Միշել Բարնիե
Միշել Բարնիե (ֆրանսերեն՝ Michel Barnier հունվարի 9, 1951[1][2][3][…], La Tronche), ֆրանսիացի պահպանողական քաղաքական և պետական գործիչ, Ֆրանսիայի վարչապետ։ 2004 թվականի մարտի 31-ից մինչև 2005 թվականի հունիսի 5-ը Բարնիեն եղել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար, 2010 թվականի փետրվարի 9-ից մինչև 2014 թվականի նոյեմբերի 1-ը՝ Ներքին առևտրի հարցերով եվրոպական հանձնակատար։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Միշել Բարնիեն ծնվել է 1951 թվականի հունվարի 9-ին, Լա Տրոնշում, ընտանիքի երեք որդիներից մեկն է։ 1972 թվականին ավարտել է Փարիզի առևտրի բարձրագույն դպրոցը։ Ուսումնառության ընթացքումեղել է ապագա վարչապետ Ժան-Պիեռ Ռաֆարինի դասընկերը[8]։
Քաղաքական կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]1973 թվականին նա դարձել է Սավոյայի դեպարտամենտի խորհրդի ամենաերիտասարդ անդամը և պահպանել է այդ մանդատը մինչև 1999 թվականը, 1982-1999 թվականներին եղել է խորհրդի նախագահը։ 1978-1993 թվականներին եղել է Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր[9]։
1992 թվականին Ալբերվիլում տեղի ունեցած ձմեռային օլիմպիական խաղերի կազմակերպիչներից է։ Միշել Բարնյեն 1993-ից 1995 թվականներին Էդուար Բալլադյուրի կաբինետում զբաղեցրել է շրջակա միջավայրի նախարարի պաշտոնը, 1995-1997 թվականներին՝ Ալեն Ժյուպեի կաբինետում՝ Եվրոպական հարցերով պետքարտուղարի պաշտոնը։
Միշել Բարնիեն եղել է Եվրոպական հանձնաժողովի տարածաշրջանային քաղաքականության եվրոպական հանձնակատարը, որը գլխավորել է Ռոմանո Պրոդին[10]։
1999 թվականից մինչև 2004 թվականի մարտի 31-ը եղել է Տարածաշրջանային քաղաքականության եվրոպական հանձնակատար։ 2004 թվականի մարտի 31-ից մինչև 2005 թվականի հունիսի 5-ը Ֆրանսիայի վարչապետ Ժան-Պիեռ Ռաֆարենի կաբինետում նա զբաղեցրել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարի պաշտոնը[11]։
2006 թվականի մարտին երեք տարի ժամկետով Միշել Բարնիեն ընտրվել է Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) փոխնախագահ։ 2007 թվականի Խորհրդարանական ընտրություններից հետո հայտարարվել է, որ Բարնյեն կդառնա գյուղատնտեսության նախարար։ Եվրոպական խորհրդարանում պատգամավոր ընտրվելուց հետո 2009 թվականի հունիսի 23-ին նա լքել է Ֆրանսիայի գյուղատնտեսության նախարարի պաշտոնը։
2010 թվականի փետրվարի 9-ին Բարնիեն նշանակվել է Ներքին շուկայի եվրոպական հանձնակատարի պաշտոնում։
2016-2021 թվականներին Բարնիեն Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու հարցի գլխավոր բանակցողն է եղել[12]։
2022 թվականի դեկտեմբերի 2-ին Բարնիեն պարտվել է 2022 թվականի նախագահական ընտրություններում Հանրապետական կուսակցության թեկնածու առաջադրվելու համար պայքարում։ Նա հավաքել է ձայների 23,93%-ը՝ զիջելով Էրիկ Սչիոտին (25,59%) և Վալերի Պեկրեսեին (25%)[13]։
Ֆրանսիայի վարչապետ
[խմբագրել | խմբագրել կոդը]2024 թվականի սեպտեմբերի 5-ին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը 73-ամյա Միշել Բարնիեին նշանակվել է Ֆրանսիայի վարչապետ[14][15]։ Նա Ֆրանսիայի հինգերորդ Հանրապետության ամենատարեց վարչապետն է։ Նախկինում 70 տարեկանիցից բարձր վարչապետ չի եղել։
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ուկրաինայի պաշտպանության նախարարության մրցանակ՝ Պատվո նշան (2008)[16]
- Պատվո լեգեոնի սպա
- «Իտալիայի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար» շքանշանի մեծ խաչի ասպետ
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]Միշել Բարնիեն ամուսնացել է 1982 թվականին, ունի երեք երեխա։ Նրա կինը՝ Իզաբել Ալթմայերը, իրավաբան է, նախկինում աշխատել է Նիկոլա Սարկոզիի կառավարությունում։ Իզաբել Ալթմայերի պապն ու նախապապը ֆրանսիական զինված ուժերի նշանավոր գեներալներ են[17]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 Sycomore (ֆր.) / Assemblée nationale
- 1 2 Brockhaus Enzyklopädie (գերմ.) — F.A. Brockhaus, 1796.
- 1 2 Roglo — 1997. — ed. size: 10000000
- 1 2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ Média P. Isabelle Altmayer-Barnier (ֆր.)
- ↑ https://doc.rero.ch/record/71331/files/1992-02-24.pdf
- ↑ https://www.impo.com.uy/bases/resoluciones/939-1997
- ↑ «Michel Barnier» (ֆրանսերեն). Gala. Վերցված է 2024 թ․ սեպտեմբերի 6-ին.
- ↑ Jean-François Casanova (2024 թ․ սեպտեմբերի 6). «Les proches de Michel Barnier témoignent: «Il a toujours été tenté par Matignon »» (ֆրանսերեն). Le Progrès. Վերցված է 2024 թ․ սեպտեմբերի 6-ին.
- ↑ Jean Quatremer (2013 թ․ դեկտեմբերի 1). «Michel Barnier, le chou de Bruxelles» (ֆրանսերեն). Liberation. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հուլիսի 12-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 12-ին.
- ↑ «Միշել Բարնիեն նշանակվել է Ֆրանսիայի նոր վարչապետ». www.1lurer.am. 2024 թ․ սեպտեմբերի 5. Վերցված է 2024 թ․ սեպտեմբերի 6-ին.
- ↑ Dalal Mawad, Stephanie Halasz, Sophie Tanno and Emmanuel Miculita (2024 թ․ սեպտեմբերի 5). «Michel Barnier named as new French prime minister» (անգլերեն). CNN. Վերցված է 2024 թ․ սեպտեմբերի 5-ին.
{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) - ↑ Le Figaro (2022 թ․ ապրիլի 11). «Présidentielle 2022: la biographie de Michel Barnier» (ֆրանսերեն). Le Figaro. Վերցված է 2024 թ․ սեպտեմբերի 6-ին.
- ↑ Владимир Воропаев (2024 թ․ սեպտեմբերի 5). «Во Франции назначили нового премьер-министра». Газета.ru. Վերցված է 2024 թ․ սեպտեմբերի 5-ին.
{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link) - ↑ Ռ/Կ, «Ազատություն» (2024 թ․ սեպտեմբերի 5). «Մակրոնը վարչապետ նշանակեց». «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան. Վերցված է 2024 թ․ սեպտեմբերի 6-ին.
- ↑ «ІнтерАГРО 2009» — ЕФЕКТИВНИЙ КРОК ДО УСПІХУ! Արխիվացված 2015-04-17 Wayback Machine.
- ↑ «Новый премьер Франции Мишель Барнье: кто он?». Украина.ру (ռուսերեն). 20240905T1803. Վերցված է 2024 թ․ սեպտեմբերի 6-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «BARNIER Michel» (ֆրանսերեն). Sénat. Վերցված է 2024 թ․ սեպտեմբերի 6-ին.
- «M. Michel Barnier» (ֆրանսերեն). Assemblée nationale. Վերցված է 2024 թ․ սեպտեմբերի 6-ին.
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միշել Բարնիե» հոդվածին։ |
| ||||||||||||||||||||