիվ հասնել մարդածին միջավայրում խնդիրների երկարաժամկետ կայունության՝ երկրորդական դարձնելով արագ վերադարձելի տնտեսական և տեխնիկական գործոնները։

2001 թ.-ին նրան կրկին հրավիրում են ամերիկյան SOM ընկերություն, որպես փոխտնօրեն և նախագծի գլխավոր ճարտարապետ։ Չիկագոյի և Նյու-Յորքի գրասենյակներում աշխատելուց հետո, 2005 թ.-ին Լոնդոնում Միշել Մոսեսյանը հիմնում է իր սեփական նախագծային «Մոսեսյան և գործընկերներ» գրասենյակը[3]։

Մոսեսյան և Գործընկերներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Միշել Մոսեսյանի հիմնադրած կազմակերպությունը ձեռք բերեց նորարարական կոմերցիոն նախագծերի համադրման լավագույն համբավ. ամերիկյան կորպորատիվ ճարտարապետության մասշտաբները, պատմականությունն ու հավակնությունները համատեղելով մայրցամաքային Եվրոպայի նրբազգացության ու ոճականության հետ։ Դրանք շատ արագ տարածվեցին դեպի Արևելյան Եվրոպա և Միջին Արևելք։

«Մոսեսյան և գործընկերներ» կազմակերպությունը այսօր իրականացնում է նախագծեր Սաուդյան Արաբիայում, Կատարում, Մարոկկոյում, Չինաստանում, Պորտուգալիայում և այլն[4]։

Միշել Մոսեսյանը դասավանդել է Հարվարդի, Իլինոյսի, Չիկագոյի ու Փենսիլվանիայի համալսարաններում։

Հիմնական Ճարտարապետական աշխատանքները

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. StructuraeRatingen: 1998.
  2. Աշխարհահռչակ հայ ճարտարապետ Միշել Մոսեսյանի գրասենյակը շահել է Մեքքայի Մուսուլմանական թանգարանի ստեղծման մրցույթը
  3. New York by Michael Mossessian
  4. «Armenian capital's mayor meets with architect Michel Mossessian». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 27-ին.
  5. Merchant Square, London

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]