Միշել Կարե (որդի)
Միշել Կարե ֆր.՝ Michel Carré | |
---|---|
Ծնվել է | 1865 հուլիսի 7 |
Ծննդավայր | Ֆրանսիա, Փարիզ |
Մահացել է | օգոստոսի 11, 1945 | (տարիքը 80)
Մահվան վայր | Ֆրանսիա, Փարիզ |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Մասնագիտություն | ռեժիսոր, սցենարիստ, լիբրետիստ, դերասան |
Ժանրեր | համր կինո |
Ծնողներ | հայր՝ Միշել Կարե |
Պարգևներ և մրցանակներ | |
Միշել Կարե (ֆր.՝ Michel Carré, փետրվարի 7, 1865[2][3][1], Փարիզ, Ֆրանսիա - օգոստոսի 11, 1945[2][3], Փարիզ, Ֆրանսիա), ֆրանսիացի ռեժիսոր, սցենարիստ, դերասան, լիբրետիստ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Միշել Կարեն ծնվել է 1865 թվականի հուլիսի 7-ին։ Նրա հայրը (Միշել Կարե (հայր)) շատ հարգարժան լիբրետիստ է երկրորդ իմպերիայի համար, Ժյուլեն Բարբեի հետ գրել է հայտնի «Ֆաուստո Գունո» լիբրետոն, ինչպես նաև «Մինոնե» Տոման, «Ժանետի հարսանիքը», «Ռոմեո և Ջուլիետ», գրել է բազմաթիվ օպերային լիբրետոներ և մի քանի մնջախաղեր։ 1907 թվականին գրել է իր նմանակող «Անառակ որդին» դրաման, բայց ոչ մի հաջողություն չբերեց այդ դրաման[4].։
Միշել Կարեն հրավիրված էր Գուգենհեյմի կողմից և շուտով նա սկսեց ցւոցադրել ֆիլմեր իր իսկ սցենարով։ Իր առաջին «Սև պարային երեկոն» ֆիլմը նա ցուցադրել է ռեժիսոր Դենոլի ղեկավարությամբ, որն աշխատում էր Կապելանիի մոտ։ Հետո Կարեն ցուցադրել է «Դրսի ծաղիկ» մելոդրաման։ Այդ ֆիլմի սցենարը նա մտածել է կես ժամում՝ մտածելով, որ փողոցում կդադարի ձյուն գալը[4]։ Ֆիլմի ստեղծման աշխատանքների ղեկավարությունն իր ձեռքը վերցրեց Ալբեր Կապելանին, ով խաղում էր մի դերում։
Շուտով Միշել Կարեն հավաքեց իր սեփական թատերախումբը և դադարեցրեց ՍՍԱԺԼ-ի հետ ունեցած պայմանագիրը՝ սկսելով նկարահանել նրա համար բազմաթիվ ֆիլմեր։ Այսպես, 1909-1911 թվականներին նա թողարկեց իր կատակերգական «Ծածկակառք» ֆիլմը, «Մանրանկարչություն» դրաման, «Կրակ, հայտնիությունն այրելու համար» նկարը, «Նավաջա»,«Թափառաշրջիկների թռիչքը»,«Հիմարիկը» պարուհի Տրուխանովայի հետ, «Գյուտարարը», «Սերը և ժամանակը» և էկրանավորել է «Շագրենի կաշին» վեպը, ինչպես նաև «Աթալիա» -ն որտեղ Մաքսը գլխավոր հերոսի դերում էր։
1912 թվականին Միշել Կարեն լքեց ՍՍԺԱԼ-ը։ Նրան գերմանա-ամերիկյան գործարար Մենշենը հրավիրեց Վիեննա, Մաքս Ռեյնգարդտի «Հրաշք» ֆիլմախաղը էկրանավորելու համար, որն ուներ մեծ հաջողություն։ Այդտեղ մասնակցեցին 3000 ստատիստներ և դերասաններ։ Այդ ամենն արվել էր այնպես, ինչպես Շարլ Նոդեի լեգենդը՝ միանձնուհին սիրո համար թողնում է վանքը, և նրա փոխարեն հրաշալի ձևով ներկայանում է կույս Մարիան։ Միշել Կարեն նվազեցնում է Մաքս Ռեյնգարդտի մնջախաղերը և թողեց ընդամենը 300 դերասան։ «Հրաշք» ֆիլմախաղը մեծ հաջողություներ ունեցավ Լոնդոնում և բազմաթիվ շաբաթների ընթացքում ցուցադրվեց Կովենտ Գարդեն թատրոնում։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1907 — «Անառակ որդին»
- 1909 — «Սև պարային երեկոն»
- Դրսի ծաղիկը
- 1909-1911
- Ծածկակառքը
- Մանրանկարչություն
- Կրակ հայտնիությունն այրելու համար
- Նավաջա
- Թափառաշրջիկների թռիչքը
- Հիմարիկը
- Գյուտարարը
- Սերը և ժամանակը
- Շագրենի կաշին
- 1910 — Աթալիա
- 1912 — Հրաշք
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Base Léonore (ֆր.) — ministère de la Culture.
- ↑ 2,0 2,1 2,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 3,0 3,1 3,2 Գերմանիայի ազգային գրադարանի կատալոգ (գերմ.)
- ↑ 4,0 4,1 Սադուլ։ Համընդհանուր ֆիլմի պատմությունը։ Թոմ 1․ - «Արվեստ», 1958 .
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|