Միշել Բրանչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Միշել Բրանչ
Michelle Branch Centennial Concert.jpg
Բնօրինակ անունանգլ.՝ Michelle Branch
Ծնվել էհուլիսի 2, 1983(1983-07-02) (39 տարեկան)
Ֆինիքս, ԱՄՆ
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ
Ժանրերփոփ
Մասնագիտությունդերասանուհի, կիթառահար, հեղինակ-կատարող, երգչուհի, դաշնակահարուհի, երաժիշտ, կինոդերասանուհի և ստուդիական երաժիշտ
Գործիքներկիթառ, դաշնամուր և վոկալ
ԼեյբլMaverick
ԱմուսինTeddy Landau?
Կայքmichellebranch.com
michellebranch.com
Commons-logo.svg Michelle Branch Վիքիպահեստում

Միշել Բրանչ (անգլ.՝ Michelle Branch, հուլիսի 2, 1983(1983-07-02), Ֆինիքս, ԱՄՆ), ամերիկացի երգչուհի և կիթառահարուհի։ 2003 թվականին «The Game of Love» երգի համար, որը ձայնագրել է Կառլոս Սանտանայի հետ համատեղ, արժանացել է «Գրեմմի» մրցանակի[1][2]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1983 թվականի հուլիսի 2-ին (ԱՄՆ Արիզոնա նահանգի Սեդոնա քաղաքում)[3][1][4]։ Ծնողներն են Դավիթ և Պեգի Բրանչները[3]։ Միշելի հայրն ունի իռլանդական արմատներ, իսկ մայրը՝ հոլանդաինդոնեզական և ֆրանսիական ծագում[5][6]։

2000-ական թվականների սկզբին Բրանչը թողարկել է երկու հաջողված ալբոմ՝ The Spirit Room և Hotel Paper, ինչպես նաև մի քանի սինգլ, որոնք սկիզբ են դրել նրա երաժշտական կարիերային։ 2003 թվականին առաջադրվել է «Գրեմմի» մրցանակի «Լավագույն նոր արտիստ» անվանակարգում[2]։ Ամուսնության հետ կապված՝ երգչուհին 2004 թվականին ընդհատել է իր կարիերան[7][8]։

2005 թվականին իր ընկերուհու՝ Ջեսիկա Հարպի հետ միասին հիմնել է The Wreckers քանթրի-դուետը[7], որը «Leave the Pieces» սինգլի համար առաջադրվել է «Գրեմմի» մրցանակի[1][2]։ Չնայած իր ունեցած հաջողությանը, խումբը 2007 թվականին լուծարվել է, ինչից հետո Բրանչը շարունակել է իր մեներգային կարիերան[1]։

Բրանչը նաև նկարահանվել է մի շարք այնպիսի հեռուստասերիալներում, ինչպիսիք են «Հմայվածները» և «Բաֆի՝ վամպիրների կործանիչ» սերիալները[9]։

2016 թվականի դեկտեմբերին Entertainment Weekly ամսագիրը հայտարարել է երգչուհու նոր ալբոմի՝ Hopeless Romantic-ի թողարկման մասին, որը արդյունքում թողարկվել է 2017 թվականի ապրիլի 7-ին[10][11]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

2004-2015-ական թվականներին Միշելը ամուսնացած է եղել Թեդի Լանդաուի հետ[12][13][14][15], որի հետ համատեղ ունի դուստր՝ Օուեն Իզաբել Լանդաուն (03.08.2005)[16]։

2019 թվականի ապրիլի 20-ից Միշելն ամուսնացած է երաժիշտ Պատրիկ Քարնիի հետ, որի հետ մինչ ամուսնությունը հանդիպել է չորս տարի[17]։ Ամուսիններն ունեն որդի՝ Ռիս Ջեյմս Քարնին (28.08.2018)[18]։

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինի ալբոմ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2010՝ Everything Comes and Goes

Սինգլներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2001՝ Everywhere
  • 2002՝ All you wanted
  • 2002՝ Goodbye to you
  • 2002՝ Shaman
  • 2002՝ The Game Of Love (Կառլոս Սանտանայի հետ համատեղ)
  • 2003՝ Are you happy now?
  • 2003՝ Breathe
  • 2003՝ Breathe — The Remixes
  • 2004՝ One of These Days
  • 2004՝ ’Til I Get Over You

Մրցանակներ և անվանակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Grammy Awards[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Առաջադրված աշխատանք Կատեգորիա Արդյունք
2003 Michelle Branch Գրեմմի լավագույն նոր արտիստի համար Առաջադրված
2003 «The Game of Love» Գրեմմի լավագույն համատեղ վոկալային փոփ–կատարման համար Հաղթանակ
2004 «Are You Happy Now?» Գրեմմի լավագույն կանացի վոկալային ռոք–կատարման համար Առաջադրված
2007 «Leave the Pieces» Գրեմմի լավագույն վոկալային քանթրի–դուետի կատարման համար Առաջադրված

MTV Video Music Awards[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Առաջադրված աշխատանք Կատեգորիա Արդյունք
2002 «All You Wanted» Best Female Video,

Best Pop Video

Առաջադրված
2002 «Everywhere» Viewer’s Choice Հաղթանակ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Official bio, արխիվացված օրիգինալից 2010-03-15-ին, https://web.archive.org/web/20100315105714/http://www.michellebranch.com/bio, վերցված է December 2, 2009  Արխիվացված է Մարտ 15, 2010 Wayback Machine-ի միջոցով:
  2. 2,0 2,1 2,2 Michelle Branch։ «Awards and nominations of Michelle Branch»։ Michellebranch.com։ Արխիվացված է օրիգինալից September 30, 2011-ին։ Վերցված է October 20, 2011 
  3. 3,0 3,1 Fried Paul։ «Michelle Branch, Local singer/songwriter is "Everywhere"»։ Red Rock Review։ Արխիվացված է օրիգինալից November 27, 2013-ին։ Վերցված է September 14, 2014 
  4. Remz, Jeffrey (November 2006), The Wreckers clean up, Country Standard Time, http://www.countrystandardtime.com/d/article.asp?xid=994&c=111, վերցված է December 2, 2009 
  5. Fried Paul։ «Michelle Branch»։ Red Rock Review.com։ Արխիվացված է օրիգինալից November 27, 2013-ին։ Վերցված է December 2, 2009 
  6. Mike Kai (November 25, 2003)։ «A Conversation with Michelle Branch»։ asianconnections.com։ Արխիվացված է օրիգինալից 2016-02-06-ին 
  7. 7,0 7,1 Tecson, Brandee (March 14, 2005), Michelle Branch No Longer Wrecking Homes, MTV Network, http://www.mtv.com/news/articles/1498083/20050314/branch_michelle.jhtml 
  8. Susman, Gary (July 1, 2004), «Game of Love», Entertainment Weekly, արխիվացված օրիգինալից September 8, 2014-ին, https://web.archive.org/web/20140908060343/http://www.ew.com/ew/article/0,,659735,00.html, վերցված է December 2, 2009 
  9. «BBC Cult Buffy Trivia – 'Tabula Rasa'»։ BBC։ Վերցված է July 22, 2008 
  10. Feeney Kevin, Vain Madison, Renner Brown Eric, Goodman Jessica, Greenblatt Leah (December 22, 2016)։ «The 35 Most Anticipated Albums Of 2017»։ Entertainment Weekly (United States: Time Inc.)։ Արխիվացված է օրիգինալից 2016-12-23-ին։ Վերցված է December 22, 2016 
  11. «Michelle Branch Is About To Release Her First Album In 14 Years» 
  12. Michelle Branch Files for Divorce From Husband of 11 Years Teddy Landau
  13. Sundel Jenny (June 22, 2014)։ «Marc by Marc Jacobs Throws L.A. Bash» 
  14. Ishler Julianne, Ishler (February 19, 2015)։ «Michelle Branch Divorce: Splits With Teddy Landau, Husband Of 11 Years»։ Արխիվացված է օրիգինալից 2017-08-05-ին։ Վերցված է 2017-08-13 
  15. «Michelle Branch -- Divorce Finalized ... She's Keeping Her Music» 
  16. «Michelle Branch Has a Baby Girl», People (Time Inc.), August 3, 2005, արխիվացված օրիգինալից 2010-03-29-ին, https://web.archive.org/web/20100329234201/http://www.people.com/people/article/0,26334,1089834,00.html, վերցված է December 2, 2009 
  17. Michelle Branch Marries the Black Keys' Patrick Carney in New Orleans
  18. Michelle Branch and Patrick Carney Welcome Son Rhys James

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]