Միշել Թելո
Միշել Թելո | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Բնօրինակ անուն | պորտ.՝ Michel Teló de Nereira |
Ծնվել է | հունվարի 21, 1981 (43 տարեկան) Մեդիանեյրա, Պարանա, Բրազիլիա |
Երկիր | Բրազիլիա |
Ժանրեր | Սերտանեժո, փոփ |
Մասնագիտություն | Երգիչ, երգահան |
Երգչաձայն | տենոր |
Գործիքներ | ակորդեոն և վոկալ |
Գործունեություն | 2009–այժմ |
Լեյբլ | Universal Music Brazil |
Ամուսին | Թաիզ Ֆերսոզա |
Կայք | micheltelo.com.br |
Michel Teló Վիքիպահեստում |
Միշել Թելո (պորտ.` Michel Teló, հունվարի 21, 1981, Medianeira, Պարանա, Բրազիլիա), բրազիլացի երգիչ և երգահան՝ Սերտանեժո (Sertanejo) երաժշտական ժանրի երգիչ։ Ունեցել է միջազգային ճանաչում Ai se eu te pego! [1] երգով։ Մինչև որպես սոլո երգիչ հանդես գալը, Թելոն եղել է մի շարք երաժշտական խմբերի վոկալիստ, որոնցից հատկապես նշմարելի է եղել Grupo Tradição կոչվող խումբը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Միշել Թելոն ծնվել է 1981 թվականի հունվարի 21-ին Մեդիանեյրում, փոքր հացի փռի սեփականատերերի ընտանիքում։ Ունի երկու մեծ եղբայր։ Միշելի առաջին ելույթը տեղի է ունեցել 1989 թվականին, դպրոցական երգչախմբում, երբ նա առաջին անգամ մեներգ է կատարել ակուստիկ կիթառի նվագակցությամբ։ 1991 թվականին Թելոն սկսում է ակորդեոն նվագել և 1993 թվականին դպրոցական ընկերների հետ ստեղծում «Guri» խումբը։ 16 տարեկանում Միշելն առաջարկ է ստանում միանալ բրազիլական ժողովրդական երաժշտություն նվագող «Grupo Tradicao» խմբին։ 2008 թվականին նա լքել է այդ խումբը և մեկ տարի հետո թողարկում իր առաջին ստուդիային «Balada Sertaneja» ալբոմը։ Այս ձայներիզի «Ei Psiu, Beijo me Liga» երգը դառնում է ազգային հիթ շքերթի առաջատար, ավելի ուշ շքերթը ղեկավարել են 2010 թվականին թողարկված «Amanha Sei La» և «Fugidinha» երգերը։ «Ai Se Eu Te Pego» սինգլն առաջին հորիզոնական է գրավել իսպանական, պորտուգալական, չիլիական, հոլանդական, իտալական, ֆրանսիական և արգենտինական հիթ-շքերթներում։ 2012 թվականի հունվարին թողարկվել է երգի անգլալեզու տարբերակը` «If i catch you» վերնագրով։ Բորիս Բարաբանովի խոսքերով, Միշելը վստահորեն աշխատում է «հարևան շքամուտքի տղայի» կերպարով և ցույց է տալիս «այն նույն անկեղծությունը, որի համար երգչուհի Զազին սիրել են Եվրոպայում»։ Տեսաբանի կարծիքով, Միշելը դարձել է լատինոյի նոր հերոս` հաջողությամբ վերցնելով էստաֆետը Ռիկի Մարտինից և Էնրիկե Իգլեսիասից[1]։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]2008 թվականին Միշելն ամուսնացել է Անա Կառոլինա Թելոյի հետ։ 2011 թվականին խոսակցություններ էին տարածվել, ըստ որոնց ամուսնությունը ճգնաժամի մեջ է, քանի որ Միշելն ավելի շատ ժամանակ կտրամադրի աշխատանքին և ընտանիքը կթողնի երկրորդ պլանում։ Շուտով Միշելը մամուլի միջոցով ժխտել է այդ խոսակցությունները և հայտարարել է 2012 թվականին որդի ունենալու ցանկության մասին։ Բայց 2012 թվականի փետրվարի 11-ին Անա Կարոլինան Ֆեյսբուք սոցիալական ցանցի միջոցով հայտարարել է, որ նրանք բաժանվել են։ Այժմ Միշելն ամուսնացած է բրազիլացի դերասանուհի Թաիս Ֆերսոնզեի հետ և բնակվում է Կամպու-Գրանդի քաղաքում։ 2016 թվականի օգոստոսի 1-ին նրանք աղջիկ են ունեցել, ում անվանել են Մելինդա։ 2017 թվականի հուլիսի 25-ին նրանք որդի են ունեցել։
Սկավառակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2009: Balada Sertaneja
- 2010: Michel Teló – Ao Vivo
- 2011: Michel na Balada
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Барабанов, Борис (23 ноября 2012). «Мишел Тело». Коммерсантъ-Weekend. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 11-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 23-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միշել Թելո» հոդվածին։ |
|